Ջոն Օրդուեյ (դիվանագետ)

Ջոն Մալքոլմ Օրդուեյ (անգլ.՝ John Malcolm Ordway, հունիսի 27, 1950(1950-06-27)[1], Կալիֆոռնիա, ԱՄՆ և Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի նախկին դիվանագետ, որը դիվանագիտական ծառայությունը թողել է 2008 թվականին՝ որպես ավագ դիվանագիտական ծառայող։ 2001 թվականի նոյեմբերից մինչև 2004 թվականի օգոստոս ամիսը եղել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը, իսկ 2004 թվականի օգոստոսից 30-ից մինչև 2008 թվականի հոկտեմբերի 7-ը՝ Ղազախստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան[2][3][4]։

Ջոն Օրդուեյ
John M Ordway.jpg
 
Կրթություն՝ Սթենֆորդի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարանի իրավունքի Հասթինգս քոլեջ և Gilroy High School?
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունիսի 27, 1950(1950-06-27)[1] (71 տարեկան)
Ծննդավայր Կալիֆոռնիա, ԱՄՆ կամ Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ[1]

ԿենսագրությունԽմբագրել

Օրդուեյը 1972 թվականին ավարտել է Սթենֆորդի համալսարանը, իսկ 1975 թվականին՝ Կալիֆոռնիայի համալսարանի Հասթինգսի իրավունքի դպրոցը։ Ազատ խոսում է ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, չեխերեն, ղազախերեն և հայերեն։

ԿարիերաԽմբագրել

Թոշակի անցնելուց հետո՝ ԱՄՆ Պետական դեպարտամենտն Օրդուեյին առաջարկել է խորհրդականի կարգավիճակում ծառայության անցնել ամերիկյան հինգ դեսպանատներում՝ Կատմանդուում, Նեպալ (դեկտեմբեր, 2009 – հունվար, 2010), Սոֆիայում, Բուլղարիա (օգոստոս, 2009 – նոյեմբեր, 2009), Վիեննայում, Ավստրիա (մայիս, 2009 – հուլիս, 2009), Պրահայում, Չեխիա (մայիս, 2010 – օգոստոս, 2010), և Աստանայում, Ղազախստան (հունվար, 2011 – հուլիս, 2011 և հոկտեմբեր, 2013 - դեկտեմբեր, 2014)։

Ջոն Օրդուեյն իր դիվանագիտական կարիերան սկսել է 1975 թվականին։ Նա մեծ փորձ ունի խորհրդային և ռուսական արտաքին քաղաքականության և հարաբերությունների ոլորտում, ինչպես նաև մասնագիտացած է Եվրոպայի անվտանգության քաղաքականության, կոնֆլիկտների լուծման և խաղաղապահ գործողությունների ոլորտներում։ Դառնալով ԱՄՆ Պետդեպարտամենտի արտաքին քաղաքականության ավագ ծառայակից՝ Օրդուեյը դիվանագիտական ծառայության է անցել Պրահայի (1978–1981), Մոսկվայի (1985–87) ամերիկյան դեսպանատներում և Բրյուսելում տեղակայված ՆԱՏՕ-ի ամերիկյան առաքելությունում (1993–1995)։ 1996-2001 թվականներին եղել է Մոսկվայում ամերիկյան փոխդեսպան։ Մոսկվայում աշխատելու տարիներին եղել է Անգլո-ամերիկյան դպրոցի խորհրդի նախագահ, որի նախագահության տարիներին դպրոցում կառուցվել է 1200 դպրոցականի համար նախատեսված նոր մասնաշենք։

Վաշինգտոնում Ջոն Օրդուեյը աշխատել է Պետդեպարտամենտի մամլո գրասենյակում, Հարավային Աֆրիկայի հարցերով գրասենյակում և ԽՍՀՄ հարցերով գրասենյակում։ Երկու անգամ նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի Աֆրիկայի հարցերով բաժնի տնօրեն։ Այս ժամանակահատվածում Օրդուեյը եղել է այն հանձնաժողովի անդամ, որը կարգավորել է Անգոլայում Կուբանի հրաժարականի գործընթացը, որի արդյունքում անկախացել է Նամիբիան։ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում 1992-1993 թվականներին Օրդուեյը ներգրավված է եղել որոշումների կայացման գործընթացում, որի արդյունքում ԱՄՆ-ն ռազմական մասնակցություն է ունեցել Սոմալիում կայունության ապահովմանը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Նախորդող՝
Մայքլ Քրեյգ Լեմոն
Հայաստանում ԱՄՆ դեսպան
2001–2004
Հաջորդող՝
Ջոն Էվանս
Նախորդող՝
Լարրի Նեփեր
Ղազախստանում ԱՄՆ դեսպան
2004–2008
Հաջորդող՝
Ռիչարդ Հոգլենդ