Ջոն Բեյթս Կլարկ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կլարկ (այլ կիրառումներ)
Ջոն Բեյթս Կլարկ (անգլ.՝ John Bates Clark, հունվարի 26, 1847[3][4][5][…], Փրովիդենս, ԱՄՆ[2] - մարտի 21, 1938[2][3][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ամերիկացի տնտեսագետ[6][7], սահմանային արտադրողականության տեսության հեղինակ, մարժինալիզմի ամերիկյան դպրոցի հիմնադիր[8], տնտեսագիտության բնագավառում նորդասական (նեոկլասիկ) ուղղության ներկայացուցիչ, Ամերիկյան տնտեսագիտական ընկերության հիմնադիրներից մեկը և 1894-1895 թթ. դրա նախագահը։ Դասախոսել է Նյու Յորքի Կոլումբիական համալսարանում, որտեղ պաշտոնավարել է որպես պրոֆեսոր։ Եռանդուն կերպով մասնակցել է գիտական, հասարակական կարևոր իրադարձություններին։ Հայացքներով պացիֆիստ էր, Ազգերի լիգայի աջակից ու ջատագով։ Ստեղծագործական վաղ շրջանի աշխատանքներում պայքարել է կապիտալիզմի ու մոնոպոլիաների դեմ, հասուն շրջանում դարձել կապիտալիզմի պաշտպան, քարոզել իր հավատը առ այն, որ ազատական (լիբերալ) տնտեսության մեջ հնարավոր է հասնել դասակարգային հետաքրքրությունների ներդաշնակության:։
Ջոն Բեյթս Կլարկ John Bates Clark | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 26, 1847 |
Ծննդավայր | Փրովիդենս, Ռոդ-Այլենդ նահանգ |
Մահացել է | մարտի 21, 1938 |
Մահվան վայր | Նյու Յորք |
Գերեզման | Լեյքվուդի գերեզմանատուն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ամերիկացի |
Կրթություն | Ամհերստի քոլեջ, Հայդելբերգի համալսարան և Ցյուրիխի համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Աշխատավայր | Կոլումբիայի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | նախագահ |
Անդամություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ստորագրություն![]() | |
![]() |
Աշխատանքը և կապիտալը համարել է արդյունքի արժեքը ձևավորող հավասարազոր գործոններ, նաև պնդել, որ հասարակական արդյունքի բաշխումն իրականացվում է ազգային եկամտի մեջ արտադրության գործոններից (աշխատանք, կապիտալ, հող) յուրաքանչյուրի ներդրմանը համապատասխան, այստեղից էլ՝ կապիտալիստական հասարակարգում շահերի ներդաշնակությունը։
Ջոն Բեյթս Կլարկի որդին՝ Ջոն Մորիս Կլարկը, նույնպես տնտեսագետ էր[9] , տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր։
Կարևոր աշխատություններ Խմբագրել
Ջոն Բեյթս Կլարկը հեղինակել է բազմաթիվ աշխատություններ, որոնցից, մասնագետների կարծիքով, առավել կարևոր են հետևյալ երկերը.
- «Հարստության փիլիսոփայությունը». տրված են տնտեսական սկզբունքների նոր ձևակերպումներ (անգլ.՝ The Philosophy of Wealth, 1886);
- Կապիտալն ու նրա եկամուտները (անգլ.՝ Capital and Its Earnings, 1888);
- «Հարստության բաշխումը». տրված է աշխատավարձի, տոկոսի, շահույթի տեսությունը (անգլ.՝ The Distribution of Wealth, 1899);
- «Մենաշնորհի հիմնախնդիրը» (անգլ.՝ The Problem of Monopoly, 1904);
- Տնտեսագիտական տեսության հիմունքներ (անգլ.՝ Essentials of Economic Theory, 1907);
- Սոցիալական արդարություն առանց սոցիալիզմի (անգլ.՝ Social Justice without Socialism, 1914).
Գրականություն Խմբագրել
- Блауг М. Кларк, Джон Бейтс // 100 великих экономистов до Кейнса = Great Economists before Keynes։ An introduction to the lives & works of one handred great economists of the past. — СПб.։ Экономикус, 2008. — С. 134-137. — 352 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1 500 экз. — ISBN 978-5-903816-01-9
- Блюмин И. Г. Американская школа в буржуазной политической экономии // Критика буржуазной политической экономии։ В 3 томах. — М.։ Изд-во АН СССР, 1962. — Т. I. Субъективная школа в буржуазной политической экономии. — С. 228-430. — VIII, 872 с. — 3 200 экз.
- Кларк Джон Бейтс / Сарычев В. Г. // Большая советская энциклопедия ։ в 30 т. / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. ։ Советская энциклопедия, 1973. — Т. 12 ։ Кварнер — Конгур. — 624 с.
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Кларк Джон Бейтс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ https://www.britannica.com/biography/John-Bates-Clark
- ↑ http://www.encyclopedia.com/people/social-sciences-and-law/economics-biographies/john-bates-clark
- ↑ Агапова И. История экономической мысли
- ↑ https://www.britannica.com/biography/John-Maurice-Clark
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 477)։ |