Ջո Դ'Ամատո
Ջո Դ'Ամատո (իտալերեն՝ Joe D'Amato, իրական անունը` Արիստիդ Մասաչեզի, իտալերեն՝ Aristide Massaccesi, դեկտեմբերի 15, 1936[1], Հռոմ, Իտալիա - հունվարի 23, 1999[1], Հռոմ, Իտալիա), իտալացի կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և օպերատոր։ Նկարահանել է տարբեր ժանրերի (մարտական, վեստերն, ֆանտաստիկ, պեպլում և սարսափ) մոտ 200 ֆիլմ։ Սակայն նրա ֆիլմերի մեծամասնությունը կրում են էրոտիկ և պոռնոգրաֆիկ բնույթ։
![]() Joe D'Amato | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1936[1] |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա |
Մահացել է | հունվարի 23, 1999[1] (62 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, օպերատոր-բեմադրիչ, մոնտաժող և դերասան |
Ոճ(եր) | շահագործող ֆիլմ և սպագետտի վեսթեռն |
IMDb | ID ID 0001090 |
ԿենսագրությունԽմբագրել
Ջո Դ'Ամատոն կինոաշխարհի հետ ծանոթացել է իր հոր շնորհիվ, ով կինոստուդիայում էլեկտրամոնտյոր էր։ Նա իր կարիերան սկսել է 1961 թվականից` որպես օպերատոր։ 1972 թվականից սկսել է նկարահանել իր ֆիլմերը` չդադարելով այլ ռեժիսորների մոտ հանդես գալ որպես օպերատոր։ 1970-ական թվականների երկրորդ կեսից փորձել է օգուտ քաղել Ֆրանսիայում նկարահանված «Էմմանուել» ֆիլմի հաջողությունից` նկարահանելով էրոտիկ ժանրի նույնանուն ֆիլմաշար։
1980-ական թվականների սկզբին նկարահանել է իր ամենահայտնի «Խավարից այն կողմ» (1979թ.), «Անտրոպոֆագուս» (1980թ.) և «Անտրոպոֆագուս 2» (1981թ.) ֆիլմերը, որոնց շնորհիվ հանդիսատեսների շրջանում հայտնի է դարձել որպես սարսափ ֆիլմերի հայտնի բեմադրիչ։ Ջո Դ'Ամատոն հետագայում աշխատել է Դոմինիկյան Հանրապետությունում, որտեղ նկարահանել է ֆիլմեր մեծահասակների համար։ Վերադառնալով Իտալիա, շարունակել է նմանատիպ ֆիլմերի նկարահանումը։ Այդ տարիներին նա հաճախ հանդես էր գալիս որպես պրոդյուսեր, որի արդյունքում ստեղծեց իր սեփական կինոկազմակերպությունը։
1994 թվականին Ջո Դ'Ամատոն նկարահանել է հիմնականում կոմերցիոն տեսակետից ոչ շահավետ կինոնկարներ։ Նա իր ֆիլմերում հիմնականում հանդես է եկել բազմաթիվ կեղծանուններով։ 1995 թվականից մինչև իր մահը, նա շարունակում էր նկարահանել պոռնոգրաֆիական ժանրի ֆիլմեր, դրա համար ընտրելով այնպիսի թեմաներ, ինչպիսիք էին հունա-հռոմեական դիցաբանությունը, Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունները, հռոմեական կայսրերի մասին պատմությունները և այլն։
Ջո Դ'Ամատոյի որդին` Դանիել Մասաչեզին, ով սկզբում օգնում էր հորը` օպերատորական աշխատանքներում, հետագայում մեկնել է ԱՄՆ և շարունակել կարիերան, աշխատելով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք էին «Հաննիբալ» (2001թ.), «Ցուրտ լեռը» (2003թ.), «Երկնային արքայություն» (2005թ.) և այլն։
Ջո Դ'Ամատոն մահացել է Իտալիայում, իր տանը, սրտի նոպայից։
Մասնակի ֆիլմագրությունԽմբագրել
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1972 | Աստված, սա իմ 45-րդ տրամաչափի կոլտն է | La colt era il suo Dio |
1973 | Զվարճալի պատմություններ անհավատարիմ կանանց և մեղսագործ ամուսինների մասին | Sollazzevoli storie di mogli gaudenti e mariti penitenti |
1973 | Մահը ժպտում է մարդասպանին | La morte ha sorriso all'assassino |
1973 | Կույսերի լիալուսինը | Il plenilunio delle vergini |
1973 | Բռունցքներ, ծովահեններ և կարատե | Pugni, pirati e karatè |
1974 | Հերոսները դժոխքում | Eroi all'inferno |
1976 | Էմմանուելն Արևելքում | Emanuelle nera: Orient reportage |
1976 | Սև Էմմանուելը Ճապոնիայում | Eva nera |
1977 | Էմմանուելն Ամերիկայում | Emanuelle in America |
1977 | Էմմանուելն ու մարդակերները | Emanuelle e gli ultimi cannibali |
1978 | Մարմնավաճառություն | La via della prostituzione |
1979 | Դաժան մարդասպանություն | Duri a morire |
1979 | Վանական հրապուրանքներ | Immagini di un convento |
1979 | Խավարից այն կողմ | Buio Omega |
1980 | Անտրոպոֆագուս | Anthropophagus |
1981 | Անտրոպոֆագուս 2 | Rosso sangue |
1982 | Կալիգուլա. Չպատմված պատմություն | Caligola: La storia mai raccontata |
1982 | Անհաղթ Ատորը | Ator l'invincibile |
1982 | 2020. Ապագայի գլադիատորները | Anno 2020 - I gladiatori del futuro |
1985 | Հաճույք | Il piacere |
1986 | Մեղքի վանքը | La monaca del peccato |
1986 | Գաղտնադիտման ցանկություն | Voglia di guardare |
1987 | Զոմբի 5. Մահաբեր թռչուններ | Killing Birds: Raptors |
1988 | Կեղտոտ սեր | Dirty Love |
1989 | Ցանկության օբյեկտ | Blue Angel Cafe |
1990 | Հրաշք-թրի որոնումները | Quest for the Mighty Sword |
1990 | Արյունոտ անդունդ | Sangue negli abissi |
1990 | Կինը Ուոլլ-սթրիթից | High Finance Woman |
1991 | Կրքի ծաղիկը | Passion's Flower |
1991 | Ֆրանկենշտեյն 2000 | Ritorno dalla morte |
1993 | Յոթերորդ աստիճանի վարակում | Contamination .7 |
1993 | Չինական կամասուտրա | Chinese Kamasutra - Kamasutra cinese |
1993 | Սիրո լաբիրինթոս | Il labirinto dei sensi |
1994 | Հաճույքների տունը | La casa del piacere |
1994 | Մարկո Պոլո | Marco Polo: La storia mai raccontata |
1994 | Ալադինի էրոտիկ արկածները | The Erotic Adventures of Aladdin X |
1994 | Մարքիզ դը Սադ | Marquis de Sade |
1995 | Սեքսը Յուրայի ժամանակաշրջանում | Homo Erectus |
1995 | Հազար ու մեկ գիշեր | 1001 Nights |
1996 | Կանացի բանտ | Penitenziario femminile |
1996 | Դոնա Ֆլորը | Donna Flor |
1996 | Ջուլիետան ու Ռոմեոն | Romeo e Giulietta |
1997 | Նախագահի բոլոր կանայք | All the President's Women |
1998 | Սահարա | Sahara |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.