Ջորջ Մոսսոն (փետրվարի 2, 1851 - սեպտեմբերի 3, 1933)[4] ֆրանս-գերմանացի նկարիչ և գծագրող[5], նկարիչների ասոցիացիայի Բեռլինյան սեցեսսիոնի[4][6] հիմնադիր անդամ։ Նա հայտնի էր իր նատյուրմորտ նկարներով, որոնցում հիմնականում ծաղիկներ էին[5]։ Նա նաև նկարում էր բնանկարներ[5] և դիմանկարներ։

Ջորջ Մոսսոն
Ծնվել էփետրվարի 2, 1851(1851-02-02)[1][2]
ԾննդավայրԷքս-ան-Պրովանս
Վախճանվել էսեպտեմբերի 3, 1933(1933-09-03) (82 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Նացիստական Գերմանիա[3]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Ժանրնատյուրմորտ, բնանկար և դիմապատկեր
 George Mosson Վիքիպահեստում
«Կակաչներ ծաղկամանի մեջ», 1912.

Կարիերա խմբագրել

 
Բեռլինյան սեցեսսիոնի ցուցահանդեսի ժյուրին․ 1908թ․: Ձախից՝ քանդակագործներ Ֆրից Կլիմշ և Օգոստոս Գալիա, նկարիչներ` Վալտեր Լեյստիկով և Հանս Բալուշեկ, արվեստի դիլերներ Պոլ Կասիրեր, նկարիչներ Մաքս Սլևոգտ (նստած) և Ջորջ Մոսոն (կանգնած), քանդակագործ` Մաքս Կրուզ, նկարիչներ` Մաքս Լիբերման (նստած), Էմիլ Ռուդոլֆ Վայս և Լովիս Կորինթ։

Մոսսոնը ծնվել է 1851 թվականին Ֆրանսիայի հարավում գտնվող Էքս-ան-Պրովանսում[4]։ 14 տարեկանում գաղթել էր Բեռլին, որտեղ էլ ավարտել էր դպրոցը։ Նրա գեղարվեստական կրթությունը սկսվել էր Բեռլինի Արվեստի ակադեմիայում՝ Կարլ Շտեֆեկի և Հերման Ֆրիզեի դասախոսների մոտ ուսանելով։ Այնուհետև ուսումը շարունակեց Վայմարի Սաքսոնական Մեծ Դքսության արվեստի դպրոցում, և սկսեց իր աշխատանքները ցուցադրել Բեռլինում 1884 թվականին։

1892 թվականին Մոսսոնը եղել էր XI-ի միության համահիմնադիր, ինչպես նաև «Բեռլինյան սեցեսսիոն» ասոցիացիայի հիմնադիր անդամ։ Նրանք միավորվեցին՝ բողոքելու «Բեռլինի նկարիչների ասոցիացիայի» պահպանողականության դեմ։ 1913 թվականին այս խմբի պառակտումից հետո Մոսսոնը միավորեց ուժերը Մաքս Լիբերմանի, Մաքս Սլևոգտի և այլոց հետ՝ ստեղծելով «Անկախ անջատում»։ Նա նաև Գերմանիայի նկարիչների միության (Deutschen Künstlerbundes) անդամ էր։

Մոսսոնը մահացել է 1933 թվականի սեպտեմբերի 3-ին Բեռլինում[4]։

Նկարներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Rudolf Pfefferkorn (1972). Die Berliner Secession; Eine Epoche deutscher Kunstgeschichte (գերմաներեն). Berlin: Haude & Spenersche Verlagsbuchhandlung. ISBN 3-7759-0150-7.

Արտաքին հղումներ խմբագրել