Ժեորժինա Ամորոս (իսպ.՝ Georgina Amorós, ապրիլի 30, 1998(1998-04-30), Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի դերասանուհի, որն առավել հայտնի է «Էլիտա», «Բարի գալուստ, ընտանի՛ք» և «Դեմ առ դեմ» հեռուստասերիալներում խաղացած դերերի շնորհիվ։ Նա նաև հայտնի է նրանով, որ բարձրաձայնում է իր տեսակետները սոցիալական ցանցերի և միջոցառումների միջոցով։ Նկարահանվելու է 2020 թվականի «Ռիֆկինի փառատոնը» ֆիլմում, որը կլինի նրա առաջին, ամբողջովին անգլալեզու մարմնավորումը։

Ժեորժինա Ամորոս
Ծնվել էապրիլի 30, 1998(1998-04-30) (25 տարեկան)
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունդերասանուհի

Վաղ և անձնական կյանք խմբագրել

Ամորոսը ծնվել է կատալոնական Բարսելոնա քաղաքում։ Ազատ խոսում է կատալաներեն, իսպաներեն և ֆրանսերեն, ինչպես նաև անգլերեն[1], և նշում է, որ «չի կարող ապրել» առանց ծովի և ծովափի[2]։ Ֆեմինիստ է և ԼԳԲՏ խտրականության դեմ արշավների է մասնակցում[3]։ Կազմակերպել է «Por Un Solo Voto» արշավը՝ քաջալերելով իսպանացի երիտասարդներին օգտագործել իրենց ձայնը։ Արշավի հոլովակներում ելույթ են ունեցել տարբեր աստղեր[4]։ 2019 թվականին Թվիթթերում նա մահացու սպառնալիքներ է ստացել «Էլիտայում» իր կերպարի պատճառով, և նա ջնջել է իր հաշիվը[2]։

Գործունեություն խմբագրել

Ամորոսը նշել է, որ մանուկ հասակից սկսել է նկարահանվել էպիզոդիկ դերերում։ 17 տարեկան հասակում նա տեղափոխվել է Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաք՝ դերասանական կրթություն ստանալու նպատակով[2]։ 2017 թվականից սկսած՝ նա նկարահանվել է Նեթֆլիքսի մի քանի հեռուստասերիալներում[3]։ Իր աշխատանքներից նա ասել է, որ ամենից շատ հպարտ է «Բարի գալուստ, ընտանի՛ք» հեռուստասերիալով. այն իր միակ կատալաներեն աշխատանքն է, որի շնորհիվ նա շատ բան է սովորել[5]։ Նա նաև նկարահանվել է «Դեմ առ դեմ» բանտային դրամայի առաջին եթերաշրջանում՝ մարմնավորելով Ֆաթիմա Ամիրի կերպարը, որը Նայվա Նիմրիի կերպարի դուստրն էր[6][7]։

2019 թվականին նա միացել է Նեթֆլիքսի «Էլիտա» հեռուստասերիալի դերասանական կազմին՝ խաղալով դպրոցի հավաքարարի դստեր դերը, որը նույնպես կրթաթոշակ է ստանում այնտեղ։ Կեղծ ապրելակերպ վարող հերոսուհին, որը սոցիալական լրատվամիջոցների ազդեցիկ դեմքն է, բացահայտում է, որ մարդիկ միշտ չէ, որ այնպիսին են, ինչպիսին նրանք երևում են համացանցում։ Նա ձևանում է հարուստ, որպեսզի չլինի արհամարհված հարուստների կողմից։ Ամորոսը նշում է, որ իր կերպարը «ըստ երևույթին երջանիկ է, բայց ունի շատ մակարդակներ»[4]։ ԶԼՄ-ները Կայետանային համեմատում են Ամորոսի հետ՝ նշելով, որ դերասանուհին Ինստագրամում կիսվում է ոչ ակնահաճո լուսանկարներով և իր ժողովրդականությունն օգտագործում է տեսակետները բարձրաձայնելու համար[4]։ Նույն թվականին ներառված է եղել Վուդի Ալլենի «Ռիքֆինի փառատոնը» ֆիլմի դերասանական կազմում, որը թողարկվելու է 2020 թվականին[2]։ Այս ֆիլմում նա խոսում է անգլերեն[7]։

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի(ներ) Հեռուստասերիալ Բնօրինակ ցանց Դեր Ծանոթագրություն
2019-ներկա «Էլիտա» Նեթֆլիքս Կայետանա Գրաջերա Պանդո [8]
2018-2019 «Դեմ առ դեմ» FOX Ֆաթիմա Ամին [3]
«Բարի գալուստ, ընտանի՛ք» TV3 Ալեքսանդրա «Ալեքս» Արգենտե [8]
2016 «Վեց քույր» Televisión Española Լորենզա [9]
2015 «Կարմիր արծիվ» [3]
«Կասկածի տակ» Antena 3 Էմիլյա «Էմի» Վեգա Կաստրո [3]
2014 «Վելվետ» Անա (երիտասարդ) [3]

Ֆիլմ խմբագրել

Տարի Ֆիլմ Ռեժիսոր Դեր Ծանոթագրություն
TBA «Ռիքֆինի փառատոնը» Վուդի Ալլեն [2]
2017 «Սա քո լավի համար է» Կառլոս Թերոն Մարթա [3]
2016 Տինի․ Ֆիլմ Խուան Պաբլո Բուսկարինի Էլոիզա Մարտինես [10]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Élite: ¿Qué tienen en común Cayetana y Georgina Amorós?». mui (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Alarcón, Anna (2019 թ․ դեկտեմբերի 5). «GEORGINA AMORÓS: "Decidí borrarme Twitter porque llegué a recibir amenazas de muerte"». vanidad.es (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Élite 2, Cayetana: ¿quién es Georgina Amorós? Todo sobre la actriz de 'Vis a vis' que llegó a la serie de Netflix». Mag. (իսպաներեն). 2019 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. 4,0 4,1 4,2 «The New Girl In 'Elite' Has Already Played The Love Interest Of One Of Her Costars». Bustle (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  5. Iglesias, Carolina, #UnaCañaCon Georgina Amorós (Spanish), event occurs at 4:55 - 5:10, Վերցված է 2019-12-29-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Georgina Amorós». Vis a Vis en FOX – Cuarta temporada (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
  7. 7,0 7,1 «Georgina Amorós: la actriz de "Vis a Vis" que se sumó a la segunda temporada de "Élite"». Pagina 7 (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
  8. 8,0 8,1 Fern, Celia (2019 թ․ սեպտեմբերի 9). «The Cast of Élite Might Look Familiar to Fans of La Casa de Papel». Oprah Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. Playz (2019 թ․ սեպտեմբերի 6). «Sé lo qué hicieron los protagonistas de 'Élite' en Playz y Televisión Española». RTVE.es (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  10. «Georgina Amorós, actriz revelación de la segunda temporada de "Élite"». larepublica.pe (իսպաներեն). 2019 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժեորժինա Ամորոս» հոդվածին։