Ջոշուա Օրոբոսա Զիրկզե (հոլ.՝ Joshua Orobosa Zirkzee, մայիսի 22, 2001(2001-05-22)[1], Շխիդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի և Նիդերլանդների հավաքականի հարձակվող:

Ջոշուա Զիրկզե
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ մայիսի 22, 2001(2001-05-22)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Շխիդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
Հասակ 193 սանտիմետր[1]
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա

խմբագրել

Ջոշուան, որը ծնունդով Շխիդամից է հանդես է եկել «Վլարդինգեն», «Սպարտան 20» և «Ֆեյենորդ» երիտասարդական ֆուտբոլային թիմերում։ 2017 թվականին դարձել է Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլային ակադեմիայի խաղացող[2]։

2019 թվականի մարտի 1-ին նորամուտն է նշել «Բավարիա II-ի» մեկնարկային կազմում (մինչ այդ նա թիմի կազմում անցկացրել էր երկու հանդիպում՝ դուրս գալով փոխարինման)՝ այդ խաղում հեթ-տրիկ է իրացրել «Շալդինգ-Հայնինգի» դարպասը[3]։

2019 թվականի դեկտեմբերի 11-ին ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Տոտենհեմ Հոտսպուրի» դեմ խաղում նորամուտն է նշել «Բավարիայի» հիմնական կազմում[4]։ Մեկ շաբաթ անց «Ֆրայբուրգի» դեմ խաղում նորամուտն է նշել գերմանական Բունդեսլիգայում՝ 90-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Ֆիլիպե Կոուտինյոյին, իսկ երկու րոպե անց խփել է հաղթական գոլը[5]։ Երեք օր անց «Վոլֆսբուրգի» դեմ Բունդեսլիգայի խաղում կրկին փոխարինման է դուրս եկել և խաղադաշտ դուրս գալուց երկու րոպե անց կրկին աչքի է ընկել խփած գնդակով[2][6]։

2024 թվականի հուլիսի 14-ին 42,5 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»՝ անգլիական ակումբի հետ կնքելով հնգամյա պայմանագիր[7]։

Կարիերա հավաքականում

խմբագրել

Հանդես է եկել Նիդերլանդների մինչև 15[8][9], մինչև 16, մինչև 17, մինչև 18, մինչև 19 և մինչև 21 տարեկանների հավաքականում[10]։

2024 թվականի հուլիսի 6-ին Եվրո-2024-ի քառորդ եզրափակչի Թուրքիայի հավաքականի դեմ խաղում նորամուտն է նշել Նիդերլանդների գլխավոր հավաքականում[11]։

Ելույթների վիճակագրություն

խմբագրել

Տվյալները ներկայացված են 2024 թվականի հուլիսի 14-ի դրությամբ[12]

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա[13] Գավաթ[14] Գավաթ

լիգաներ

Եվրագավաթներ[15] Այլ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բավարիա 2 2018/19 12 4 12 4
2019/20 16 2 16 2
2020/21 4 0 4 0
Ընդամենը 32 6 0 0 0 0 0 0 0 0 32 6
Բավարիա 2019/20 9 4 2 0 1 0 0 0 12 4
2020/21 3 0 0 0 1 0 1 0 5 0
Ընդամենը 12 4 2 0 0 0 2 0 1 0 17 4
Պարմա

(վարձակալություն)

2020/21 4 0 0 0 4 0
Ընդամենը 4 0 0 0 0 0 0 0 0 0 4 0
Անդերլեխտ

(վարձակալություն)

2021/22 38 16 6 2 3 0 47 18
Ընդամենը 38 16 6 2 0 0 3 0 0 0 47 18
Բոլոնիա 2022/23 19 2 2 0 21 2
2023/24 34 11 3 1 37 12
Ընդամենը 53 13 5 1 0 0 0 0 0 0 58 14
Մանչեսթեր Յունայթեդ 2024/25 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդամենը 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդամենը կարիերայի ընթացքում 139 39 13 3 0 0 5 0 1 0 158 42

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 «Joshua Zirkzee: The 18-Year-Old Who Rescued Bayern Munich Twice». Forbes (անգլերեն). 2019-12-21. Արխիվացված է օրիգինալից 2020-06-29-ին. Վերցված է 2020-02-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Bayern München II vs. Schalding-Heining». Soccerway (անգլերեն). 2019-03-01. Արխիվացված է օրիգինալից 2020-09-12-ին. Վերցված է 2020-02-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Bayern Munich 3-1 Tottenham Hotspur: Ryan Sessegnon scores on full debut as Spurs lose». BBC Sport (անգլերեն). 2019-12-11. Արխիվացված է օրիգինալից 2020-08-30-ին. Վերցված է 2020-02-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Freiburg vs. Bayern Munich». Soccerway (անգլերեն). 2019-11-18.
  6. «Bayern Munich vs. Wolfsburg». Soccerway (անգլերեն). 2019-11-21. Արխիվացված է օրիգինալից 2020-09-18-ին. Վերցված է 2020-02-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Unwin, Will. (2024-07-14). «Manchester United sign striker Joshua Zirkzee for €42.5m from Bologna». The Guardian (անգլերեն).
  8. «Nederland O15 – Servië O15». Onsoranje (հոլանդերեն).
  9. «Nederland O15 – Servië O15». Onsoranje (հոլանդերեն).
  10. «Joshua Zirkzee - Internationals». Worldfootball (անգլերեն).
  11. «Netherlands - Turkey 2:1 (EURO 2024 Germany, Quarter-finals)». Worldfootball (անգլերեն).
  12. «Joshua Zirkzee». Soccerbase (անգլերեն).
  13. Региональная лига «Бавария», Третья лига Германии, Бундеслига, итальянская Серия A, бельгийская Про-лига.
  14. Кубок Германии, Кубок Бельгии, Кубок Италии.
  15. Лига чемпионов УЕФА, Лига конференций УЕФА.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոշուա Զիրկզե» հոդվածին։