Ջումբեր Գեորգիևիչ Լոմինաձե (վրացերեն՝ ჯუმბერ ლომინაძე, սեպտեմբերի 20, 1930(1930-09-20), Թիֆլիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ - հունվարի 20, 2014(2014-01-20), Թբիլիսի, Վրաստան), խորհրդային և վրացի աստղաֆիզիկոս, Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս։

Ջումբեր Լոմինաձե
վրացերեն՝ ჯუმბერ გიორგის ძე ლომინაძე
Ծնվել էսեպտեմբերի 20, 1930(1930-09-20)
Թիֆլիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 20, 2014(2014-01-20) (83 տարեկան)
Թբիլիսի, Վրաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Georgia.svg Վրաստան
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա
Գործունեության ոլորտֆիզիկա և աստղաֆիզիկա
ԱնդամակցությունՎրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԹբիլիսիի պետական համալսարան և ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ
Տիրապետում է լեզուներինվրացերեն
Գիտական ղեկավարԱրկադի Միգդալ
ՊարգևներՎախթանգ Գորգասալի շքանշան և Վրաստանի պետական մրցանակ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1930 թվականին Թբիլիսիում։ Սովորել է ֆիզիկա Թբիլիսիի պետական համալսարանում (1949—1951) և Մոսկվայի պետական համալսարանում (1951—1955)։ ՄՊՀ-ում սովորելիս նրա գիտական ղեկավարը եղել է Արկադի Միգդալը։

1956-1958 թվականներին աշխատել է խորհրդային միջուկային ՓԱՏԿ Չելյաբինսկ-70 ծրագրում։ Վերադառնալով Թբիլիսի՝ աշխատել է Վրաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտում, որտեղ զբաղվել է բարձրջերմաստիճանային պլազմայի ֆիզիկայով։ Բարձրացրել է որակավորումը Խարկովի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտում Կոնստանտին Ստեպանովի ղեկավարությամբ և 1964 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան, իսկ 1974 թվականին՝ դոկտորական։ Նրա հիմնավոր մենագրությունը կրում է «Ցիկլոտրոնային ալիքները պլազմայում» անվանումը։ 1979 թվականից եղել է Վրաստանի ԳԱ թղթակից անդամ, 1988 թվականից՝ ակադեմիկոս։ Լոմինաձեն գլխավորել է Աբասթումանի աստղաֆիզիկայի աստղադիտարանը 1992-2000 թվականներին, իսկ 2000-2006 թվականներին՝ նորակառույց Պլազմային աստղաֆիզիկայի կենտրոնը։ Բացի այդ՝ նա եղել է Վրաստանի տիեզերային գործակալության նախագահը 2003-2006 թվականներին և Վրաստանի գեոֆիզիկայի ինստիտուտի տիեզերական հետազոտությունների կենտրոնը՝ 2006 թվականից։ Լոմինաձեի գրչին են պատկանում ավելի քան երկու հարյուր գիտական աշխատանքներ, նրա ղեկավարությամբ պատրաստվել են ավելի քան 20 թեկնածուներ և 6 գիտությունների դոկտորներ[1][2]։

Ակադեմիկ գործունեությանը զուգահեռ Լոմինաձեն Էդուարդ Շևարդնաձեի նախագահության ժամանակ զբաղվել է Վրաստանի հասարակական և քաղաքական կյանքով[3]։ 1997-2003 թվականներին նա եղել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, նրա ղեկավարման ընթացքում տեղի են ունեցել չորս ընտրական գործընթաց՝ ՏԻՄ 1998 և 2002 թվականների, պառլամենտի 1999 թվականի և նախագահական 2000 թվականի ընտրությունները[4]։

Լոմինաձեն 2000 թվականին պարգևատրվել է Վախթանգ Գորգասալի 3-րդ կարգի շքանշանով և 2002 թվականին գիտության ու տեխնիկայի ոլորտում պետական մրցանակով։ Նա մահացել է 2014 թվականի հունվարի 20-ին 83 տարեկան հասակում[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Avrorin É.N., Balebanov, V. M., Boyarchuk, A. A. (February 2001)։ «Jumber Lominadze (In Honor of His 70th Birthday)»։ Plasma Physics Reports 27 (2): 178–179։ ISSN 1562-6938։ doi:10.1134/1.1348497 
  2. ДЖУМБЕР ГЕОРГИЕВИЧ ЛОМИНАДЗЕ (к 80-летию со дня рождения). — Вопросы атомной науки и техники. Сер. Термоядерный синтез. — 2010. — С. 3-4.
  3. Kelly Tom (հուլիսի 31, 1998)։ «Cabinet Purge Adds New Urgency To Georgians' Crash Course In Democracy»։ Sun-Sentinel։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 03.04.2016 
  4. «Georgia — History of Elections 1990–2010»։ Central Election Commission։ էջեր 5, 11, 12, 13։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 03.04.2016 
  5. «გარდაიცვალა აკადემიკოსი ჯუმბერ ლომინაძე» [Academician Jumber Lominadze dies] (Georgian)։ Radio Free Europe/Radio Liberty։ հունվարի 20, 2014։ Վերցված է 03.04.2016