Ջորջեսկու Ջորջե (ռումիներեն՝ George Georgescu, սեպտեմբերի 12, 1887(1887-09-12)[1], Սուլինա, Տուլչա, Ռումինիա - սեպտեմբերի 1, 1964(1964-09-01)[1], Բուխարեստ, Ռումինիա), ռումին դիրիժոր։ ՌԱՀ ժողովրդական արտիստ (1954)։ Ակադեմիկոս։

Ջորջե Ջորջեսկու
Ծնվել էսեպտեմբերի 12, 1887(1887-09-12)[1]
Սուլինա, Տուլչա, Ռումինիա
Երկիր Ռումինիա
Մահացել էսեպտեմբերի 1, 1964(1964-09-01)[1] (76 տարեկան)
Բուխարեստ, Ռումինիա
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր
Գործիքներթավջութակ
ԼեյբլElectrecord?[2], Aprelevka Record Plant?[2], Supraphon?[2], Polskie Nagrania Muza[2], Editura Casa Radio?[2] և Մելոդիա[2]
ԿրթությունԲուխարեստի ազգային երաժշտական համալսարան և Բեռլինի գեղարվեստի համալսարան
ԱնդամակցությունՌումինական ակադեմիա
Պարգևներ
Order of Labour
 George Georgescu Վիքիպահեստում

Կյանք և գործունեություն խմբագրել

Սովորել է Բուխարեստի կոնսերվատորիայի թավջութակի դասարանում, այնուհետև Բեռլինի Բարձրագույն երաժշտական դպրոցում (1910-1912)։ 1911 թվականից հանդես է եկել որպես մենակատար, 1916-1918 թվականներին դիրիժորական արվեստը կատարելագործել Ռ․ Շտրաուսի և Ա․ Նիկիշի մոտ։ 1920 թվականից Բուխարեստի ֆիլհարմոնիայի նվագախմբի գլխավորդիրիժոր (1920-1944 թվականներին գլխավոր տնօրեն) և միաժամանակ Օպերային թատրոնի (1922-1940 թվականներին՝ ընդմիջումներով) դիրիժոր։ Երկացանկում առանձնահատուկ տեղ է գրավել ռումին կոմպոզիտորների երաժշտությունը։ Չորս անգամ եղել է ԽՍՀՄ-ում (1952-1958 թվականներին)։

Մրցանակներ խմբագրել

  • ՌՍՀ պետական մրցանակ (1949, 1957)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Discogs — 2000.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջե Ջորջեսկու» հոդվածին։