Ջուլիո Չեզարե Պրոկաչինի

Ջուլիո Չեզարե Պրոկաչինի (իտալերեն՝ Giulio Cesare Procaccini, մայիսի 30, 1574[1][2], Բոլոնիա, Պապական մարզ[2][1] - նոյեմբերի 14, 1625(1625-11-14)[1][3][2][…], Միլան, Միլանի դքսություն[2][1]), վաղ բարոկկոյի ժամանակաշրջանի իտալացի նկարիչ և քանդակագործ։

Ջուլիո Չեզարե Պրոկաչինի
իտալ.՝ Giulio Cesare Procaccini
Giulio cesare procaccini-autorretrato-cerralbo.JPG
Ծնվել էմայիսի 30, 1574[1][2]
ԾննդավայրԲոլոնիա, Պապական մարզ[2][1]
Վախճանվել էնոյեմբերի 14, 1625(1625-11-14)[1][3][2][…] (51 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Միլանի դքսություն[2][1]
ՔաղաքացիությունFlag of the Papal States (pre 1808).svg Պապական մարզ
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող և քանդակագործ
Ուշագրավ աշխատանքներAppearance of Christ to Saint Roch?, Madonna of the rosary? և Matyrdom of St Rufina and St Seconda?
Giulio Cesare Procaccini Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Բոլոնիայում, մաներիստ նկարիչ Էրկոլե Պրոկաչինի Ավագի ընտանիքում: Եղբայրները՝ Կամիլոն ու Կառլոն, նույնպես ճանաչված նկարիչներ են դարձել: Նրանց ընտանիքը, արվեստի գործերի մեծահարուստ հավաքորդ Պիռո Վիսկոնտիի օժանդակությամբ, 1585 թվականին տեղափոխվել է Միլան: Ջուլիոն այստեղ իր գործունեությունն սկսել է որպես քանդակագործ, մասնակցել Միլանի տաճարի, Santa Maria presso San Celso եկեղեցու և Վիսկոնտի Բոռոմեոյի վիլլայի զարդաքանդակների պատրաստման, արձանների կերտման աշխատանքներին[4]:

1610 թվականին Ջուլիո Պրոկաչինին նկարել է հակառեֆորմացիայի առաջին սուրբ Սան Կառլո Բոռոմեոյին փառաբանող կվադրոնին (իտալերեն՝ Quadroni di San Carlo) կազմած 54 մեծադիր նկարներից (յուրաքանչյուրը՝ մոտավորապես 5 մ x 6 մ չափսի) վեցը:

Նա բազմաթիվ եկեղեցիների խորաններ է պատկերազարդել: Այդ նկարազարդումներից հիշարժան են հատկապես «Թլպատումը» (1616 թ.), որն այժմ գտնվում է Մոդենայի Էստենզե պատկերասրահում, «Խորհրդավոր ընթրիք»-ը՝ Ճենովայի Basilica della Santissima Annunziata del Vastato-ում, «Քրիստոսի խարազանումը»...

Կառլո Բոռոմեոյի զարմիկ, արվեստների հովանավոր կարդինալ Ֆեդերիկո Բոռոմռոյի ցուցումներին հետևելով՝ Ջուլիո Պրոկաչինին որոշ աշխատանքներ իրականացրել է երկու այլ նկարիչների՝ Ջովանի Բատիստա Կրեսպիի (il Ceranoի) և Պիեռ Ֆրանչեսկո Մաձուկելիի (il Morazzone-ի) համագործակցությամբ: Ուշագրավ է նաև այն փաստը, որ Ճենովայում ծանոթանալով Ռուբենսի որոշ աշխատանքների՝ նա նույնպես կրոնական թեմաներով փոքրաչափ նկարներ է արել ճենովացի ու միլանցի մեծահարուստների պատվերով:

Արվեստի պատմաբաններից շատերի կարծիքով՝ Ջուլիո Պրոկաչինիի ստեղծագործություններն իրենց վրա կրում են բոլոնիական մաներիզմի ու ճենովական կոլորիզմի ազդեցությունը և իրենց ոճով նշանավորում են բարոկկոյի սկիզբը:

ՊատկերասրահԽմբագրել

Ստեղծագործությունների ընտրանիԽմբագրել

  • Տիրամոր թագադրումը [1]
  • Սուրբ Կույսը Սուրբ Ֆրանցիսկոսի և Սուրբ Դոմինիկոսի հետ [2]
  • Ecce Homo, 1615–1620, ներկայումս գտնվում է ԱՄՆ Դալլաս քաղաքի արվեստի թանգարանում [3]

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 RKDartists
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online (գերմ.)B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter.
  3. 3,0 3,1 3,2 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. Voir langue=en|auteur1=Gentilini, G.|auteur2=Morandotti, A.|titre=The Sculptures of the Nymphaeum at Lainate: The Origins of the Mellon Venus and Bacchus.|périodique=Studies in the History of Art|volume=24|numéro=2|jour= |mois= |année=1990|pages=135-171|lire en ligne=https://www.jstor.org/stable/42620441}}.

ԱղբյուրներԽմբագրել

  • Гос. Эрмитаж, каталог № 1 «Западноевропейская живопись», Ленинград, «Аврора», 1976
  • Wittkower, Rudolf (1993). «Art and Architecture Italy, 1600—1750». Pelican History of Art. 1980. Penguin Books Ltd. гг. 98-102.