«Ջուր փղերի համար» (անգլ.՝ «Water for Elephants»), ռեժիսոր Ֆրենիս Լոուրենսի ֆիլմը Սառա Գրուենի համանուն բեստսելլերի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում և Կանադայում եղել է 2011 թվականի ապրիլի 22-ին[8]։

Ջուր փղերի համար
անգլ.՝ Water for Elephants
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3][…], ռոմանտիկ ֆիլմ[2][3], պատմական դրամա, պատմական ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքՋուր փղերի համար
Թվականապրիլի 22, 2011[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖրենսիս Լոուրենս[5][2][3][…]
ՊրոդյուսերՋիլ Նեթեր
Սցենարի հեղինակՌիչարդ ԼաԳրավենեզե
ԴերակատարներՌիզ Ուիզերսփուն[1][5][3][…], Ռոբերտ Փեթինսոն[1][5][3][…], Քրիստոֆ Վալց[1][5][3][…], Հել Հոլբրուք[3][6], Ջիմ Նորթոն[6], Փոլ Շնայդեր[5][3][7][…], Սեմ Անդերսոն[6], Ռիչարդ Բրեյք[6], Թիմ Գինի[3][6], Ջեյմս Ֆրեյն[5][3][6], Ջոն Էյլուորդ[6], Ken Foree?[3][6], Scott MacDonald?[6], Ուգի[6], Մարկ Պովինելլի և Karynn Moore?
ՕպերատորՌոդրիգո Պրիետո
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ
Նկարահանման վայրԿալիֆոռնիա, Լոս Անջելես և Ջորջիա
Կինոընկերություն20th Century Studios, RatPac-Dune Entertainment և Ingenious Media
Տևողություն120 րոպե
Բյուջե38 000 000 $
Շահույթ117 086 251 $
Պաշտոնական կայքէջ
 Water for Elephants (film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ջեյկոբ Ջենովսկին՝ երիտասարդ անասնաբույժը Լեհաստանից գալիս է ԱՄՆ։ Վերջին ավարտական քննության հանձնելու օրը պատանուն հայտնում են իր ծնողների ավտովթարի մասին, որի հետևանքով նրանք մահացել էին։ Մնալով մենակ Ջեյկոբը այդպես էլ բժիշկի դիպլոմ չունենալով մնեկում է հայրենի քաղաքից աշխատանք փնտրելու։ Ճանապարհորդությունից մի քանի օր հետո նա նստում է գնացք, որը տանում էր Բենզինի եղբայրների կրկես։ Կրկեսի տնօրենը Ավգուստն էր, խարիզմատիկ, բայց դաժան և անխիղճ մարդ։ Ավգուստը գիտակցելով, որ կրկեսը անասնաբույժի կարիք ունի Ջեյկոբին աշխատանքի է վերցնում իր կրկեսում։ Ներկայացումներից մեկի ժամանակ Ջեյկոբը ծանոթանում է գեղեցիկ մարզուհի Մարլենայի՝ Ավգուստի կնոջ հետ։ Պատանին սիրահարվում է նրան։ Մարլենան նրան փոխադարձաբար է պատասխանում։ Նրանք իմանալով Ավգուստի բնավորության մասին իրենց հարաբերությունները գաղտնի են պահում։

Մի քանի ժամանակ անց այն ձին, որը մասնակցում էր առանցքային ներկայացմանը՝ սատկում է, և նրան Ավգուստը որոշում է նրա փոխարեն փղին ներգրավել ներկայացմանը։ Կենդանին ընտելանում է Մարլենային և Ջեյկոբին, սակայն չի ենթարկվում տնօրենին՝ Ավգուստին, քանի որ Ավգուստը նրան մահու չափ ծեծել էր։ Փորձելով բուժել փղին Ջեյկոբը պատահաբար բացահայտում է, որ փիղը հասկանում է իրեն, իր մայրենի լեզուն՝ լեհերենը։ Շնորհիվ այս բացահայտման կենդանին շատ արագ է սովորում նոր հնարքներ կատարել։ Փղի մասնակցությամբ համարը բոլորին զարմացրել էր և բոլորը անհամբերությամբ էին սպասում ներկայացումներին։ Դրա հետևանքով կրկեսը շատ է հարստանում։ Կրկեսի հաջողությունները չեն մեղմացնում Ավգուստի զայրույթը, ով արդեն հասկացել էր, որ իր կինը դավաճանում է իրեն։ Նա որոշում է ազատվել Ջեյկոբից, նրան գնացքի տակ գցելով։ Ջեյկոբը իմանում է նրա մտադրության մասին և որոշում է փախչել և Մարլենային իր հետ տանել։ Աղջիկը համաձայնում է։ Նրանք փախչում են, սակայն Ավգուստի օգնականները նրանց բռնում են և վերադառնում կրկես։ Հաջորդ ներկայացման ժամանակ ողբերգություն է տեղի ունենում։ Կրկեսի աշխատողները, ովքեր բազմիցս դուրս էին շպրտվել գնացքից, վայրի կենդանիներին ազատ են արձակում։ Հանդիսատեսը սարսափահար փախչում է։ Ավգուստը տեսնելով Մարլենային և Ջեյկոբին միասին, զայրանում է և փորձում է խեղդել կնոջը։ Այդ պահին փիղը զգալով վտանգը, ազատվում է կապանքներից և սպանում է Ավգուստին։

Մնալով առանց ղեկավարի կրկեսը սնանկանում է։ Մարլենան և Ջեյկոբը աշխատանքի են անցնում մեկ այլ կրկեսում։ Նրանք ամուսնանում են, տուն են գնում ձիերի և փղերի համար, որոնց նրանք իրենց հետ էին վերցրել։

Ամբողջ պատմությունը պատմվում է Ջեյկոբի կողմից, նա պատմում էր, թե իր կյանքը ինչպես է անցել կրկեսում աշխատելու տարիներին։ Նա այժմ ապրում է ծերանոցում։ Մարլենան մահացել է և նրան խնամում են իր հինգ երեխաները։

Դերերում խմբագրել

  • Ռոբերտ Փեթինսոն - Ջեյկոբ Ջենկովսկի
  • Ռիզ Ուիզերսփուն - Մարլենա Ռոզենբլյուտ
  • Քրիստոֆ Վալց - Ավգուստ Ռոզենբլյուտ
  • Հել Հոլբրուկ - Ջեյկոբը ծերության ժամանակ
  • Փոլ Շնայդեր - Չարլի Օ'Բրեյն
  • Կեն Ֆորի - Էրպ
  • Տիմ Գինի - Ադամանդե Ջո
  • Ջեյմս Ֆրեյն - Ռոզի փղի պատասխանատուն

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել