Սպարտակ Կնտեղցյան
Սպարտակ Աղասու Կնտեղցյան (Կնտեխցյան) (դեկտեմբերի 30, 1924, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 13, 1996, Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1972)։
Սպարտակ Կնտեղցյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1924 |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 13, 1996 (71 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (1951) |
Աշխատավայր | Երևաննախագիծ |
Ուշագրավ աշխատանքներ | Մոսկվա կինոթատրոն, Մարշալ Բաղրամյան և «Ջրավաճառ տղան» քանդակ |
Պարգևներ | |
Անդամություն | Հայաստանի ճարտարապետների միություն |
![]() |
Կենսագրություն
խմբագրել1951 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
1951 թվականից աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում։
Լավագույն գործերից են Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը (1966, ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1967), Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանը (1981)։
Կնտեղցյանի մասնակցությամբ ու նախագծերով Երևանում կառուցվել են Հանրապետության հրապարակի «Յոթն աղբյուր»՝ Երևանի 2750-ամյակին նվիրված աղբյուր-հուշարձանը (1968), ԵՊՀ Ֆիզիկայի ԳՀԻ լաբորատորիաների համալիրը (1976), Նորքի զանգվածի 7, 8, 9 միկրոշրջանները (1980), բնակելի տներ՝ Երևանում, Քաջարանում, Ագարակում և այլն։
«Տարվա լավագույն նախագիծ» միջազգային ստուգատեսի դափնեկիր (1995)։
1970 թվականին Երևանում տեղադրված «Ջրավաճառ տղան» քանդակի ճարտարապետն է[1]։
Պատկերասրահ
խմբագրել-
«Ջրավաճառ տղան» քանդակը Երևանում
-
Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանը
-
Հուշաղբյուր Նոր Արաբկիրի 62-ամյակին, Արաբկիր, Կոմիտասի պողոտա 19
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.