Ջուլիա Բուտրոս (արաբ․՝ جوليا بطرس‎‎) (ապրիլի 1, 1968[1], Բեյրութ, Լիբանան), լիբանանցի հայտնի երգչուհի։ Զիադ Բուտրոսի քույրն է և Կրթության նախարար Էլիաս Բու Սաաբի կինը[2]։

Ջուլիա Բուտրոս
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունարաբ․՝ جوليا بطرس‎‎
Ծնվել էապրիլի 1, 1968(1968-04-01) (56 տարեկան)
Բեյրութ, Լիբանան
Երկիր Լիբանան
ԺանրերԱրաբական երաժշտություն և fight song?
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԱմուսինElias Bou Saab?
Պարգևներ
Մայրու ազգային շքանշան
Կայքjuliaboutros.net
 Julia Boutros Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջուլիա Բուտրոսը ծնվել է 1968 թվականի ապրիլի 1-ին Բեյրութում՝ քրիստոնյա մարոնականների ընտանիքում։ Հայրը Լիբանանի Տյուրոս քաղաքից էր, մայրը՝ Պաղեստինի հայուհի։ Սովորել է Ռոզարի Սիսթերս դպրոցում, որտեղ երգում էր դպրոցի երգչախմբում։ Մեծանալիս ինքն ու եղբայրը մեծապես ազդվել են Զիադ Ռահբանիի աշխատանքներից։ Երբ 12 տարեկան էր, Էլիաս Ալ Ռահբանի ստուդիայում ձայնագրեց առաջին երգը՝ «A Maman»[1], որից հետո ևս երկուսը՝ «C'est la Vie» և «Viens dans Ma Vie»[1]։

2006 թվականի հոկտեմբերի 11-ին Ջուլիան նոր սինգլ թողարկեց՝ «Սիրելիներս»։ Երգի խոսքերը գրվել են 2006 թվականին Հեզբոլլահի և Իսրայելի միջև սկսված Ամառային պատերազմի ժամանակ Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի՝ Հասան Նասրալլահի՝ Հարավային Լիբանանի մարտիկներին ուղարկած նամակի հիման վրա[3]։ Ղասան Մաթար պոետը ադապտացրեց բնօրինակ տեքստը։ Երաժշտությունը գրվել է Ջուլիայի եղբոր՝ Զիադի կողմից, գործիքավորումը կատարել է Միշել Ֆադելը։ Երգի վաճառքից ստացված հասույթը փոխանցվեց Հեզբոլլահի մարտիկների ընտանիքներին և բոլոր այն լիբանանցիներին, որոնք զոհվեցին Իսրայելա-լիբանանյան հակամարտության ժամանակ[3]։ Վաճառքից ընդհանուր առմամբ 3 մլն դոլար փոխանցվեց լիբանանցի քաղաքացիների ընտանիքներին, զինվորներին, պաշտպանության ուժերին և Հեզբոլլահի զինվորականներին, որոնք զոհվել էին Իսրայելա-լիբանանյան հակամարտության ժամանակ[3]։ Գումարը նախատեսվածից 3 անգամ ավել էր[3]։ Նահեր էլ Բարեդ գործողության ժամանակ զոհված լիբանանցի զինվորների ընտանիքները ևս գումար ստացան[4]։

Բացի Հեզբոլլահին աջակցելուց «Al-Haq Silahi» երգով իր աջակցությունն է ցուցաբերել Գազայի ընդդիմացող խմբերին և Սիրիայի նախագահ Բաշշար ալ֊Ասադին[5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Ջուլիա Բուտրոսի կենսագրություն». Julia Boutros Official Website. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 29–ին-ին.
  2. "Biography of Education Minister Elias Abu Saab", (Lebanese) National News Agency, 15 February 2014
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Julia Boutros Collects Us$3million». Julia Boutros Official Website. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. كلمة السيدة جوليا بطرس - الأربعاء 11 تموز 2007 (Arabic). Julia Boutros Official Website. 2007 թ․ հուլիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Julia Boutros sings in support of Gaza». Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  6. Aymenn Jawad Al-Tamimi, "Pro-Assad Songs: "Fire Your Guns, Show No Mercy" by Julia Boutros", Aymenn Jawad Al-Tamimi's Blog, 20 September 2013

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիա Բուտրոս» հոդվածին։