Ջորջ ՄակՔոլ Թիլ
Ջորջ ՄակՔոլ Թիլ (անգլ.՝ George McCall Theal, ապրիլի 11, 1837[1], Սենտ Ջոն, Saint John County, Նյու Բրանսուիկ, Կանադա - ապրիլի 17, 1919[1], Wynberg homeaffairs, Քեյփթաուն, Կապի նահանգ, Հարավաֆրիկյան Միություն), Հարավային Աֆրիկայի նշանավոր բրիտանացի պատմաբան, արխիվագետ և ծագումնաբան:
Ջորջ ՄակՔոլ Թիլ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 11, 1837[1] |
Ծննդավայր | Սենտ Ջոն, Saint John County, Նյու Բրանսուիկ, Կանադա |
Մահացել է | ապրիլի 17, 1919[1] (82 տարեկան) |
Մահվան վայր | Wynberg homeaffairs, Քեյփթաուն, Կապի նահանգ, Հարավաֆրիկյան Միություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | պատմաբան, գրող և արխիվագետ |
George McCall Theal Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծագումով կանադացի է, բժիշկ Ուիլյամ Յանգ Թիլի որդին: Վաղ տարիքից լքել է տունը, նավարկել քեռու՝ կապիտան Լիվիտի հետ, բնակվել է Միացյալ Նահանգներում և Սիերա Լեոնեում, 1970 թվականին արտագաղթել է Հարավային Աֆրիկա: Այստեղ դարձել է ուսուցիչ, բայց շուտով անցել է լրագրության և հրատարակչական գործի, անհաջող փորձ կատարել ադամանդի արդյունահանման բնագավառում: 1875 թվականին Լավդեյլի միսիայում դասավանդում էր պատմություն, աշխարհագրություն, անգլերեն քերականություն, կրոնի պատմություն, ինչպես նաև պատասխանատու էր միսիայի հրատարակչական բաժնի աշխատանքների կազմակերպման համար: Մինչև 1877 թվականն աշխատել է Լավդեյլի միսիայում (Կապի գաղութի արևելյան գավառ): 1877-1878 թվականներին եղել է Կապի գաղութի տեղաբնակների գործերով վարչության պաշտոնյա, 1879 թվականին արխիվի աշխատակից, 1891 թվականից գաղութի պաշտոնական պատմագիր[2]:
Գիտական գործունեությունԽմբագրել
Հարավաֆրիկյան արխիվներում, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի երկրների արխիվներում նյութեր էր հավաքագրում Հարավային Աֆրիկայի պատմության վերաբերյալ: Հարավային Աֆրիկայի պատմության բազմահատորյակի հեղինակն է, որը ընդգրկում է 1486 թվականից մինչև 19-րդ դարի վերջն ընկած ժամանակաշրջանը, ինչպես նաև գրել է հարավաֆրիկյան պատմության վերաբերյալ մի շարք այլ աշխատություններ:
Հրատարակել է Կապի գաղութի վերաբերյալ 35 հատորանոց արխիվային փաստաթղթեր, ինչպես նաև Հարավարևելյան Աֆրիկայի պատմության վերաբերյալ փաստաթղթերի 9 հատորանոց ժողովածու: Հարավային Աֆրիկայի պատմության պրոբլեմների վերաբերյալ Թիլի մեկնաբանությունները պահպանվել են ՀԱՀ պաշտոնական պատմագրության մեջ: Իր աշխատություններում հիմնականում դիտարկելով Հարավային Աֆրիկայի «սպիտակ մարդու» պատմությունը, նա զգալի նյութեր է հավաքագրել նաև տեղական բնակչության պատմության վերաբերյալ:
Հեղինակ է բուրերի ներգաղթի վերաբերյալ մի շարք աշխատությունների, ինչպես նաև կոսա լեզվով ժողովրդական բանահյուսության, որը համարվում է ՀԱՀ պաշտոնական լեզուներից մեկը, որով խոսում են շուրջ 7,9 միլիոն մարդ (երկրի բնակչության շուրջ 18 % -ը):
Պատմական հետազոտությունների հանդեպ նրա ունեցած հետաքրքրասիրության արդյունքում բացահայտվել են բազմաթիվ անհայտ և մոռացված փաստաթղթեր, որոնք մեծ արժեք ունեն, բայց նրա աշխատանքները ծանրաբեռնված են մի շարք մանրամասներով և ոչ միշտ են անաչառ: 1899 թվականին Թիլին շնորհվեց Քեյփթաունի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Ավելի վաղ նրան շնորհվել էր Կանադայի Քինգստոնի թագավորական համալսարանի իրավագիտության դոկտորի կոչում:
ՀրատարակություններԽմբագրել
- South Africa As It Is (pamphlet, 1871 King William's Town)
- Compendium of the History and Geography of South Africa. E. Stanford. 1878.
