Ջոնս Հոփկինս (անգլ.՝ Johns Hopkins, մայիսի 19, 1795(1795-05-19)[1][2], Gambrills, Էնն Արունդել շրջան, Մերիլենդ, ԱՄՆ - դեկտեմբերի 24, 1873(1873-12-24)[1][2], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի գործարար և մարդասեր։

Ջոնս Հոփկինս
Դիմանկար
Ծնվել էմայիսի 19, 1795(1795-05-19)[1][2]
ԾննդավայրGambrills, Էնն Արունդել շրջան, Մերիլենդ, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 24, 1873(1873-12-24)[1][2] (78 տարեկան)
Մահվան վայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
ԳերեզմանԳրին Մաունթ գերեզմանոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունձեռնարկատեր և բարեգործ
Ծնողներհայր՝ Սեմյուել Հոփքինս[3]
Ստորագրություն
Изображение автографа
 Johns Hopkins Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Եղել է Սեմուել Հոփկինսի և Հաննա Ջեննիի ընտանիքում ծնված տասնմեկ երեխաներից երկրորդը։ Սեմուել Հոփկինսը (1759—1814) եղել է Մերիլենդ նահանգի Քրոֆթոն քաղաքից, իսկ Հաննա Ջեննին (1774—1864)՝ Վիրջինիա նահանգի Լաուդոն շրջանից։ Ընտանիքը զբաղվել է ծխախոտաբուծությամբ։

Հոփկինսները Բարեկամների կրոնական միության (քվակերների) անդամ են եղել։ 1807 թվականին, Միության հրամանագրի համաձայն, նրանք ազատություն են շնորհել իրենց ստրուկներին, տվել ազատ աշխատանքի իրավունք։ 12-ամյա Ջոնսը, ընդհատելով ուսումը, պարտավոր է եղել աշխատել ընտանեկան ագարակում։ 1806-1809 թվականներին, ամենայն հավանականությամբ, նա անվճար դպրոց է հաճախել Էնն-Էրանդել շրջանում, որը գտնվել է Մերիլենդ նահանգի ներկայիս Դևիդսոնվիլլի տարածքում։

1812 թվականին Հոփկինսը լքել է ծնողների ագարակը և աշխատանքի անցել հորեղբոր՝ Ժերար Հոփկինսի մոտ։ Հորեղբայրը զբաղվել է մեծածախ վաճառքով Բալթիմորում։ Հորեղբոր ընտանիքում ապրելու ընթացքում Ջոնսը սիրահարվում է հորեղբոր աղջկան՝ Էլիզաբեթին, բայց քվակերների շրջանում ալգելվում էին ազգակցական ամուսնությունները։ Հետագայում ո՛չ Ջոնսը, ո՛չ Էլիզաբեթը այդպես էլ ընտանիք չեն կազմել։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Աշխատանքային առաջին հաջողությունները Հոփկինսը գրանցել է, երբ հորեղբայրը նրան 1812 թվականին նշանակել է խանութի գլխավոր։ Հորեղբոր հետ յոթ տարի աշխատելուց հետո Հոփկինսը տեղափոխվել է Բենջամին Մուրի մոտ, որը նույնպես քվակեր էր։ Բայց այդ գործընկերությունն էլ է ընդհատվել։ Ըստ Մուրի պատճառը Հոփկիսնի՝ դրամագլուխ կուտակելու կիրքն է եղել։

1819 թվականին Հոփկիսն իր երեք եղբայրների հետ ստեղծում է «Հոփկինս և եղբայրներ» առևտրային ձեռնարկությունը, որն իր առևտուրը կազմակերպում էր Շենանդոայի հովտում բեռնասայլերից։

Իր հարստության մեծ մասը Հոփկինսը կարողացել է կուտակել բազմաթիվ ձեռնարկություններում կատարած խելամիտ ներդրումների արդյունքում, առաջին հերթին՝ Բալթիմորի և Օհայոյի երկաթուղիներում, որտեղ նա զբաղեցրել է ղեկավար պաշտոններ 1847 թվականից, իսկ 1855 թվականից եղել է Ֆինանսական կոմիտեի նախագահ։ Ջոնս Հոփկինսը նաև եղել է Առևտրային բանկի նախագահ, մի քանի կազմակերպությունների տնօրեն։ 1857 և 1873 թվականներին օգտագործել է սեփական միջոցները երկաթուղին պարտքերից ազատելու համար։

1996 թվականին Հոփկինսը «Բենջամին Ֆրանկլինից Բիլ Գեյթս հարյուր հարուստները» ցանկում զբաղեցրել է 69-րդ հորիզոնականը։

Ջոնս Հոփկինսի հիվանդանոց խմբագրել

Ջոնս Հոփկինսի հիվանդանոցը հիմնվել է Հոփկինսի կտակի համաձայն (այն ժամանակ դա համարվել է Միացյալ Նահանգների պատմության ամենախոշոր բարեգործական ժառանգությունը․ 7 000 000 $, որը համապատասխանաբար 2013 թվականին կկազմեր մոտավորապես 137 300 000 $)։ Հոփկինսի մտահղացմամբ դա պետք է լիներ մի հաստատություն, որտեղ կհամադրվեին բուժայցելուների բուժումը և ուսանողների ուսուցումը, կանցկացվեին գիտական հետազոտություններ։ Հիվանդանոցի նախնական կառուցվածքային պլանը մշակել է վիրաբույժ Ջոն Շոու Բիլլինգսը։ Ճարտարապետական նախագծի հեղինակը եղել է Ջոն Ռուդոլֆ Նիրնզեն։ Նախագիծն ավարտել է Էդուարդ Քլարք Քաբոթը՝ «Քաբոթ և Չենդլեր» բոստոնյան կազմակերպությունից։ Հիվանդանոցը բացվել է 1889 թվականի մայիսի 7-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Geni(բազմ․) — 2006.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնս Հոփկինս» հոդվածին։