Ջուլի Բարլո

կանադացի լրագրող, հեղինակ

Ջուլի Բարլո (ֆր.՝ Julie Barlow, մարտի 19, 1968(1968-03-19), Համիլտոն, Օնտարիո, Կանադա), կանադացի լրագրող, հեղինակ, համաժողվների խոսնակ, ով ստեղծագործում և հրատարակվում է և՛ անգլերեն, և՛ ֆրանսերեն։ Ապրում է Մոնրեալում, Քվեբեկ։

Ջուլի Բարլո
Ծնվել էմարտի 19, 1968(1968-03-19) (56 տարեկան)
ԾննդավայրՀամիլտոն, Օնտարիո, Կանադա
Մասնագիտությունլրագրող
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունՄաքԳիլի համալսարան և Կոնկորդիա համալսարան
Պարգևներ
ԱմուսինJean-Benoît Nadeau?
Կայքnadeaubarlow.com/en/home/
nadeaubarlow.com/fr/accueil/
 Julie Barlow Վիքիպահեստում

Լեզվի և մշակույթի մասին գրել է «Վաթսուն միլիոն ֆրանսիացիները չեն կարող սխալ լինել» (Sixty Million Frenchmen Can't Be Wrong) և «Բարևի ազդեցությունը» (The Bonjour Effect)[1]:

Որպես լրագրող՝ հոդվածներ է գրել տարբեր ամսագրերի և թերթերի համար, այդ թվում՝ USA Today, L’actualité, Նյու Յորք Թայմս և The Christian Science Monitor[2]:

Կենսագրություն խմբագրել

Ջուլի Բարլոն ծնվել է 1968 թվականին Կանադայի Օնտարիո նահանգի Համիլտոն քաղաքում։ ՄաքԳիլի համալսարանից ստացել է քաղաքագետի որակավորում, Կոնկորդիա համալսարանից ստացել է Անգլիական գրականության մագիստրոսի աստիճան[2]։

1999-2001 թվականներին Փարիզում ապրելուց հետո ամուսնու՝ Ժան Բենուա Նադոյի հետ գրել է «60 միլիոն ֆրանսիացին չի կարող սխալվել» (Martin Martin's Press, 2003 թ.) գիրքը՝ Ֆրանսիայի և ֆրանսիական մշակույթի մասին։ Գիրքը թարգմանվել է ֆրանսերեն, հոլանդերեն և մանդարին լեզուներով[3]։

2006 թվականին Ժան Բենուա Նադոյի հետ ֆրանսերեն լեզվի ծագման մասին գրել է «Ֆրանսիական պատմություն» գիրքը[4]։ Այս գիրքը թարգմանվել է ֆրանսերեն և ճապոներեն։ 2014 թվականին այն ադապտացվել է երկու ժամանոց Le français n’a pas dit son dernier mot (Ֆրանսիան չի ասել իր վերջին բառը) ռադիո վավերագրական ֆիլմի համար, որը 2014 թվականի հուլիսին հեռարձակվել է France Culture-ի կողմից[5]։

2010 թվականի գարնանը Բարլոն Ֆուլբրայթ ծրագրով եղել է այցելու գիտնական Արիզոնայի Ֆինիքս քաղաքի Անդրսահմանային ուսումնասիրությունների հյուսիսամերիկյան կենտրոնում, որտեղ նրա ուշադրության կենտրոնում են եղել Մեքսիկա և ԱՄՆ հարաբերությունները և իսպաներենի դերն ԱՄՆ-ում[6]։ Սա իսպաներենի պատմությանն առնչվող Նադոյի հետ հեղինակած «Իսպաներենի պատմություն» (St. Martin's Press) գրքի հետազոտության մի մասն է կազմում[7][8]։

Ջուլի Բարլոն անդամակցում է Վաշինգտոնում հիմնված Համաշխարհային ընթացիկ գործերի ինստիտուտին ( Institute of Current World Affairs)[9]:

2018 թվականին ընդգրկվել է CBC/QWF բնակիչ-գրող ծրագրի վերջնացանկում[10]։

Մրցանակներ խմբագրել

  • 2011 թվականին L’Académie des Science d’Outre-Mer (Արտասահմանյան գիտությունների ակադեմիա) Prix de la Renaissance Française (Ֆրանսիական Վերածննդի մրցանակ)[11]
  • 2007 թվականին Քվեբեկի գրողների դաշնության Մավիս Գալանտի անվան մրցանակ ոչ գեղարվեստական գրականության համար[12]

Հրատարակված գործեր խմբագրել

  • 2016: The Bonjour Effect: The Secret Codes of French Conversation Revealed (Ժան Բենուա Նադոյի հետ)[1]
  • 2013: The Story of Spanish (Ժան Բենուա Նադոյի հետ)[8]
  • 2006: The Story of French (Ժան Բենուա Նադոյի հետ)
  • 2006: Montréal & Québec City for Dummies (Օսթին Մաքդոնալդի հետ)
  • 2003: Sixty Million Frenchmen Can't Be Wrong (Ժան Բենուա Նադոյի հետ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 MacLellan, Lila (2017 թ․ հուլիսի 14). «One of the most common questions in American small talk is seen as rude in much of the world». Quartz (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  2. 2,0 2,1 «Julie Barlow Bio». Nadeau & Barlow. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
  3. «Sixty Million Frenchmen Can't Be Wrong». Nadeau & Barlow. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
  4. «The Story of French». Nadeau & Barlow. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
  5. «Le français n'a pas dit son dernier mot». France Culture. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
  6. «Canadian Fulbright Scholar Award Recipients». Fulbright Canada. էջ 11. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
  7. «The Story of Spanish». Nadeau & Barlow. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
  8. 8,0 8,1 Romero, Simon (2017 թ․ օգոստոսի 23). «Spanish flourishes in U.S., despite creeping political chill». The Seattle Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  9. «Trustees». Institute of Current World Affairs. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
  10. Pindera, Loreen (2017 թ․ նոյեմբերի 21). «'Montreal is in my DNA': Meet Joshua Levy, CBC/QWF's 2018 writer-in-residence». CBC News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  11. «Lauréats des prix 2011». Académie des sciences d'outre-mer. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
  12. «The QWF Literary Awards». Quebec Writers' Federation. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլի Բարլո» հոդվածին։