Ջոն Սմիթ (քահանա)
Ջոն Սմիթ (մոտ 1570[1][2], Sturton le Steeple, Անգլիայի թագավորություն - օգոստոսի 28, 1612[3], Ամստերդամ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն), անգլիացի անգլիկան, բապտիստ մենոնիտ և հավատքի ազատության իրավունքի ջատագով։ Մենոնիտները կրոնի մեջ արմատական բարեփոխումների կողմնակից էին։
Ջոն Սմիթ | |
---|---|
Ծնվել է | մոտ 1570[1][2] |
Ծննդավայր | Sturton le Steeple, Անգլիայի թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 28, 1612[3] |
Մահվան վայր | Ամստերդամ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրոն | Անգլիկան եկեղեցի |
Կրթություն | Քրիստի քոլեջ |
Մասնագիտություն | աստվածաբան |
Ստորագրություն | |
John Smyth (baptist pastor) Վիքիպահեստում |
Վաղ կյանք
խմբագրելԵնթադրվում է, որ Սմիթը եղել է Նոթինգհեմշիր նահանգի Սթուրթոն-լե-Սթիլ քաղաքի բնակիչ Ջոն Սմիթի որդին[4]։ Նախնական կրթությունը ստացել է հենց իր բնակավայրում, ամենայն հավանականությամբ, Սթարթոնի քահանա Ռև Քուիփի մոտ, թեև առաջարկ է ստացել նաև Գեյնսբորոյի գիմնազիայի դպրոց գնալու համար: Այնուհետև հաճախել է Քեմբրիջի Քրիսթս քոլեջը, որտեղ 1594 թվականին դարձել է քոլեջի խորհրդի անդամ[5]։ Սմիթը 1594 թվականին Անգլիայում ձեռնադրվել է որպես անգլիկան քահանա։
Քահանայական գործունեություն
խմբագրել1600-1602 թվականներին նա իր գաղափարախոսությունն է տարածել Լինքոլն քաղաքում[6]։ Ծխատեր քահանայի օգնական եղած ժամանակ նա փոքր-ինչ պուրիտանական հայացքներ է ունեցել և ընդունել է աղոթքի տեսակները, ինչպես նաև եկեղեցում երգեցողությունը և գործիքային երաժշտությունը: Նա մտահոգված է եղել ողջ ծխական համայնքում Անգլիայի եկեղեցու ծիսակատարություններից հրաժարվողների ունեցած ազդեցությամբ։ Ինչպես նաև գրել է Միացյալ Թագավորության միապետության մասին՝ պաշտպանելով եկեղեցին կառավարելու և եկեղեցական վերակացուներ նշանակելու գաղափարը[7]։
1607 թվականին նա դադարել է աջակցել Անգլիայի եկեղեցուն և մեկնել է Հոլանդիա, որտեղ նա, Թոմաս Հելվիսը և նրա փոքրիկ միաբանությունը սկսել են եռանդով ուսումնասիրել Աստվածաշունչը[8]։ Ապա կարճ ժամանակով վերադարձել է Անգլիա։ Սկզբում նրա կապն անգլիկան սկզբունքների հետ ամուր է եղել։ Ժամանակի ընթացքում նրա հայացքները փոխվել են։ Սմիթի կրթությունը Քեմբրիջում ներառել է «տրիվիումը» (յոթ ազատ արվեստներից ներառում է քերականություն, տրամաբանություն և հռետորաբանություն) և «քվադրիվիումը» (ներառում է թվաբանություն, երկրաչափություն, երաժշտություն և աստղագիտություն առարկաները), որոնց ուշադրության կենտրոնում արիստոտելյան տրամաբանությունն ու մետաֆիզիկան էին: Սմիթի եկեղեցական գաղափարները զարգացել են՝ պայմանավորված նրա՝ աստվածաշնչյան ճշմարտացիությունը բազմաթիվ տրամաբանական սիլլոգիզմների մեջ կիրառելով:
Հոլանդիայում Սմիթն իմացել է անաբապտիստական աստվածաբանության մասին և պահպանել դրա սկզբունքները։
1608 թվականին նա հրատարակել է «Եկեղեցիների տարբերությունները» աշխատությունը, որտեղ բացատրել է աստվածաշնչյան եկեղեցու առանձնահատկությունները[9][10]։
Նախ՝ Սմիթը պնդել է, որ ճշմարիտ պաշտամունքը սրտից է գալիս, և որ երկրպագելիս Աստվածաշնչից բացի այլ գրքեր չպետք է կարդալ։ Աղոթելու, եկեղեցում երգելու և քարոզելու ցանկությունը միայն ինքնաբուխ պետք է լինի։ Նա երկրպագության ժամանակ երբևէ Աստվածաշնչի թարգմանություն չի կարդացել․ նախընտրել է միայն բնօրինակը[11]։
