Ջրավաճառ տղան (արձան, Երևան)
«Ջրավաճառ տղան» քանդակ (մյուս անվանումը՝ «Երևանի սառը ջուրը»), գտնվում է Երևանում` Անգլիական այգում, տեղադրվել է 1970 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Հին Երևանի խորհրդանիշներից է՝ նվիրված նախկին Բուլվարի ջրավաճառ պատանիներին։
Ջրավաճառ տղան | |
---|---|
«Ջրավաճառ տղան» քանդակ | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Կարգավիճակ | ՀՀ պետական հուշարձան ID 1.6/208 |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Շահումյանի հրապարակում |
Բարձրություն | 2,2 մ |
Քանդակագործ(ներ) | Հովհաննես Բեջանյան |
Ճարտարապետ(ներ) | Սպարտակ Կնտեղցյան |
Հիմնադրում | 1970 |
Նյութ | բրոնզ, բազալտ |
Շինարարության ավարտ | նոյեմբեր, 1970 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Հեղինակներ
խմբագրելՏվյալներ
խմբագրելՔանդակը կառուցված է բրոնզից ու բազալտից, բարձրությունը 2,2 մետր է։
Պատմություն
խմբագրելՔանդակը տեղադրվել է 1970 թվականի նոյեմբերին Շահումյանի հրապարակում։
1993 թվականի ապրիլին անհայտ անձինք պադվանդանից պոկել ու գողացել էին «Ջրավաճառ տղան» քանդակը։ Որոշ ժամանակ անց Ոստիկանության աշխատակիցների ջանքերով քանդակը վերադարձվեց նախկին տեղը[1]։
2019 թվականին Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ «Ջրավաճառ տղան» արձանը տեղափոխվել և տեղադրվել է Երևանի Անգլիական այգում` Պեպոյի արձանի հարևանությամբ[2]։
Պատկերասրահ
խմբագրել-
«Ջրավաճառ տղան» քանդակը խոշոր պլանով
-
«Ջրավաճառ տղան» քանդակ. տեսք կողքից
-
«Ջրավաճառ տղան» քանդակ. ձմեռ
-
«Ջրավաճառ տղան» քանդակ. աշուղ
-
«Ջրավաճառ տղան» քանդակը Անգլիական այգում
-
«Ջրավաճառ տղան» քանդակի առջև տեղադրված QR-կոդով տախտակ-ուղեցույցը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9
- ↑ ««Ջրավաճառ տղան» արձանը վերադարձվեց իր տեղը». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
Տես նաև
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջրավաճառ տղան (արձան, Երևան) կատեգորիայում։ |