Ջոն Գաուեր կամ Ջոն Գովեր (անգլ.՝ John Gower, մոտ. 1330[1][2][3][…], Քենթ, Անգլիա[4] - հոկտեմբեր 1408[1], Լոնդոն, Անգլիայի թագավորություն[4]), իր ժամանակներում հայտնի անգլիացի բանաստեղծ, Լենգլանդի ժամանակակից և Չոսերի անձնական ընկերը։ Հայտնի երեք ստեղծագործությունների հեղինակն է (ֆր.՝ Mirour de l'Omme, լատ.՝ Vox Clamantis և անգլ.՝ Confessio Amantis), որոնք գրված են ֆրանսերեն, անգլերեն, լատիներեն[5]։ Այս երեք բանաստեղծությունները միավորված են ընդհանուր բարոյական և քաղաքական թեմաներով։

Ջոն Գաուեր
John Gower.jpg
Ծնվել էմոտ. 1330[1][2][3][…]
ԾննդավայրՔենթ, Անգլիա[4]
Վախճանվել էհոկտեմբեր 1408[1]
Վախճանի վայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն[4]
ԳերեզմանSouthwark Cathedral
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունԱնգլիայի թագավորություն
Ուշագրավ աշխատանքներConfessio Amantis?
John Gower Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Գաուերի վաղ կյանքի միայն մի քանի մանրամասներ են պահպանվել։ Նա ծնվել է մի ընտանիքում, որը ունեցվածք է ունեցել Կենտում և Սաֆոլքում[6]։ Ապագա բանաստեղծը ստացել է փաստաբանի կրթություն և ակտիվ մասնակցել իր ժամանակի քաղաքական կյանքին։ Գրել է անգլերեն, ֆրանսերեն և լատիներեն լեզուներով[7]։ Գրողը եղել է բանաստեղծ Ջեֆֆրի Չոսերի ընկերը, որի ստեղծագործություններում տպագրվել են նաև Գաուերի որոշ բանաստեղծություններ[8]։ Չոսերը իր Տրոիլ և Կրեսիդա բանաստեղծությունը նվիրել է բարոյական Գաուերին։ Ի պատասխան՝ Գաուերը իր գրած Սիրահարի խոստովանություն[9] (անգլ.՝ Confessio Amantis) բանաստեղծության մեջ գովաբանել է Չոսերին։ Շեքսպիրը Գաուերին ներկայացրել է որպես Պերիկլ պիեսի երգչախմբի մասնակից։

 

Փոշուց ինքը ՝ հին Գաուերը,

Միս գտած հայտնվեց ձեզ մոտ։

Նա երգելու է հնության երգ

Եվ, հավանաբար, ձեզ զվարճացնելու է։

Մեկ անգամ չէ, որ ծոմ են պահում և մսակեր են,

Խնջույքների կամ խոսակցությունների ձայնին

Այդ երգը ազնվականների և կանանց համար

Հաճելի էր բալասանի պես

Եվ լուսավորում է նրանց, ինչպես Հելիոսը,

լատ.՝ Et bonum quo antiquius, eo melius

Բայց եթե դու, որ միտքդ կենդանի է,

Ես, ծեր մարդ, իմ երգով

Ինձ հիմա կարող է դուր գալ -

Ես շոյված եմ ձեզ զվարճացնելու համար։
- Գաուեր
 

ՍտեղծագործությունԽմբագրել

 
Ջոն Գաուեր «Լացող ձայն»
  • Գաուերի երեք կարևոր գործերից առաջինը Մարդկային հայելի (ֆր.՝ Mirour de l'Omme) կամ Արտացոլող հայելին[10] Speculum meditantis բանաստեղծությունը, որը պարունակում է ավելի քան 30000 ութանկյուն տող ֆրանսերեն, որտեղ տասներկու տողերը կազմում են մեկ տող `աավավվվավվայի նման զուգավորված հանգավորմամբ։
  • Գաուերի մեկ այլ 1382 թվականին գրված Լացող ձայն (լատ.՝ Vox clamantis), լատիներեն լեզվով 10265 էլեգիական ոտանավորների այլաբանությունն է, որոնք պահպանվել են տաս ձեռագրերում։
  • Նրա ամենակարևոր աշխատանքներից երրորդը Սիրահարի խոստովանություն (անգլ.՝ Confessio amantis) ստեղծագործությունն է, որն առաջին անգամ խմբագրվել է մոտ 1390 թվականին, վերջին վերանայումը՝ մոտ 1393 թվական, գրված է անգլերենով։
  • Գաուերին է պատկանում նաև (լատ.՝ Chronica tripartita) ստեղծագործությունը, որը գրվել է լատինական վեցաչափերով։

ՄահԽմբագրել

 
Ջոն Գաուեր «Սաութուորք տաճար»

Ջոն Գաուերը կյանքի վերջին տարում կուրացել է։ Նա մահացել է 1408 թվականին, թաղվել է պատարագ եկեղեցու (այժմ ՝ Սաութուորք տաճար) ցուցադրական գերեզմանում, որը պահպանվում է մինչ օրս[11]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել