Բացել գլխավոր ցանկը

Ջոզեֆ Գիլգան

բրիտանացի դերասան

Ջոզեֆ Ուիլյամ «Ջո» Գիլգան (անգլ.՝ Joseph William Gilgun, մարտի 9, 1984(1984-03-09), Չորլի, Lancashire, Լանկաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանական դերասան, հայտնի է մի շարք դերերով, ինչպիսիք են Վուդին՝ «Սա Անգլիան է» ֆիլմում, Ռուդին՝ «Թափթփուկները» սերիալում, Քեսսիդին՝ «Քարոզիչը» սերիալում: Մեծ Բրիտանիայում նար հայտնի է, որպես Էլի Դինգլի դերի կատարող՝ «Էմմերդեյլ» հեռուստասերիալում, որը նկարահանվում էր 1972 թվականից մինչև 2014 թվականը:

Ջոզեֆ Գիլգան
Joe Gilgun by Gage Skidmore.jpg
Ծննդյան թիվ՝մարտի 9, 1984(1984-03-09) (35 տարեկան)
Ծննդավայր՝Չորլի, Lancashire, Լանկաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան
IMDb։ID 0318543

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

ԸնտանիքԽմբագրել

Նրա ծնողները Ջուդիթ և Էնդրյու Գիլգաններն են: Նա ունի երկու կրտսեր քույրեր. Ջեննի և Ռոզ:

Ուսում և կարիերաԽմբագրել

Ջոզեֆը սովորում էր Ռիվինգթոնի տարրական դպրոցում և Սոութլենդս միջնակարգ դպրոցում: Նաև սովորում էր Լեյն Ջոնսոնի թատերական ուսումնարանում: Դրամայի դասընթացները նա սկսել է հաճախել ու տարեկանից, հետևելով մանկավարժ-հոգեբանների խորհրդին: Խորհուրդը պայմանավորված էր նրանով, որ Ջոզեֆը հիվանդ էր դիսլեքսիայով և ՈւՊՀՀ-ով, ինչի պատճառով նա տառապում է ու ասում է, որ դա «իր կյանքի ամենամեծ ցավն է»: Սակայն Ջոզեֆին հաջողվում է հաղթահարել իրեն հիվանդությանը: Ութ տարեկան հասակում, Գիլգանը ստացել է իր առաջին դերը «Թագադրման փողոց» սերիալում:

Դպրոցն ավարտելուց հետո, ուսումնասիրել է արվեստ Սոութլենդս քոլեջում: Նա ուներ մասնագիտություն՝ հագուստի ձևավորում, սակայն ուսումը նրան չտպավորեց: Որորոշ ժամանակ աշխատել է, որպես սվաղող բանվոր: Նկարահանվել է «Էմմերդեյլ» սերիալում: 2009 թվականի նոյեմբերի 9-ին հայտարարել է, որ գնալու է «Էմմերդեյլից», որովհետև պետք է շարժվի առաջ: Հետո նա սկսել է նկարահանվել կինոյում, մասնավորապես «Հպարտություն» և «Հարրի Բրաուն» ֆիլմերում:

Իր ամենահայտնի դերերից մեկը խաղացել է «Թափթփուկներում», որտեղ նրա կերպարը փոխարինել է Ռոբերտ Շիենի կերապարին:

Ռուդի ՈւեյդԽմբագրել

Ռուդի Ուեյդ (en:Rudy Wade), երիտասարդ իրավախախտիչ, որը տառապում է նյութականացված անձնավորության երկատումով (ուստի, փաստորեն Ջոզեֆը խաղում երկու դեր, ոչ թե մեկ)՝ «Թափթփուկները» սերիալի գլխավոր կերպարներից մեկն է: Ջոզեֆ Գիլգանը տված հարցազրույցում իր կերպարի մասին ասել է, որ նա «անհոգ տղա է», «ալմաստ առանց երեսակման» և «մի քիչ սոցիոպատ»[1]: The Guardian գրախոսության մեջ, նշված է եղել, որ Ռուդին ապահովել է սերիալը «մի քանի ձայլուն պահերով»[2]:

