Ջոզեֆ Շտեռնբերգ (անգլ.՝ Sternberg) (մայիսի 29, 1894(1894-05-29)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - դեկտեմբերի 22, 1969(1969-12-22)[1][2][3][…], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկյան կինոռեժիսոր։

Ջոզեֆ Շտեռնբերգ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 29, 1894(1894-05-29)[1][2][3][…]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էդեկտեմբերի 22, 1969(1969-12-22)[1][2][3][…] (75 տարեկան)
Մահվան վայրՀոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]
ԳերեզմանՎեսթվուդի գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ և Flag of Austria.svg Ավստրիա[6]
Մասնագիտությունկինոռեժիսոր, մոնտաժող, սցենարիստ, կինոպրոդյուսեր և օպերատոր-բեմադրիչ
Պարգևներ և
մրցանակներ
Deutscher Filmpreis և Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ
Josef von Sternberg Վիքիպահեստում

Ծնվել է Ավստրիայում։ 1914 թվականից ապրել է ԱՄՆ-ում։ Շտեռնբերգի առաջին ֆիլմերից են՝ «Ետնախորշեր» (1927), «Նյու Յորքի նավանորոգարանները» (1928)։ «Համր» կինոյի վերջին շրջանում Շտեռնբերգը վայելել է խոշոր և ինքնատիպ ռեժիսորի հեղինակություն։ 1929 թվականին հրավիրվել է Գերմանիա, նկարահանել «Երկնագույն հրեշտակ» ֆիլմը, (1930, ըստ Թ․ Մաննի «Պրոֆեսոր Ունրատ» վեպի) հնչուն ֆիլմը, որով արժանացել է համաշխարհային ճանաչման։ Այս կինոնկարի ազդեցությամբ են ստեղծվել Շտեռնբերգի հետագա ֆիլմերը՝ «Մարոկկո» (1930), «Անարգվածը» (1931), «Շիկահեր Վեներան», «Շանհայի ճեպընթացը» (երկուսն էլ՝ 1932), «Սատանան դա կինն է» (1935), որոնց գլխավոր դերակատարը եղել է Մառլեն Դիտրիխը։ Այլ ֆիլմերից են՝ «Լենա Սմիթի գործը» (1929), «Ամերիկյան ողբերգություն» (1931, ըստ Թեոդոր Դրայզերի վեպի), «Ոճիր և պատիժ» (1935, ըստ Դոստոևսկու վեպի)։ Եղել է իր ֆիլմերի սցենարիստը, երբեմն նաև նկարիչը։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 579