Պոլիմերային սոսինձների ինստիտուտ (Վանաձոր)

Վանաձորի պոլիմերային սոսինձների ինստիտուտ գիտահետազոտական և նախագծային Է. Լ. Տեր-Ղազարյանի անվան, ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության մինիստրության «Սոյուզքիմպլաստ» համամիութենական միավորման գիտական հիմնարկություն էր։

Վանաձորի պոլիմերային սոսինձների ինստիտուտ
ՀապավումՎՊՍԻ
Տեսակակադեմիական ինստիտուտ
Տիպհամամիութենական միավորման գիտական հիմնարկություն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան

ՀիմնադրումԽմբագրել

Հիմնադրվել էր 1958 թվականին։ Սկզբում զբաղվում էր քիմիական արդյունաբերության ձեռնարկությունների հետազոտման և նախագծման աշխատանքներով և կոչվում էր Հայքիմգիտնախագիծ։ 1967 թվականին վերակառուցվել և մասնագիտացվել էր արդյունաբերության տարբեր բնագավառներում օգտագործվող պոլիմերային սոսնձող նյութերի, սինթետիկ խեժանյութերի ստեղծման, սոսինձների արտադրության ու ներդրման, ինչպես նաև քիմիական արդյունաբերության ձեռնարկությունների նախագծման, հոսող ջրերն արտադրական թափոններից մաքրելու աշխատանքների ուղղությամբ։

ՆախագծերԽմբագրել

Ունի գիտահետազոտական, նախագծային և փորձնական արտադրության բաժիններ։ Տարեկան արտադրանքը (սոսինձներ) 500 տ էր։ Կիրառվում է ավտոմոբիլաշինության, նավաշինության, ռադիոտեխնիկայի, նավթամշակման, պոլիգրաֆիական, փայտամշակման և արդյունաբերության այլ ճյուղերում։ Սոսնձի հիմնական սպառողը Վոլգայի (քաղաք Տոլյատի) ավտոգործարանն էր։ Ինստիտուտում նախագծվել էր Երևանի «Պոլիվինիլացետատ» գործարանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 468