Ջոն Կոլիսոն (անգլ.՝ John Collison, օգոստոսի 6, 1990(1990-08-06), Լիմերիկ, Մանսթեր, Իռլանդիա), ամերիկացի և իռլանդացի ձեռնարկատեր։ 2011 թվականին եղբոր՝ Պատրիկ Կոլիսոնի հետ հիմնադրել է «Stripe» ընկերությունը։ Ըստ Ֆորբսի տվյալների՝ 2016 թվականին նրա կարողությունը գնահատվել է 1,1 միլիարդ դոլար։

Ջոն Կոլիսոն
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 6, 1990(1990-08-06) (33 տարեկան)
ԾննդավայրԼիմերիկ, Մանսթեր, Իռլանդիա
Քաղաքացիություն Իռլանդիա
ԿրթությունՀարվարդի համալսարան (2010)[1]
Մասնագիտությունձեռնարկատեր
Ծնողներհայր՝ Denis Collison?[2]
Կայքjohncollison.ie
 John Collison Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

2007 թվականին Ջոնն ավագ եղբոր՝ Պատրիկ Կոլիսոնի հետ հիմնադրել է «Shuppa» ընկերությունը։ Ավելի ուշ այն միավորվել է «Auctomatic»-ի հետ, որն իր հերթին հիմնել է «Y Combinator» վենչուրային հիմնադրամը[3], և եղբայրները տեղափոխվել են Սիլիկոնային հովիտ։

«Auctomatic»-ը ծրագրային ընկերություն էր, որը գործիքներ էր պատրաստում eBay հարթակի համար[4]։ Այն ձեռք է բերվել 5 միլիոն դոլարով 2008 թվականի մարտին, երբ Ջոնն ընդամենը 17 տարեկան էր։

2009 թվականին Ջոնը, վերադառնալով Իռլանդիա, ավարտել է քոլեջը, իսկ նույն տարվա սեպտեմբերին՝ ընդունվել Հարվարդի համալսարան[5]։ Ջոնը զբաղվում է ինքնաթիռներ վարելով[6] և դաշնամուր է նվագում[5]։

2010 թվականին եղբոր հետ բացել է «Stripe» ընկերությունը՝ Փիթեր Թիլի, Իլոն Մասկի, Մաքս Լևչինի և «Sequoia Capital»-ի աջակցությամբ[7]։

2016 թվականի նոյեմբերին Կոլիսոն եղբայրները՝ յուրաքանչյուրը 1,1 միլիարդ դոլար կարողությամբ, դարձել են աշխարհում ամենաերիտասարդ դոլարային միլիարդատերերը նրանց թվում, ովքեր ինքնուրույն են ստացել իրենց կապիտալը[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hoffman R. LinkedIn — 2003.
  2. 2,0 2,1 Geni(բազմ․) — 2006.
  3. «Frequently Asked Questions» (անգլերեն). www.ycombinator.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  4. «Auctomatic launches better tools for eBay powersellers». VentureBeat. 2007 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  5. 5,0 5,1 «Harvard next on menu for knowledge-hungry dot.com high flyer». The Irish Times (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  6. «http://www.bizjournals.com/sanjose/news/2011/11/28/40-under-40-john-collison.html?page=all». www.bizjournals.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  7. Michael Arrington. «Stealth Payment Startup Stripe Backed By PayPal Founders» (անգլերեն). TechCrunch. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.(չաշխատող հղում)
  8. Mac, Ryan. «Stripe Investment Makes Cofounder The World's Youngest Self-Made Billionaire». Forbes (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Կոլիսոն» հոդվածին։