Ջո Մերիուեզեր (անգլ.՝ Joe C. Meriweather, հոկտեմբերի 26, 1953(1953-10-26), Phenix City - հոկտեմբերի 13, 2013(2013-10-13)[1], Columbus, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։

Ջո Մերիուեզեր
Joe Meriweather
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Ծանր հարձակվող/Կենտրոնական
Ծննդյան ամսաթիվ 1953 հոկտեմբերի 26
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆենիքս Սիթի, Ալաբամա, ԱՄՆ
Մահացել է հոկտեմբերի 13, 2013(2013-10-13) (տարիքը 59)
Վախճանի վայրը Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կոլումբուս, Ջորջիա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,08 մ
Քաշ 98 կգ
Դպրոց Կենտրոնական (Ֆենիքս Սիթի, Ալաբամա, ԱՄՆ)
համալսարան Հարավային Իլինոյս (1972—1975)
Դրաֆթի տարի 1975 / ռաունդ` 1 / ընտր.` 11-րդ
Դրաֆթ ակումբ Հյուստոն Ռոքեթս
Կարիերա սկիզբ 1975 թվական
Կարիերա ավարտ 1988 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 670
  • Միավորներ՝ 5439 (8,1 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 3764 (5,6 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 603 (0,9 փ/խ)
  • Խլումներ՝ 311 (0,5 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 810 (1,2 բ/խ)
Մեդալներ
Աշխարհի առաջնություն
Բրոնզ Պուերտո Ռիկո 1974
Պանամերիկյան խաղեր
Ոսկի Մեխիկո 1975 բասկետբոլ

Խաղացողի կարիերա խմբագրել

Խաղացել է կենտրոնականի և ծանր հաձրակվողի դիրքերում։ Սովորել է Հարավային Իլինոյսի Կարբոնդեյլի համալսարանում։ 1975 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Հյուստոն Ռոքեթս» ակումբի կողմից՝ 11-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Ատլանտա Հոքս», «Նյու Օռլեանս Ջազ», «Նյու Յորք Նիքս», «Կանզաս Սիթի Քինգս», «Գրանարոլո Բոլոնյա» և «Հովենտուտ Բադալոնա» ակումբների կազմերում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 10 մրցաշրջան։ Ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի կազմում (1976NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 670 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 5439 միավոր (8,1 մ/խ), կատարել 3764 անդրադարձ, 603 փոխանցում, 311 խլում և 810 բլոկշոտ[2]։

Կարիերան ԱՄՆ-ի հավաքականում խմբագրել

1974 թվականին ԱՄՆ հավաքականի կազմում Պուերտո Ռիկոյում անցկացվող բասկետբոլի աշխարհի առաջնությանը հաղթել է բրոնզե մեդալներ։ 1975 թվականին ԱՄՆ հավաքականի կազմում Մեխկիոյում անցկացվող Պանամերկյան խաղերին դարձել է չեմպիոն։

Մահ խմբագրել

Ջո Մերիուեզերը մահացել է 2013 թվականի հոկտեմբերի 13-ին՝ 59 տարեկան հասակում, Ջորջիա նահանգի Կոլամբուս քաղաքում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Former Kansas City Kings player Joe C. Meriweather dies at 59
  2. Վիճակագրությունը Basketball-Reference.com կայքում(անգլ.)
  3. «Former Kansas City Kings player Joe C. Meriweather dies at 59». Kansascity.com (անգլերեն). KCStar. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել