Ջուլամերիկ, ներկայումս հայտնի է որպես Հաքքյարի (թուրքերեն՝ Hakkâri), քաղաք Թուրքիայի հարավարևելյան մասում, Հաքյարիի մարզկենտրոն։ Բնակչությունը՝ 60 098 մարդ (2022)։ Քաղաքում հիմնականում բնակվում են քրդեր։ Քաղաքը գտնվում է Իրաքի սահմանից 32 կիլոմետր հեռավորության վրա։ Հաքքյարի բառը արաբերենից թարգմանած նշանակում է «ֆերմերներ»։

Քաղաք
Հաքքյարի
թուրքերեն՝ Hakkâri
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզՀաքյարիի մարզ
Այլ անվանումներColemerik, Hakari, Hakâri, Julamerk, Khakkari, Çölemerik
Մակերես2 237 կմ²
ԲԾՄ1720 մետր
Խոսվող լեզուներթուրքերեն, քրդերեն, հայերեն
Բնակչություն60 098 մարդ (2022)
Ագլոմերացիա83 423
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ438
Փոստային ինդեքս30000
Ավտոմոբիլային կոդ30
Պաշտոնական կայքhakkari.bel.tr
Հաքյարի (Թուրքիա)##
Հաքյարի (Թուրքիա)

Հաքքյարիում 1915 թվականին երիտթուրքերի հրամանով քրդերի կողմից ոչնչացվել է շուրջ 30 000 ասորիներ։ Քաղաքի տարածքը բնակելի է եղել դեռևս քարի դարից։ Տարբեր ժամանակներում քաղաքի տարածքը եղել է Ուրարտուի, Ասորեստանի, Մեծ Հայքի և Օսմանյան կայսրության կազմում։

Արտաքին հղումներ խմբագրել