Ջրային եղջերու
Ջրային եղջերու[1] (լատին․՝ Hydropotes inermis)՝ պատկանում է անեղջյուր եղջերուների ցեղին և հանդիսանում է եղնիկանմանների (Cervidae) ընտանիքի ջրային եղջերուներ (Hydropotes) ցեղի միակ ներկայացուցիչը։
Ջրային եղջերու | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Hydropotes inermis | ||||||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||
|
Արտաքին տեսքը
խմբագրելՄարմնի երկարությունը կազմում է 75-100 սմ, բարձրությունը՝ 45-55 սմ, քաշը՝ 9-15 կգ։ Եղջյուրները բացակայում են, արուների մոտ առկա են արտահայտված փքումներ գլխի վերին հատվածում, որոնք դուրս են գալիս այդ հարթությունից 5-6 սմ։ Փոքր պոչը (5-8 սմ) դժվար նկատելի է, վերին ծնոտը և աչքերը պարփակող շրջանակները սպիտակ են։ Ընդհանուր գունավորումը շագանակագույն է։ Ամառային մորթին կարճ է, ձմեռայինը՝ փափուկ, սակայն ենթամորթին հաճախ բացակայում է։
Կենսակերպը
խմբագրելԿենսակերպը լիովին ուսումնասիրված չէ։ Ապրում են միայնակ կամ զույգերով։ Վարում է ցերեկային կենսակերպ և չափազանց զգույշ է։
Բնակության պայմանները
խմբագրելԲնակեցնում է խոտով առատ ափային մացառուտները։
Սննդակարգը
խմբագրելՀիմնականում սնվում է խոտով, ինչպես նաև տերևներով և երիտասարդ որթերով։
Բազմացումը
խմբագրելԲեղմնավորումը տեղի է ունենում դեկտեմբերին, այդ ժամանակ արուների միջև կռիվներ են սկսվում։ Բեղմնավորման շրջանից հետո հանդիպում են սպիներով արուներ։ Կռվի ժամանակ արուները արձակում են բարձր կերկերուն ձայներ։ Հղիությունը տևում է մոտ 6 ամիս, հունիս-հուլիս շրջանում ծնվում են մեկ կամ երկու, երբեմն երեք ձագեր։
Տարածվածություն
խմբագրելՏարածված են Յանցզիի հովիտից հյուսիս ընկած Արևելյան Չինաստանում (Hydropotes inermis inermis ենթատեսակը), և Կորեայում (Hydropotes inermis argyropus ենթատեսակը)։
Հարմարվում են Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում։
Բուծվում են աշխարհի բազմաթիվ արգելոցներում։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Соколов В. Е. Пятиязычный словарь названий животных. Млекопитающие. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1984. — С. 126. — 10 000 экз.
Արտաքին հղումներ
խմբագրել- The IUCN Red List of Threatened Species: Hydropotes inermis
- Ջրային եղջերու։ animalzone.ru Արխիվացված 2010-01-28 Wayback Machine
- Ջրային եղջերու։ animaldiversity.edu
- Ջրային եղջերու։ paradoxusik.livejournal.com
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրային եղջերու» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրային եղջերու» հոդվածին։ |