Երկրորդ, Սմիթը պնդել է, որ եկեղեցին կարող է ունենալ մի քանի հովիվ կամ սարկավագ:
Երրորդ, եկեղեցուն ֆինանսապես պետք է աջակցեն միայն հետևորդները, այլ ոչ թե կառավարությունը, քանի որ այդ դեպքում եկեղեցու վրա վերահսկողություն կլինի[12]։
1609 թվականին Սմիթը և Թոմաս Հելվիսը Հոլանդիայում գտնվող միաբանության հետ սկսել են քարոզել հավատացյալների ուշ տարիքում մկրտության գաղափարը (այդպիսով մերժելով մանկական մկրտությունը)։ Նրանք համախմբվել են՝ ստեղծելով ամենավաղ բապտիստական եկեղեցիներից մեկը: Նա լիովին համոզված է եղել, որ ազատ եկեղեցու համար հիմք են հանդիսանում հավատացյալների՝ հասուն տարիքում մկրտությունը և իրենց կամքով եկեղեցի այցելող ուխտավորները[13]։
Մանուկ հասակում մկրտված լինելով, ինչպես Արմատական Ռեֆորմացիայի Անաբապտիստներն էին, նրանք եկել են այն համոզման, որ պետք է նորից մկրտվեն: Քանի որ չկար այլ քահանա, որը կկատարեր մկրտությունը, 1609 թվականին Սմիթը մկրտել է ինքն իրեն (այդ պատճառով էլ նրան անվանում էին «Սե-մկրտիչ», լատին․՝ se բառից՝ «ինքն իրեն»)։ Հետո Թոմաս Հելվիսի հետ միասին օծել են եկեղեցին[14]։
Ջոն Քլիֆորդը, ինչպես նշված է Մկրտության ընդհանուր ամսագրում (Լոնդոն, հուլիս 1879, հատ. 81), արձանագրել է․ «1606 թվականի մարտի 24-ին... այս կեսգիշերին երեց Ջոն Մորտոնը Դոն գետում մկրտեց Ջոն Սմիթին՝ Գեյնսբորոի ծխական քահանային: Այնքան մութ էր, որ մենք ստիպված էինք ջահ վերցնել: Երեց Բրյուսթերն աղոթում էր, պարոն Սմիթը սրտաբաց խոստովանություն էր անում՝ իր թաց հագուստով, բայց չէր մրսում: Մոտ երկու մղոն քայլեցինք։ Մեր բոլոր ընկերները մեզ հետ էին: Օրհնվի Սուրբ Երրորդությունը»։ Ավելի ուշ պարզվել է, որ այս պատմությունը կեղծ է եղել՝ կապված Քրոուլում բապտիստական եկեղեցու վերակառուցման հետ։ Եկեղեցին (այժմ չի գործում) դեռևս 1599 թվականին հիմնված լինելու մասին կեղծ գրությամբ հուշատախտակ է կրում[15]։
Ուիթլին առաջարկել է, որ Սմիթը կարող է հորինած լինել այնպիսի հայտնի աստվածաբանական տերմիններ, ինչպիսին է Պեդոբապտիստը (մանուկների մկրտություն)[16]։
1610 թվականի փետրվարին Սմիթը և եկեղեցու այլ հետևորդներ նամակ են գրել Վատերլանդում գտնվող մենոնիտ համայնքին՝ նրանց շարժմանը միանալու համար[17][18]։ Սա պատճառ է դարձել, որ Թոմաս Հելվիսը հեռացնի նրան եկեղեցուց: Սմիթը և եկեղեցու քահանաների մի մասը միացել են մենոնիտ եկեղեցուն, մինչդեռ Հելվիսը և եկեղեցու անդամների մյուս մասը վերադարձել են Անգլիա՝ 1612 թվականին այնտեղ հիմնելու առաջին մշտական բապտիստական եկեղեցին: Այն եկեղեցիները, որոնց հիմնադիրներից էր համարվում Հելվիսը, գլխավոր բապտիստական համոզմունքով են առաջնորդվել: Մկրտիչ և պատմաբան Թոմ Ջ. Նեթլսն ասել է, որ Հելվիսը և նրա խումբը «վաստակել են իրենց Գլխավոր բապտիստներ անունը», քանի որ նրանք «պնդում էին, որ Քրիստոսը մահացել է բոլորի համար՝ այլ ոչ միայն ընտրյալների»[19]։ Այս արարքը մեկ քայլով հեռացնում է կալվինիստական պարտավորություններից։
Մահ
խմբագրել1612 թվականի օգոստոսի 28-ին Սմիթը մահացել է դիզենտերիայից Ամստերդամում[20]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Biografisch Portaal — 2009.
