Ջուզեպպե Աբբատի
Ջուզեպպե Աբբատի ( իտալ.՝ Giuseppe Abbati, հունվարի 13, 1836[1][2][3], Նեապոլ, Իտալիա - փետրվարի 21, 1868[1][2], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն), իտալացի գեղանկարիչ, պատկերել է նկարներ մաքիայոլի ոճով։ Եղել է Ռիսորջիմենտոյի մասնակից։
Ջուզեպպե Աբբատի իտալ.՝ Giuseppe Abbati | |
---|---|
Ծնվել է | հունվարի 13, 1836[1][2][3] |
Ծննդավայր | Նեապոլ, Իտալիա |
Վախճանվել է | փետրվարի 21, 1868[1][2] (32 տարեկան) |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Վենետիկի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և Garibaldino |
Ոճ | Մաքիայոլի |
Մեկենասներ | Diego Martelli? |
Ուսուցիչ | Girolamo Michelangelo Grigoletti?[4] |
Անդամակցություն | Մաքիայոլի |
Հայր | Վինչենցո Աբբաթի |
Giuseppe Abbati Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՋուզեպպե Աբբատին ծնվել է Նեապոլում, 1836 թվականի հունվարի 13-ին՝ նկարիչ Վինչենցո Աբբատիի և Ֆրանչեսկայի (ծննդով հռոմեացի) ընտանիքում[5]։ 1850-1853 թվականներին սովորել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում՝ Ջիրոլամո Միքելանջելո Գրիգոլետտի և Ֆրանչեսկո Բանիարի մոտ։ 1856 թվականին ուսանողական գործուղման ժամանակ ծանոթացել է նկարիչներ Տելեմակո Սինորինիի և Վիտո Անկոնայի հետ։ Այդ ժամանակ Նեապոլում հոր հետ բացել է արհեստանոց[6]։
Պայքարել է Իտալիայի միասնության համար, որի ժամանակ էլ զրկվել է աջ աչքից։ 1860 թվականին հաստատվել է Ֆլորենցիայում, որտեղ ծանոթացել է Սերաֆինո դե Տիվոլի հետ և անդամագրվել մաքիայոլի խմբին։
1861 թվականին Աբբատիի նկարները իտալական ցուցահանդեսում քննադատները բարձր են գնահատել։ 1860-ական թվականներին շատ էր նկարում պլեների ոճով ՝ մենաստաններում և Ֆլորենցիայի հարակից այգիներում։ Հաճախ էր այցելում և աշխատում Կաստիլոնչելոյում գտնվող Դիեգո Մարտելիի տանը։
Աբբատին ուներ հպարտ և անկախ բնավորություն։ 1868 թվականին նա հրաժարվեց նկարիչներին տրվող խրախուսանքներից, Ռիսորջիմենտոյի կրծքանշանից։ Հրաժարվեց նաև հաշմանդամներին տրվող թոշակից[5]։
1866 թվականին նա մասնակցել էր Իտալիայի անկախության համար մղվող Երրորդ պատերազմին, որի ժամանակ գերի էր ընկել։ Վերադառնալով գերությունից՝ հաստատվում է Կաստել դելլա Միզերիկորդիայում։ Մահացել է Ֆլորենցիայում 1868 թվականի փետրվարի 21-ին։ Ջուզեպպեն դարձել էր իր իսկ կատաղի շան հարձակման զոհը[6]։
Աբբատին եղել է պերգենտինյան դպրոցի հետևորդ, որի անդամները ուսումնասիրում էին գույնի և ձևի համադրությունը։ Դպրոցի հետևորդներից են եղել Սերաֆինո դե Տիվոլին, Նինո Կոստան, Ջովաննի Ֆատորին, Վինչեցո Կաբյանկան։ Նկարչական դպրոցը իր անունը ստացել է Ֆլորենցիայի Պերգենտինա այգու անունից, որտեղ նկարիչները սիրում էին աշխատել։ Այս դպրոցում են իրենց գործունեությունը ծավալել Սիլվերստրո Լեգան, Օդոարդո Բորրանին, Ռաֆֆայելո Սերնեզին, Տելեմակո Սինորինին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ https://www.sapere.it/enciclopedia/Abbati%2C%2BGius%C3%A8ppe.html
- ↑ 5,0 5,1 Broude 1987, p. 80.
- ↑ 6,0 6,1 Steingräber & Matteucci 1984, p. 103.
Արտաքին հղումներ
խմբագրել- Mezzetti A. — Dizionario Biografico degli Italiani — Volume 1 (1960)«Abbati, Giuseppe». www.treccani.it. Վերցված է 1.10.2018-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուզեպպե Աբբատի» հոդվածին։ |