Ռազմաարդյունաբերական համալիր

Ռազմարդյունաբերական համալիր (ՌԱՀ), ռազմարդյունաբերական կոմպլեքս (անգլ.՝ Military-industrial complex, ռուս.՝ Вое́нно-промы́шленный ко́мплекс, ВПК), ռազմական արտադրանք թողարկող մոնոպոլիաների, զինված ուժերի ներկայացուցիչների, պետական-վարչական ապարատի մի մասի, մտավորականության, արհմիութենական ղեկավարների, ինֆորմացիայի բնագավառի աշխատողների՝ իմպերիալիզմին ծառայող վերնախավի յուրատեսակ դաշինք է կապիտալիստական երկրներում։

ԱՄՆ-ի 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերը. առաջինը, ով շրջանառության մեջ է դրել «ռազմարդյունաբերական համալիր» (անգլ.՝ Military-industrial complex) տերմինը

Հանդես է գալիս հօգուտ սպառազինությունների մրցավազքի ուժեղացման, ագրեսիվ արտաքին քաղաքականության, պատերազմների ու ռազմական պրովոկացիաների նախապատրաստման ու անցկացման, ընդդեմ լարվածության թուլացման ու սոցիալական տարբեր կարգ ունեցող պետությունների խաղաղ գոյակցության։

Ռազմարդյունաբերական կոմպլեքսի միջուկը զենք արտադրող հզոր մոնոպոլիաներն են, որոնք արտադրանք են մատակարարում ոչ միայն իրենց երկրների զինված ուժերին, այլև օտարերկրյա պետություններին։ «Ռազմարդյունաբերական կոմպլեքս» տերմինը առաջինը շրջանառության մեջ է դրել ԱՄՆ-ի 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերը, 1961 թվականին։ Ռազմարդյունաբերական կոմպլեքսի առաջացումը կապված է կապիտալիստական մոնոպոլիաների ու բուրժուական պետության՝ դեռևս Վ․ Ի․ Լենինի մատնանշած սերտաճման պրոցեսի, պետմոնոպոլիստական կապիտալիզմի, զարգացման, սպառազինությունների մրցավազքի ուժեղացման, միլիտարիզմի աճի հետ։ Սկզբնավորվել է տակավին առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ, արագ վերելք ապրել իմպերիալիզմի զարգացման արդի փուլում։

Ռազմարդյունաբերական կոմպլեքսի երևան գալը արտացոլում է կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի խորացումը, միլիտարիզմի հարաճուն դերը բուրժուական հասարակության տնտեսական, քաղաքական և գաղափարական կյանքում։ Ռազմարդյունաբերական կոմպլեքսը իր առավել զարգացումն է ապրել ԱՄՆ-ում, որտեղ ռազմական, շրջանների ննրկայացուցիչները կարևոր դիրք են գրավում պետական ապարատում և կոնգրեսում։ Այսպես, ետպատերազմյան հանրապետական կառավարական ապարատում քաղաքացիական պաշտոններ են զբաղեցրել ավելի քան 200 գեներալ ու ծովակալ, 1300 գնդապետ, 6000-ից ավելի այլ սպաներ։ Ռազմամոնոպոլիստական մագնատները ճնշում են գործադրում օրենսդիր ու գործադիր մարմինների վրա, նրանց պարտադրում ռազմական, ծախսերը խթանող, իմպերիալիստական ռազմական, խմբավորումներն ամրապնդող որոշումներ։

Կապիտալիստական աշխարհի աշխատավորները, կոմունիստական կուսակցությունների ղեկավարությամբ վճռականպայքար են մղում ռազմարդյունաբերական կոմպլեքսի, էկետրոմոնոպոլիստական կապիտալիզմի ամբողջ սիստեմի դեմ։ ժողովուրդների արմատական շահերը պահանջում են ուժեղացնել պայքարը միլիտարիզմի բոլոր դրսևորումների, հատկապես ԱՄՆ-ի և մյուս իմպերիալիստական պետությունների ռազմաարդյունաբերական կոմպլեքսի դեմ («Международное Совещание коммунистических и рабочих партий․ Документы и материалы, Москва, 5—17 июня, 1969»,М․, 1969, с․ 318)։ Ռազմարդյունաբերական կոմպլեքսի դեմ պայքարը արդի դեմոկրատական և հակաիմպերիալիստական, հակապատերազմական շարժման առաջատար ուղղություններից Է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։