Երնջակ (լեռ)

լեռ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում (Զանգեզուրի լեռներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երնջակ (այլ կիրառումներ)

Երնջակ, Դամիրդաղ, Դամիրլի, Դամուրլի, Դեմուր, Դեմուրիդաղ, Դեմուրլիդաղ, Դեմուրրիդաղ, Երկաթասար, Տեմիրլի, լեռնագագաթ Հայաստանի Սյունիքի մարզի և Ադրբեջանի Նախիջեվանի Ջուղայի շրջանի սահմանագլխին, Զանգեզուրի լեռների կենտրոնական մասում։ Կիցք գյուղից 16 կմ հյուսիս-արևմուտք։ Բարձրությունը 3364 մետր է։ Կազմված է հրաբխածին նստվածքային ապարներից։ Լանջերը խիստ զառիթափ ու բուսածածկ են, գագաթը՝ ժայռոտ, մասնատված։ Հողաբուսական ծածկույթը գրեթե բացակայում է։ Տիրապետում են ծանրահակ պրոցեսները և սառնամանիքային հողմնահարումը։ Երնջակից սկիզբ են առնում Այրի և Երնջակ գետերը[1][2]։

Երնջակ
Տեսակլեռ
Երկիր Ադրբեջան և  Հայաստան
Վարչատարածքային միավորՍյունիքի մարզ և Ջուղայի շրջան
ԼեռնաշղթաԶանգեզուրի լեռներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 43 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 247 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 637