Ջուլայ

տոնակատարություն Բուլղարիայում

Ջուլայ (անգլ.՝ July - Հուլիս) կամ Ջուլայ մորնինգ (անգլ.՝ July Morning - Հուլիսի առավոտ)՝ Բուլղարիայում ընդունված երիտասարդական ավանդական տոն, որը սկսել է հիպիական շարժումից։ Տոնվում է հուլիսի 1-ին։ Տոնակատարության անվանումը վերցված է Յուրայա Հիփ խմբի Ջուլայ մորնինգ երգի անվանումից, որը հնչում է հուլիսի 1-ին Բուլղարիայի բոլոր ռադիկայաններով։ Սա նոր տոն է, որը երիտասարդության ուժերով սկսում է մեծ ժողովրդականություն վայելել[1]։

Յուլայի տոնակատարությունը 2007 թվականի

Տոնակատարություն խմբագրել

Հուլիսի 1-ի գիշերը Բուլղարիայի բոլոր ծայրերից երիտասարդների տարբեր խմբեր հավաքվում են Սև ծովի ափին։ Նրանք դիմավորում են լուսաբացը ծովափին, երգելով ու պարելով[2]։ Այժմ տոնում են Կամեն Բրյագ գյուղի ծովափնյա ժայռի մոտ, որտեղ Բուլղարիայում արևը առաջինն է երևում[1]։ Տոնակատարությանը մի քանի անգամ մասնակցել է Յուրայա Հիփը[1][3]։

Այժմ Ջուլայը տոնում են ոչ միայն ծովափին այլ բազմաթիվ բաց տարածքներում, գետերի, ջրավազանների և բարձունքների մոտ։

Նոր մասնակիցների հետ, ովքեր տեղյակ չեն բողոքի և պայքարի պատմությանը, անհամաձայնություններ են ծագել, և նրանցից առանձնանալու նպատակով հիպիների մի մասը՝ «Հին հիպի» երաժշտական խմբի առաջարկով սկսել են հավաքվել հունիսի 30-ի երեկոյան[3]՝։

Պատմություն խմբագրել

Տոնակատարության ծագման պատմությունը հստակ չէ։ Ըստ վարկածներից մեկի այն ծագել է Վառնայում 1980 թվականին, որպես հիպի փառատոն, իսկ հետո տեղափոխվել է Ցարևո մունիցիպալիտետի Վարվարա գյուղ։

Մեկ այլ վարկած պնդում է, թե 1971 թվականի հուլիսի 1-ին՝ լեգենդար «Հուլիսի առավոտը» երգի հեռարձակվելուց հետո, մի խումբ հիպիներ հավաքվել են Սև ծովի ափին, երգել երգը, և այս ամենը վերածվել է բողոքի գործողության ընդդեմ կոմունիստական կուսակցության[4]

Ըստ մեկ այլ վարկածի տոնակատարությունը ծագել է 1980-ական թվականներին, այլ ոչ 1971 թվականին, որպես ընդդիմադիր շարժում սոցիալիստական կարգերին։ Թեև ոչ մի կազմակերպված ցույցի մասին գրառումներ չկան։ Ոչ ֆորմալ և առանձին շքերթներ են եղել որպես` հեփինինգներ (անգլ.՝ happening): Ըստ Սերբիայի, Մակեդոնիայի և Բուլղարիայի ենթմշակույթները ուսումնասիրող Նիկոլա Բոժիլովիչը պնդում է, որ տոնը երիտասարդության ենթամշակութային «ես»-ի բողոքն էր իշխանության դեմ և հակադրումը կանոններին[5]։ Շատ երիտասարդներ, որպես բողոք համակրում էին հիպիական շարժմանը և տարված էին ռոք երաժշտությամբ։ Բուլղարիան, որպես սոցիալիստական երկիր երկաթյա վարագույրի ետևում էր, չուներ երաժշտական շուկա և երիտասարդները լսում էին արևմտյան էստրադայի երգերից, որոնցից էր Յուրայա հիփի «Հուլիսի առավոտը»[3]։

Պնդումներ կան, թե տոնակատարությունը այժմ կորցրել է իր բողոքի և պայքարի իմաստը, որ շատ մասնակիցներ չգիտեն, թե ինչ պայմաններում է ծագել այն, և որ չգիտեն երգի հեղինակների մասին։ Բայց առավոտյան արևի առաջին շողերին դիմավորելը և դրա հետ կապված հուզումները մարդկանց ի մի են բերում և դրդում մասնակցել տոնակտարությանը։

Այսօր շատերը օգտագործում են տոնակատարությունը, որպես քաղաքից և քաղաքակրթությունից որոշ ժամանակ հեռանալու առիթ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «ПРАЗДНИК JULY MORNING В ВАРНЕ». travelcalendar.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  2. . ISBN 978-954-28-0588-5. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն); Unknown parameter |автор-част-препратка= ignored (օգնություն); Unknown parameter |дата= ignored (օգնություն); Unknown parameter |заглавие-част= ignored (օգնություն); Unknown parameter |заглавие= ignored (օգնություն); Unknown parameter |издател= ignored (օգնություն); Unknown parameter |име-част= ignored (օգնություն); Unknown parameter |име= ignored (օգնություն); Unknown parameter |място= ignored (օգնություն); Unknown parameter |страница= ignored (օգնություն); Unknown parameter |фамилия-част= ignored (օգնություն); Unknown parameter |фамилия= ignored (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 «Праздник Джулая». bulgariasky.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  4. «Молодежный праздник Джулай на Черноморском побережье Болгарии». intui.travel/. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.(չաշխատող հղում)
  5. «YOUTH SUBCULTURES AND SUBVERSIVE IDENTITIES» (PDF). Facta Universitatis. University of Nis. Արխիվացված է [http: //facta.junis.ni.ac.rs/pas/pas2010/pas2010-05.pdf օրիգինալից] (PDF) 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)