Հետագա կարիերաԽմբագրել

2016 թվականին դուրս է եկել «Քարոզիչը» սերիալի առաջին եթերաշրջանը, որը հանդիսանում է Vertigo-ից հայտնի կոմիքսի AMC հեռուստաալիքի հեռուստատեսային ադապտացիան: Գիլգանը այնտեղ հայտնվել է գլխավոր դերերից մեկում՝ իռլանդական վամպիր Քեսսիդիի դերում:

Անձնական կյանքԽմբագրել

Ջոզեֆ Գիլգանը հետաքրքրվում է Իեն Բրաունի ստեղծագործություններով: Նա ունի բազմաթիվ դաջվածքներ, որոնցից յուրաքանչյուրը, ըստ նրա, կապված է իր կյանքի մի պահի հետ:

2006 թվականին, որոշ ժամանակ հանդիպվում էր «Սա Անգլիան է» ֆիլմի խաղակցուհու՝ Վիքի ՄակՔլյուրի հետ:

ՏեսահոլովակներԽմբագրել

  • 2010: «Dead American Writers», Tired Pony-ի կատարմամբ
  • 2014: «Tiny Legs», Then Thickens-ի կատարմամբ

ՖիլմոգրաֆիաԽմբագրել

Թիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1994-1997 Թագադրման փողոց Coronation Street Ջեյմի Արմսթրոնգ
1998 Wish You Were Here...? Հյուր
2004 Hollyoaks Մարկուս
2005 Անամոթ մարդիկ Shameless Ռիկո
2005 Big Dippers Քարլ
2006 Sorted Մեխանիկ Քարլ
2006 Սա Անգլիան է This Is England Ռիչարդ (Վուդի) Վուդֆորդ
2006-2010 Էմմերդեյլ Emmerdale Էլի Դինգլ
2009 Հարրի Բրաուն Harry Brown Քեննեթ (Քեննի) Սոեմս
2010 Top of the Range Ջո
2010-2011 Սա Անգլիան է 86 This Is England '86 Ռիչարդ (Վուդի) Վուդֆորդ
2011 Բանտապան Screwed Քարլ
2011-2013 Թափթփուկները Misfits Ռուդի Ուեյդ
2012 Ոչ մի արգելքի չնայելով Lockout Հայդելլ
2013 Թենիս Tennis Ջերրի
2013 Ձորոտիք թափողների փողոցը Ripper Street Քարմայքլ
2013 Բարջրացում Coming Up Մարտին
2014 Հպարտություն Pride Մայք
2014 Մարդկության թշնամին Enemy of Man Գելոու
2015 Սա Անգլիան է 90 This Is England '90 Ռիչարդ (Վուդի) Վուդֆորդ
2015 Վհուկների վերջին որսորդը The Last Witch Hunter Էլլիկ
2016 Քարոզիչը Preacher Քեսսիդի
2016 Աֆերա պաշտպանության տակ Infiltrator Դոմինիկ

Մրցանակներ և նոմինացիաներԽմբագրել

Թիվ Արդյունք Մրցանակ Նոմինացիա Գործ Հերոս
2006 Առաջադրված British Independent Film Awards Լավագույն դերասան/երկրորդ պլանի դերասանուհի Սա Անգլիան է Վուդի
2007 Առաջադրված British Soap Awards Լավագույն դեբյուտ Էմմերդեյլ ֆերմա Էլի Դինգլ
Առաջադրված National Television Awards Առավել հայտնի դեբյուտանտ
Առաջադրված TV Quick and TV Choice Awards Լավագույն դեբյուտանտ
2008 Առաջադրված Digital Spy Awards Տարվա չարագործ
2012 Հաղթանակ Virgin Media TV Awards Լավագույն նորեկ Թափթփուկները Ռուդի Ուեյդ
Հաղթանակ SFX Awards Ծագող աստղ
Առաջադրված BAFTA Television Award Լավագույն դերասան Սա Անգլիան է 88

Սա Անգլիան է 86

Վուդի

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել