Ջուլի Չայկեն
Ջուլի Չայկեն, (անգլ.՝ Julie Chaiken, 1967, Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատեր և հագուստի դիզայներ։ Նա առավել հայտնի է որպես Սան Ֆրանցիսկոյում գտնվող «Չայկեն» ընկերության հիմնադիր[1][2][3]։
Ջուլի Չայկեն | |
---|---|
Ծնվել է | 1967 |
Ծննդավայր | Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորքի համալսարանի Ստեռնի բիզնես դպրոց և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
Մասնագիտություն | նորաձևության դիզայներ |
Julie Chaiken Վիքիպահեստում |
Վաղ կյանք և կրթություն
խմբագրելՉայկենը, ով ծնվել է Դետրոյթում, մեծացել է Հյուսիսային Կալիֆորնիայում՝ ձիեր բուծող և վարժեցնող Քերոլ Չայկենի, և անշարժ գույքի գործակալ Դոնալդ Չայկենի ընտանիքում[4]։ Սովորել է Կալիֆոռնիայում գտնվող Լաֆայեթ ավագ դպրոցում, իսկ 1989 թվականին ստացել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի պատմության բակալավրի աստիճան[փա՞ստ]։
Ժամանցի հանդեպ իր հետաքրքրությունը դրդել է Չայկենին ավարտելուց հետո տեղափոխվել Նյու Յորք և աշխատել «USA Network» ծրագրավորման նախնական բաժնում՝ նախքան MBA-ի մասնագիտություն ստանալու որոշում կայացնելը։ Նա 1993 թվականին ընդունվել է Նյու Յորքի համալսարանի Շտերն բիզնեսի դպրոցի կորպորատիվ ֆինանսների բաժին[5]։
Կարիերա
խմբագրել1994 թվականին, ուսումնասիրելով նորաձև կանանց համար մատչելի այն ժամանակ սահմանափակ հագուստի տեսակները, Չայկենն իր ընկերոջ՝ Պամելա Կապոնեի հետ ստեղծել է «Չայկեն և Կապոնե» ընկերությունը։ «Ես ուզում էի ստեղծել մի բան, որը կխոսեր իմ մասին, և ես սկսեցի կանանց համար հագուստ ստեղծել»,- ասել է Չայկենը 2004 թվականին տված հարցազրույցում[6]։ Չայկենի և Կապոնեի առաջին արտադանքը տաբատների շարք էր, որը նկարագրվում էր որպես «հեղափոխական տաբատներiի շուկայում»[2][7][8][9]։
Սկզբնապես, Կապոնեն կենտրոնացել է դիզայնի վրա, իսկ Չայկենը՝ բիզնեսի և բիզնեսի ռազմավարության վրա։ 1998 թվականին նա գնել է Կապոնեի բաժինը. մինչև 1999 թվականը արտադրանքը վաճառվում էր ավելի քան 400 բուտիկներում և բարձրակարգ մանրածախ խանութներում[9], այդ թվում՝ «Barneys New York»-ում, «Saks Fifth Avenue»-ում և «Nordstrom»-ում։ Չայկենը, չնայած հիմնականում կենտրոնացած էր ընկերությունը զարգացնելու վրա, այնուհետև ընդլայնել է իր դերը որպես Գլխավոր գործադիր տնօրեն՝ ընդգրկելով հագուստի և աքսեսուարների ձևավորում[10][11]։
2001 թվականին Չայկենի հաճախորդների, այդ թվում՝ Սինդի Քրոուֆորդի և Վենդելայի խնդրանքով, Չայկենը ստեղծել է հղիների հագուստ՝ «Հղի Չայկեն»։ Չայկենի և Կապոնեի առաձգական գոտկատեղով և «առջևի տգեղ կլորությունը թաքցնող» տաբատները հաջողություն են ունեցել ու բարձրակարգ գերատեսչությունների պատվերներով լայնորեն արտադրվել են։ «101 բիզնես դպրոց՝ գտնել պահանջարկ և լրացնել այն»,- ասել է Չայկենը։ 2012 թվականի «Հղի Չայկեն» գարնանային հավաքածուն ներկայացրել է Չայկենի և Կապոնեի ընդհանուր վաճառքի 15 տոկոսը[12]։
2008 թվականին երկու երեխաների միայնակ մայր Չայկենը երկու տարի դադար է վերցրել։ 2010 թվականին ընկերություն վերադառնալով՝ նա վերակազմակերպել է իր 1990-ական թվականների վերջի «Anonymity» զգեստների հավաքածուն ու այն վերաթողարկել «Quality Value Convenience» անվճար եթեր թողարկվող հեռուստաալիքների միջոցով[13]։ Հագուստի պատրաստի հավաքածուն շուկա է հանվել 2010 թվականին ու թեև վերաթողարկվելով «Չայկեն ու Կապոնե» անվամբ[2]՝ 2012 թվականին հայտնի է դարձել որպես պարզապես «Չայկեն»[11][14][15][16]։
2014 թվականին հրեա կանանց միջազգային կազմակերպության կողմից արժանացել է որպես «Woman to Watch» կոչմանը[17]։
2015 թվականին հեռացել է նորաձևությունից և ներկայումս կենտրոնանում է իր ընտանիքի և իր բարեգործական գործունեության վրա։
Բարեգործություն
խմբագրելՉայկենը «Վերարտադրողական իրավունքների կենտրոնի» միջազգային շահույթ չհետապնդող կազմակերպության տնօրենների խորհրդի կազմի անդամ է,որն օգտագործում է օրենքը վերարտադրողականության ազատությունը որպես մարդու իրավունք առաջ տանելու համար․ մի բան, որը բոլոր կառավարությունները իրավաբանորեն պարտավոր են պաշտպանել, հարգել և կատարել[18]։ Հանդիսանում է նաև «The Chaiken Family Foundation» կազմակերպության խորհրդի անդամ։
