Ջուզեպպե Պիետրո Բագետի
Ջուզեպպե Պիետրո Բագետի (անգլ.՝ Giuseppe Pietro Bagetti, ապրիլի 14, 1764[1][2][3], Թուրին, Սարդինիայի թագավորություն, Իտալիա - ապրիլի 29, 1831[1][3], Թուրին, Province of Turin, Թուրին), իտալացի քաղաքացիական և ռազմական ճարտարապետ, ինչպես նաև` նկարիչ[4]։ Նա նկարել է բնանկարներ և մարտական նկարներ։
Ջուզեպպե Պիետրո Բագետի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 14, 1764[1][2][3] |
Ծննդավայր | Թուրին, Սարդինիայի թագավորություն, Իտալիա |
Մահացել է | ապրիլի 29, 1831[1][3] (67 տարեկան) |
Մահվան վայր | Թուրին, Province of Turin, Թուրին |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ, ճարտարագետ և ճարտարապետ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՆա ծնվել է Թուրինում։ Սկզբնապես երաժշտություն է սովորել Թուրինի կոնսերվատորիայում, որտեղ նրան դասավանդում էր Բերնարդինո Օտանին։ Նկարչություն է սովորել Պիետրո Ջիասոմո Պալմիերիի (1737–1804 թվական) մոտ։ 1782 թվականին Բագետին Թագավորական համալսարանում ճարտարապետ է նշանակվել և սկսել է նկարել առափնյա վայրերի վեդուտային ջրանկարներ։ 1792 թվականին, նա սկսել է տոպոգրաֆիկ դիզայն դասավանդել Թագավորական ակադեմիայում։ 1792 թվականիննա պատկերել է երկու տեսարան` Սարդինիայի թագավորության և Ֆրանսիայի Հանրապետության միջև տեղի ունեցած վերջին պատերազմից։ 1793 թվականին Վիտորիո Ամադեո III թագավորը նրան անվանել է թագավորության վեդուտայի դիզայներ։ Նա միացել է հրետանային ուժերին։
1798 թվականին մեկնել է Փարիզ[5]։ Նա շարունակել է նույն աշխատանքը Նապոլեոնական ղեկավարների համար, այդ թվում` Մարենգոյի ճակատամարտի ծրագրերը` ճամփորդելով Ֆրանիսական բանակի հետ դեպի Հյուսիսային Իտալիա, ավելի ուշ`Գերմանիա և Ռուսաստան։ 1807-1815 թվականներից նա եղել է աշխարհագրական ինժեներ Նապոլեոնական կառավարության համար։ Նա պարգևատրվել է Պատվո Լեգեոնի շքանշանով իր Իտալական Ալպերի վեդուտա նկարի համար։
Նապոլեոնի անկումից հետո, Գեղարվեստի թագավորական ակադեմիայում (Ալբերտինա ակադեմիա) վերստացել է իր պրոֆեսորի պաշտոնը և նշել է Սավոյաների դինաստիայի վերադարձը նկարներով, որոնք պատկերում էին 1914 թվականի մայիսի 20-ին Վիտորիո Էմանուել I-ի մուտքը Թուրին և 1815 թվականի օգոստոսի 22-ին Թագուհի Մարիա Թերեզայի մուտքը Ջենովա նավահանգիստ։ Նա շարունակել է նկարել Թագավորական պալատի համար երեսուներկու նկարներ ճակատամարտերից, որոնցից շատերը պատկերում էին իրադարձություններ Նապոլեոնի` Իտալիա կատարած առաջին արշավանքից, այդ թվում` Կարասոնի ճակատամարտը[6]։ Նա ասպետի կոչում է ստացել` արժանանալով Սրբեր Մարուիսի և Լազարուսի շքանշանին և Սավոյայի շքանշանին Իտալական միապետերի կողմից[7]։ Ջիովանի Բատիստա դե Գուբերնատիսը այն փորագրիչներից էր, ում վրա նա ազդեցություն է ունեցել[8]։
Նա մահացել է 1831 թվականի ապրիլի 29-ին, Թուրինում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Garollo, Gottardo (1907). Ulrico Hoepli (ed.). Dizionario biografico universale. Editore Libraio della Real Casa, Milan. էջ 172.
- ↑ Giornale di belle arti, Tipografia Paolo Lampato, Venice, 1833 page 44.
- ↑ Napoleonic Itinerary Արխիվացված 2020-08-14 Wayback Machine in Italy, short biography.
- ↑ Giornale di belle arti, 1833, page 44.
- ↑ Istituto Matteucci, short biography.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուզեպպե Պիետրո Բագետի» հոդվածին։ |