Ջևդեթ բեյ (թուրքCevdet Bey), թուրք պաշտոնյա, Առաջին աշխարհամարտի տարիներին Վանի վիլայեթի նահագնապետ, հաջորդել է Թաշին բեյին։ Վանի պաշարման ժամանակ պատասխանատու է Վանում և շրջակա բնակավայրերում տասնյակ հազարավոր հայերի կոտորածի կազմակերպման համար[1]։ Ըստ ամերիկացի միսիոներ և ականատես Կլերենս Աշերի՝ Ջևդեթ բեյի սրից կոտորվել է 55 000 հայ[2][3]։

Եղել է Մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչներից մեկի՝ Էնվեր փաշայի աներձագը։

Ջևդեթ բեյի կերպարը պատկերվել է Էլայաս Կոտեասի կողմից Ատոմ Էգոյանի «Արարատ» (2002) ֆիլմում, նա հիշատակվում է նաև Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գևորգյան, Ռեյմոնդ Հ. (2010). Հայոց ցեղասպանությունը. ամբողջական պատմություն (վերահրատարկված ed.). Լոնդոն: «Այ Բի տորիս». էջ 321. ISBN 1848855613.
  2. Սթիվեն Լենարդ Ջեյկոբս, ed. (2009). Ցեղասպանության դիմագրավումը։ Հուդայականություն, քրիստոնեություն, իսլամ. Լենհեմ: «Լեքսինգտոն բուքս». էջ 130. ISBN 0739135902.
  3. Ռուբենշտայն, Ռիչարդ Լ. (2010). Ջիհադ և ցեղասպանություն (1-ին ed.). Լենհեմ: «Ռոումեն ընդ Լիթֆիլդ փաբլիշերս». էջ 51. ISBN 0742562026.