- Kaffir Folk-Lore: Selection from the Traditional Tales. Library of Alexandria. ISBN 978-1-4655-1735-7.
- Chronicles of Cape Commanders, Or an Abstract of Original Manuscripts in the Archives of the Cape Colony, Dating from 1651 to 1691 ... Richards. 1882.
- Basutoland Records (3 vols. 1883 Cape Town)
- Boers and Bantu: A History of the Wanderings and Wars of the Emigrant Farmers from Their Leaving the Cape Colony to the Overthrow of Dingan. 1886. ISBN 978-1-4077-6430-6.
- A Fragment of Basuto History, 1854 to 1871. Cape Town. 1886. ISBN 978-1-103-37604-9.
- The Republic of Natal (1886)
- History of the Emigrant Boers in South Africa. 1887. ISBN 978-1-166-66908-9.
- History of South Africa (5 vols. 1889–1900)
- Geslacht-Register Der Oude Kaapsche Familien. [Edited by G.M. Theal.]. Kaapstad. 1893. with C.C. de Villiers
- The Portuguese in South Africa (1896)
- Belangrijke Historische Documenten (3 vols. 1896–1911, Cape Town)
- Large number of documentary publications (1897–1905, London)
- Records of the Cape Colony 1793–1831 Copied for the Cape Government, from the Manuscript Documents I. BiblioBazaar. August 2009. ISBN 978-1-113-46059-2. (36 vols.)
- Records of South-Eastern Africa (9 vols. 1898–1903)
- History and Ethnography of Africa South of the Zambesi: From the Settlement of the Portuguese at Sofala in September 1505 to the Conquest of the Cape Colony by the British in September 1795. Allen & Unwin. 1907.
- The Yellow and Dark-Skinned People of Africa South of the Zambezi: a Description of the Bushmen, the Hottentots, and Particularly the Bantu, with Fifteen Plates and Numerous Folklore Tales of These Different People. Swan Sonnenschein & Company. 1910.
- Willem Adriaan Van Der Stel, and Other Historical Sketches. Cape Town: T.M. Miller. 1913.
- Documents Relating to the Kaffir War of 1835: Arranged and Seen Through the Press. Published for the Government of the Union of South Africa. 1912.
- Catalogue of Books and Pamphlets relating to Africa south of the Zambesi in the Collection of George McCall Theal (1912)
- South Africa – Story of the Nations Series (1917, first edition in 1894)
- Ethnography and Condition of South Africa before AD 1505 (1st of 11 vols. 1919)
- History of South Africa 1873-1884. London: George Allen. 1919.
ԳրականությունԽմբագրել
- Christopher Saunders, The Making of the South African Past: Major Historians on Race and Class (1988).
- Советская историческая энциклопедия. -М.: Советская энциклопедия . Под ред. Е. М. Жукова. 1973-1982.
- Энциклопедический справочник «Африка». - М.: Советская Энциклопедия. Главный редактор Ан. А. Громыко. 1986-1987.