- ↑ 2,0 2,1 Dictionnaire de spiritualité. Ascétique et mystique (ֆր.) — 60000 p. — ISSN 0336-8106
- ↑ 3,0 3,1 3,2 Find A Grave — 1996.
- ↑ Lee, Jason (2003). The Theology of John Smyth: Puritan, Separatist, Baptist, Mennonite. Macon, GA: Mercer University Press. էջ 41. ISBN 0-86554-760-2.
- ↑ Cross, F.L., editor. (1997). Oxford Dictionary of the Christian Church. (3rd ed./ edited by E.A. Livingstone.) Oxford; New York: Oxford University Press. էջ 1511. 9780192116550.
- ↑ «John Smyth». Encyclopædia Britannica.
- ↑ Smyth, John; Whitley, William Thomas (1915). The works of John Smyth, fellow of Christ's college, 1594-8 (Tercentenary ed. for the Baptist Historical Society, with notes and biography by W. T. Whitley ed.). Cambridge: University Press.
- ↑ Britannica, John Smyth, britannica.com, retrieved 8 Հունիս 2021
- ↑ Doniger, Wendy, ed. (1999). Merriam-Webster's Encyclopedia of World Religions. Springfield, MA: Merriam-Webster. էջ 1019. ISBN 0-87779-044-2.
- ↑ Jason K. Lee, The Theology of John Smyth: Puritan, Separatist, Baptist, Mennonite, Mercer University Press, USA, 2003, էջ 54
- ↑ Lee, Jason (2003). The Theology of John Smyth: Puritan, Separatist, Baptist, Mennonite. Macon, GA: Mercer University Press. էջ 54. ISBN 0-86554-760-2.
- ↑ Walter A. Elwell, Evangelical Dictionary of Theology, Baker Academic, USA, 2001, էջ 253
- ↑ Sébastien Fath, "Une autre manière d'être chrétien en France: socio-histoire de l'implantation baptiste, 1810-1950", Éditions Labor et Fides, Genève, 2001, էջ 81
- ↑ Robert E. Johnson, A Global Introduction to Baptist Churches, Cambridge University Press, UK, 2010, էջ 33
- ↑ R R Kershaw, Baptised Believers, Nottingham University, 1995
- ↑ Whitley, W. T. (1915). The Works of John Smyth fellow of Christ's college, 1594-8. Vol. 1. Cambridge: Cambridge University Press. էջ vi. Վերցված է 26 Մայիս 2017-ին. W. T. Whitley, ed. (1915). The Works of John Smyth. Vol. 2. Cambridge University Press.
- ↑ Jason K. Lee, The Theology of John Smyth: Puritan, Separatist, Baptist, Mennonite, Mercer University Press, USA, 2003, էջ 87
- ↑ T. Lyon, The Theory of Religious Liberty in England 1603–39, Cambridge University Press, UK, 2014, էջ 119
- ↑ Russ Bush, L.; Nettles, Tom J. (1999). Baptists and the Bible. ISBN 0805418326.
- ↑ J. Gordon Melton et Martin Baumann, Religions of the World: A Comprehensive Encyclopedia of Beliefs and Practices, ABC-CLIO, 2010, էջ 298
Գրականություն
խմբագրել- W. T. Whitley, ed. (1915). The works of John Smyth, fellow of Christ's college, 1594-8. Cambridge University Press. Hathi Trust. In two volumes.
- Henry Martyn Dexter (1881). The True Story of John Smyth, the Se-Baptist: As Told by Himself and His Contemporaries. Boston: Lee and Shepard.
- John Smyth (the Se-Baptist.) (1624) [1605]. A Paterne of true Prayer. A learned and comfortable Exposition or Commentarie upon the Lords Prayer, etc. London: I. D.
- James R. Coggins (1991). John Smyth's Congregation: English Separatism, Mennonite Influence and the Elect Nation. Herald Press. ISBN 978-0-8361-3121-5.
- James Robinson Graves; Jacob Ditzler (1876). The Lord's Supper. Southern Baptist Publication Society.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Սմիթ (քահանա)» հոդվածին։ |