«The Weekend To Be Named Later» ընկերության հիմնադիր խորհրդի անդամ է[19], որը նա համահիմնադրել է «Dress For Success» կազմակերպության հիմնադիր Նենսի Լուբլինի հետ։ «LinkedIn» առցանց ծառայության հիմնադիր Ռիդ Հոֆֆմանը, որը նույնպես համահիմնադիր է, նկարագրել է միջոցառումը որպես «Ֆրանկլինից ոգեշնչված հավակնոտ ընկերների հավաքույթ` աշխարհը փոխելու ուղիներ ստեղծելու համար»[20]։
Անձնական կյանք
խմբագրելՉնայած հաճախ Չայկենը լինում է Նյու Յորքում, ապրում է Հյուսիսային Կալիֆոռնիայի Մարին շրջանում։ Նա ունի երկու երեխա[21][22]։
Տես նաև
խմբագրել- Հագուստի դիզայներների ցանկ
- Նյու Յորքի համալսարանի ուսանողների ցանկ
- Կալիֆոռնիայի համալսարանի ուսանողների ցանկ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ De Carlo, Lauren. «A Decade of Chaiken». December 16, 2004. Women's Wear Daily. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Minkoff, Jessica. «A Business With Legs». November 2, 2012. Style. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Fishman, Alana. «Lookbook Love: Chaiken Spring 2013». Spring, 2013. Lucky. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Carole C. Chaiken». July 2013. J Weekly. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «CFDA Members». 2013. CFDA. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Alumni In The News: Julie Chaiken, 1993». 2004. NYU School of Business. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Staff. «Sartorial Stars: Julie Chaiken of Chaiken and Capone». April 21, 2011. Truth Plus. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Marsh, Lisa. «Designer Julie Chaiken Dishes on Chaiken and Capone's Return to Retail». January 4, 2011. Stylelist. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ 9,0 9,1 Sprauve, Angella. «The Perfect Fit: Julie Chaiken Launches New Collection». April 1, 2013. Haute Living. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Staff. «Chaiken: Racked SF». 2012. Racked: Shopping and Styling Intelligence. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ 11,0 11,1 Durbin, Samantha. «Do Call It a Comeback: Chaiken and Capone». August 11, 2011. 7 x 7. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Bower, Amanda. «Expect the Best». December 18, 2008. Time Magazine. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «QVC Expands New York Fashion Week Presence Launches First NYC Pop-Up Location». July 7, 2010. Bloomberg (Via PR Newswire). Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Schnicker, Lauren. «Chaiken and Capone Makes a Comeback for Spring 2011». January 10, 2011. Fashion Etc. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ King, Joyann. «Julie Chaiken's Back! Chaiken Relaunches for Spring». January 20, 2011. Harper's Bazaar. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ C Fashion Staff. «Busy Body». March 14, 2013. California Style. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «2014 Women to Watch Honorees». jwi.org. Jewish Women International. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Our Mission». 2013. The Center for Reproductive Rights. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Schomer, Stephanie. «TONY BLAIR'S SECRET CLUB AND OTHER CLUBS WE WANT TO CRASH». 2012. Fast Company. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ Hoffman, Reid, Cashnocha, Ben. «THE START-UP OF YOU». Spring 2013. Leader to Leader Journal. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Photo Essay. «The Long View». Spring, 2013. Oprah. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Kaplan, Julie. «Chaiken to Relocate to San Francisco». July 28, 2008. Women's Wear Daily. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջուլի Չայկեն կատեգորիայում։ |