Ջոն Լեոն Գարդներ
Ջոն Լեոն Գարդներ (անգլ.՝ John Leon Gardner, մականունը՝ «Բանկ», մայիսի 2, 1933, Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ, ով նվագում է փողային գործիքների և տենոր–սաքսոֆոնի վրա։ 1966–1969 թվականներին մասնակցել և ձայնագրվել է The Mothers of Invention խմբում[1]։
Ջոն Լեոն Գարդներ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1933 (91 տարեկան) |
Ծննդավայր | Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | երաժիշտ, սաքսոֆոնահար և Բազմագործիքավորող |
Bunk Gardner Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՅոթ տարեկանից սկսել է զբաղվել երաժշտությամբ՝ գնելով դաշնամուրի դասեր[2]։ Դեռահաս տարիքում տիրապետել է սաքսոֆոնին[3]։ 1959 թվականին նվագել է Bud Wattles & his Orchestra կոլեկտիվի՝ Themes from the Hip ալբոմում[4]։ 1962 թվականին միացել է Joanna & Playboys խմբին։ 1966 թվականի վերջին միանում է The Mothers of Invention խմբին և միասին նվագում են Absolutely Free, We’re Only in It for the Money և հաջորդող ալբոմներում[1]։ 1968 թվականի վերջին խմբին միանում է իր մեծ եղբայրը՝ Բազ Գարդները։ Մեկ տարի անց խումբը բաժանվում է։ Հաջորդ տարիներին Գարդները նվագել է Menage Trois կոլեկտիվում, և Ջոն Բակլինի հետ, ինչպես նաև ձայնագրվել է Geronomo Black–ում[5]։
1980 թվականին Գարդները և The Mothers of Invention խմբի նախկին երաժիշտները միավորվում են, որպեսզի ստեղծեն The Grandmothers խումբը։ Միասին նրանք ձայնագրում են մի քանի ալբոմ, համերգներ են տալիս և կրկին վերամիավորվում 2002 թվականին։ Գարդները իր մշտական գործընկերոջ՝ ստեղնահար Դոն Պրեստոնի հետ մի քանի շրջագայություններ են անում և միասին ձայնագրվում[6]։
Նա, 2010 թվականին, Creating Lotek ստուդիայում թողարկել է ինքնակենսագրություն «Bunk Gardner Story» աուդիոգրքի ձևաչափով՝ Դոն Փրեսթոնի և Արթուր Բարոյի մասնակցությամբ, որը պատրաստել էր Ջոն Լարսենը՝ ZONIC ENTERTAINMENT–ի համար։
Դիսկոգրաֆիա
խմբագրելFrank Zappa и Mothers of Invention–ի հետ
խմբագրել- Absolutely Free (1967)
- We’re Only in It for the Money (1968)
- Lumpy Gravy (1968)
- Cruising with Ruben & the Jets (1968)
- Uncle Meat (1969)
- Burnt Weeny Sandwich (1970)
- Weasels Ripped My Flesh (1970)
- You Can't Do That on Stage Anymore, Vol. 1 (1988)
- You Can't Do That on Stage Anymore, Vol. 4 (1991)
- You Can't Do That on Stage Anymore, Vol. 5 (1992)
- Ahead Of Their Time (1993)
- Mystery Disc (1998)
Geronimo Black–ի հետ
խմբագրել- Geronimo Black–Uni–1972
- Welcome Back Geronimo Black–Helios –1980
Սոլո աշխատանքներ
խմբագրել- It's All Bunk –Crossfire Productions 2007
- The Bunk Gardner Story–մաս առաջին․ Zonic Entertainment 2011
- The Bunk Gardner Story–մաս երկրորդ․ Zonic Entertainment 2011
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Mothers of Invention - © terrascope». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 29-ին.
- ↑ 1992-11 Interview With Bunk Gardner September 1992 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- ↑ «Themes From the Hip (1959) by Bud Wattles & His Orchestra | The Beardscratchers Compendium of Music». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Geronimo Black — Music Biography, Credits and Discography : AllMusic
- ↑ Jazz article: «Don Preston: Just Another Duo From LA» by Rex Butters
- ↑ " The Bunk Gardner Story
Արտաքին հղումներ
խմբագրել- http://www.united-mutations.com/g/bunk_gardner.htm
- http://www.avantmusicnews.com/2010/03/10/don-preston-and-bunk-gardner-on-tour/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Լեոն Գարդներ» հոդվածին։ |