Ջունիա[1] (արաբ․՝ جونيه‎‎), նավահանգստային և առողջարանային քաղաք Լիբանանում, Լեռնային մարզում։ Հանդիսանում է Քեսերվանի շրջանի վարչկենտրոնը։

Քաղաք
Ջունիա
(արաբ․՝ جونيه‎‎‎‎‎‎)
ԵրկիրԼիբանան Լիբանան
ՄուհաֆազաԼեռնային մարզ
ՇրջանՔեսերվանի շրջան
ԲԾՄ73 մ
Բնակչություն102 221 մարդ
Կրոնական կազմմարոնիներ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Պաշտոնական կայքjounieh.gov.lb
Ջունիա (Լիբանան)##
Ջունիա (Լիբանան)

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը գտնվում է երկրի արևմտյան մասում, Միջերկրական ծովի ափին մոտ, մայրաքաղաք Բեյրութից 10 կմ հյուսիս-հյուսիս-արևելք (NNE)։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 73 մ[2]։

Բնակչություն խմբագրել

 
Լիբանանի Աստվածամոր արձանը Հարիսա լեռան վրա

Ըստ 2012 թվականի մարդահամարի տվյալների քաղաքի բնակչությունը կազմում է 102 221 մարդ[3]։ Մեծ մասը քրիստոնյա մարոնիներ են։

Տեսարժան վայրեր խմբագրել

Քաղաքի տեսարժան վայրերից մեկը համարվում է Հարիսա լեռը, որի վրա բարձրանալ կարելի է ճոպանուղու օգնությամբ։ Լեռան գագաթին գտնվում է Լիբանանի Աստվածամոր բրոնզե արձանը, որը պատրաստվել է Ֆրանսիայում 19-րդ դարում և կշռում է 15 տոննա[4]։

Ջունիայում է գտնվում Լիբանանի ամենամեծ խաղատունը, կառուցվել է 1957 թվականին և զբաղեցնում է 34 000 մ² տարածք[5]։

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Աշխարհի ատլաս։ — Մ։ Ռուսաստանի տեղագրագիտության և քարտեզագրության ֆեդերալ ծառայություն։ ОНИКС Հրատարակչական տուն, 2000 — էջ 196
  2. Ֆիզիկո-աշխարհագրական տվյալներ(անգլ.)
  3. World Gazetteer(անգլ.)
  4. «Jounieh City Lebanon». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
  5. Casino du Liban. Պաշտոնական կայք Արխիվացված 2013-06-16 Wayback Machine(անգլ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջունիա» հոդվածին։