Ջոն Չեմբերս

ամերիկացի գործարար

Ջոն Չեմբերս (անգլ.՝ John Chambers; ծնվ. 1949 թվական օգոստոսի 23, Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆօգոստոսի 23, 1949(1949-08-23)[1][2][3], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ), Cisco Systems կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ։ Cisco Systems-ի նախկին գլխավոր տնօրեն (1995-2015)[6][7][8]։

Ջոն Չեմբերս
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 23, 1949(1949-08-23)[1][2][3] (74 տարեկան)
ԾննդավայրՔլիվլենդ, Օհայո, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԱրևմտյան Վիրջինիայի համալսարան, Ինդիանայի համալսարան, Դյուքի համալսարան, West Virginia University College of Law? և Indiana University Kelley School of Business?
Մասնագիտությունհամակարգչային գիտնական և ձեռնարկատեր
ԱշխատավայրIBM
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
 John T. Chambers Վիքիպահեստում

Կարիերան ՏՏ ոլորտում խմբագրել

 
Համաշխարհային(չաշխատող հղում) տնտեսական համաժողովում (2007 թ.)

1976-1983 թվականներին աշխատել է IBM կորպորացիաներում։

1983-1991 թվականներին աշխատել է Wang Laboratories ընկերությունում։

1991 թվականին աշխատանքի է ընդունվել Cisco Systems ընկերությունում և զգալի դեր է խաղացել ընկերության արժեքի աճի ապահովման գործում՝ 70 մլն դոլարից մինչև 1,2 մլրդ դոլար՝ 1995 թվականին գլխավոր տնօրենի պաշտոնում նրա նշանակման ժամանակ[9][10][11]։ Չեմբերսի ղեկավարման ընթացքում Cisco ընկերությունը հսկայական աճ է գրանցել։ 2000-ականների սկզբին ընկերությունն աշխարհում ամենաթանկն էր՝ ավելի քան 550 մլրդ դոլար շուկայական կապիտալիզացիայով, սակայն դոթքոմների բումի ավարտից հետո Cisco-ի արժեքը խիստ կրճատվել է՝ 2015 թվականին կազմելով շուրջ 149 մլրդ դոլար[12]։

2006 թվականին ընտրվել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ՝ մնալով նաև գլխավոր տնօրենի պաշտոնում։

Իր ղեկավարության վերջին 6 տարիների ընթացքում Cisco-ի ղեկավարության հաջողությունների համար ստացել է բազմաթիվ պարգևներ։

 
Պորտուգալիայի(չաշխատող հղում) նախագահ Անիբալ Կավակո Սիլվան (ձախից), Ջոն Չեմբերսը (կենտրոնում) և Անտունես Հոլդերը (աջից), 2011թ.

2015 թվականի մայիսի 4-ին պաշտոնապես հայտարարվել է, որ Ջոն Չեմբերսը վայր կդնի գլխավոր տնօրենի իր լիազորությունները և 2015 թվականի հուլիսի 26-ից Cisco-ն կգլխավորի գլոբալ գործունեության գծով նրա ավագ փոխնախագահ Չակ Ռոբինսը, որն ընկերությունում աշխատում է 1997 թվականից։ Իսկ 65-ամյա Չեմբերսը, որը վերջին 20 տարում աշխարհի խոշորագույն ցանցային սարքավորումների արտադրողն է, կպահպանի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը և կաջակցի իր իրավահաջորդին[12]։

Արևմտյան Վիրջինիայի համալսարան խմբագրել

2018 թվականի նոյեմբերի 9-ին Արևմտյան Վիրջինիայի համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջը վերանվանվել է Ջոն Չեմբերսի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջ անունով[13]։

Հոլիվուդյան փառքի ծառուղում հեռուստատեսության զարգացման գործում ներդրման համար արժանացել է աստղի (7006)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Calhoun D. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  4. http://pib.nic.in/PressReleseDetail.aspx?PRID=1561492
  5. https://www.fi.edu/en/laureates/john-chambers
  6. «RESUME: John Thomas Chambers». Business Week. 1999. Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին.
  7. Schofield, Jack (2000 թ․ ապրիլի 19). «Cisco kids ride high». The Guardian. Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին.
  8. Serwer, Andy (2000 թ․ մայիսի 15). «There's Something About Cisco Cisco has an expensive stock and agile competitors. But this company has beaten every challenge it's faced. Here's an inside look at CEO John Chambers and the corporate machine he's created». Fortune. CNN. Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին.
  9. «JOHN T CHAMBERS Insider Trading Overview». www.insidermole.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
  10. Doerr, John (2008 թ․ մայիսի 12). «John Chambers». Time. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  11. http://newsroom.cisco.com/execbio-detail?articleId=33185, Cisco
  12. 12,0 12,1 Cisco объявила о смене генерального директора. // 3DNews
  13. https://wvutoday.wvu.edu/media-center-blog/2018/11/05/former-cisco-ceo-and-chairman-to-help-wvu-support-start-ups-and-entrepreneurship


Արտաքին հղումներ խմբագրել

Чемберс на сайте Cisco Systems.

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Չեմբերս» հոդվածին։