Ջուզեպպե դե Սանտիս
Ջուզեպպե դե Սանտիս (իտալ.՝ Giuseppe De Santis, փետրվարի 11, 1917[1][2][3], Ֆոնդի, Լատինա, Լացիո, Իտալիա[4] - մայիսի 16, 1997[5][1][6][…], Հռոմ, Իտալիա[7]), իտալացի կինոռեժիսոր։
Ջուզեպպե դե Սանտիս իտալ.՝ Giuseppe De Santis | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11, 1917[1][2][3] |
Ծննդավայր | Ֆոնդի, Լատինա, Լացիո, Իտալիա[4] |
Մահացել է | մայիսի 16, 1997[5][1][6][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա[7] |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Կրթություն | CSC? |
Երկեր | Դառը բրինձ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Լուիզա դե Սանտիս |
Giuseppe De Santis Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՋուզեպպե դե Սանտիսը ծնվել է 1917 թվականին, Իտալիայի Ֆոնդի քաղաքում։ Ավարտել է Հռոմի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ Նեոռեալիզմի հիմնադիրներից է։ Հանդես է եկել «Չինեմա» ամսագրում՝ ընդդեմ ֆաշիստական կինեմատոգրաֆի և կուլտուրայի։ 1943-1945 թթ. մասնակցել է իտալական դիմադրության շարժմանը, ընդունվել Իտալիայի կոմկուսի շարքերը։ 1942 թվականին որպես սցենարիստ մասնակցել է ռեժիսոր Լուկինո Վիսկոնտիի «Մոլեգնություն» կինոժապավենի նկարահանման աշխատանքներին։ Ալդո Վերգանոյի «Արևը նորից է ծագում» նկարում երկրորդ ռեժիսորի պարտականությունը կատարած Դե Սանտեսը 1947 թվականին նկարահանում է «Ողբերգական որս» իր առաջին ինքնուրույն կինոնկարը։ 1947 թվականին Վենետիկում կայացած միջազգային ութերորդ կինոփառատոնում այս կինոնկարն արժանանում է Իտալիայի նախարարների խորհրդի նախագահության մրցանակին։ Իր քաղաքական «Խորտակված անուրջներ» կինոնկարում (1953 թ.), ռեժիսոր Ջուզեպպե դե Սանտիսն իր գեղարվեստական հայացքները մարմնավորել է առաջին իսկ ֆիլմում («Ողբերգական որս», 1947 թ.)։ Լավագույն կինոնկարներն են՝ «Դառը բրինձ» (1949), «Չկա խաղաղություն ձիթենիների տակ» (1950 թ.), «Հռոմը ժամը 11-ին» (1952 թ.), (1953 թ., սովետական պրոկատում՝ «Խորտակված անուրջներ»), «Սիրո օրեր» (1953), «Մարդիկ և գայլեր (1956), «Մեկ տարվա երկարությամբ ճանապարհը» (1958), «Ամուրիի բնակարանը» (1960): 1964 թ. բեմադրել է սովետա–իտալական «Նրանք գնում էին Արևելք» կինոնկարը։ Դե Սանտի կինոնկարներն ունեն խոր սոցիալական բնույթ, հագեցված են ռոմանտիկ շնչով։ Շուրջ ութ տարիների ընդմիջումից հետո, 1972 թվականին, Դե Սանտիսը նկարահանել է «Ապագայով ապահովված որակյալ մասնագետը» ժապավենը։
Կինոնկարներ
խմբագրել- «Չկա խաղաղություն ձիթենիների տակ»
- «Հռոմը ժամը 11-ին»
- «Ամուսին տվեք Աննա Զակկեոյին»
- «Խորտակված անուրջներ»
- «Նրանք գնում էին Արևելք»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 4,0 4,1 4,2 Де Сантис Джузеппе // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 7,0 7,1 7,2 Deutsche Nationalbibliothek Record #119398869 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուզեպպե դե Սանտիս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 352)։ |