Ջուլիա Վոթ (անգլ.՝ Julia Voth, մայիսի 16, 1985(1985-05-16)[1], Ռեջայնա), ժամանակակից կանադացի դերասանուհի և ֆոտոմոդել։ Motion capture տեխնիկական հնարքը կիրառելով՝ նրան նմանակել են «Resident Evil» սերիայի տեսախաղերում Ջիլլ Վալենտայնի կերպարն ստեղծելիս։ Հետագայում «Քածի ապտակ» («Bitch Slap») կինոնկարում հանդես է եկել տպավորիչ դերակատարմամբ, որն ավելի է նպաստել նրա համբավի տարածմանը։

Ջուլիա Վոթ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 16, 1985(1985-05-16)[1] (38 տարեկան)
ԾննդավայրՌեջայնա
Քաղաքացիություն Կանադա և  ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
Կայքjuliavoth.com
 Julia Voth Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջուլիան ծնվել է 1985 թվականի մայիսի 16-ին, Կանադայի Սասակաչևան պրովինցիայի Ռեջայնա քաղաքում։ Իր գործունեությունը՝ որպես ֆոտոմոդել՝ սկսել է Calvin Klein գործակալությունում, մասնակցել նորաձևության ցուցադրությունների Տոկիոյում, Փարիզում, Նյու Յորքում[2]։ 2002 թվականին նրա դիմագծերի ու կազմվածքի տարրերի նմանակումն առաջին անգամ օգտագործվել է «Resident Evil: Biohazard» տեսախաղում Ջիլլ Վալենտայնի կերպարն ստեղծելու համար։ Հետագայում օգտագործվել է նաև «Resident Evil: The Umbrella Chronicles»-ում (2007) և «Resident Evil 5»-ում (2009)[3][4]։

Կինոդերակատարմամբ Ջուլիան առաջին անգամ հանդես է եկել 2009 թվականին, «Հոբելյան» ֆիլմում։ Այդ նույն տարում նկարահանվել է «Քածի ապտակ» կինոնկարի գլխավոր դերերից մեկում[5]։ 2013—2014 թվականներին հանդես է եկել «Փաթեթային համաձայնագիր» հեռուստասերիալում[6][7][8], որտեղ մարմնավորած կերպարի համար 2015 թվականին «Canadian Screen Awards» մրցանակի է առաջադրվել «Լավագույն կատակերգակ դերասանուհի» անվանակարգում[9]։

Անձնական կյանք խմբագրել

Ջուլիա Վոթը 2018 թվականին ամուսնացել է պրոդյուսեր Դեյվիդ Զոնշայնի հետ[10]։

 
Ջուլիա Վոթը Էրին Քամինգսի հետ
 
Ջուլիա Վոթը Ջիլլ Վալենտայնի կերպարում

Ֆիլմագրություն խմբագրել

Կինո խմբագրել

Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
2009 Bitch Slap Թրիքսի
2009 Love Hurts երիտասարդ Ամանդա
2009 The Anniversary Շելլի
2011 Alone Սառա Իսթվուդ կարճամետրաժ
2011 Lilith
2012 Project S.E.R.A. Ջիլլ կարճամետրաժ
2013 Christmas Crush: Holiday High School Reunion Քեյթ
2015 Painkillers Masters
2016 Seattle Road Եվա
2017 Hard Surfaces Լիզ վան Հուտեն

Հեռոուստատեսություն խմբագրել

Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
2009 The Phone Agent #1 գլխ. դեր
2010 Huge Chelsey 2 դրվ.
2010 Supernatural Lana 1 դրվ.
2011 Castle Violet Young 1 դրվ.
2012 Holiday High School Reunion Katie film TV
2013 Project: SERA Jill Eames գլխ. դեր
2013–2014 Package Deal Kim Mattingly գլխ. դեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Julia Voth». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
  3. Seth Macy (2016 թ․ հունվարի 6). «Wrap Your Head Around This Jill Valentine Cosplay From Jill Valentine Actress» (անգլերեն). IGN. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  4. Павел Вескер (2019 թ․ դեկտեմբերի 21). «Джулия против Александры — новая модель Джилл в ремейке Resident Evil 3 понравилась не всем фанатам». gamemag.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  5. «MTV's Julia Voth Picks Her Favorite Barely Legal Bikinis» (անգլերեն). Fox News Channel. 2009 թ․ հունիսի 5. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  6. Casting Announced for Citytv Original Comedy Series, Package Deal Արխիվացված 2012-09-06 Wayback Machine
  7. Bill Brioux (2013 թ․ սեպտեմբերի 26). «'Package Deal' among Canuck sitcoms taped in front of live audience» (անգլերեն). News 1130. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  8. Etan Vlessing (2015 թ․ մարտի 11). «Meet the Family, Package Deal cancelled» (անգլերեն). Playback. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  9. «'Package Deal' star Julia Voth goes behind the scenes at the Canadian Screen Awards» (անգլերեն). Hello!. 2015 թ․ մարտի 5. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  10. Rourke Keegan (2018 թ․ օգոստոսի 30). «Jill Valentine Got Married… Well, Sorta» (անգլերեն). Rely On Horror. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիա Վոթ» հոդվածին։