Ջոել Վելտման

հոլանդացի ֆուտբոլիստ

Ջոել Վելտման (հոլ.՝ Joël Veltman, հունվարի 15, 1992(1992-01-15)[1][2][3], Վելսեն, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Այաքսի և Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[4]։ Վելտմանը Այաքսի կազմում անցկացրել է ավելի քան 200 հանդիպում և հանդիսանում է ակումբի ավագը։

Ջոել Վելտման
Joël Veltman
Վելտմանը Այաքսի կազմում 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Joël Ivo Veltman
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ծննդյան ամսաթիվ հունվարի 15, 1992(1992-01-15)[1][2][3] (32 տարեկան)
Ծննդավայր Վելսեն, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ
Հասակ 184 սմ
Քաշ 75 կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիդերլանդներ Այաքս
Համար 3
Պատանեկան կարիերա
1996-2001 Նիդերլանդներ Էյմոյդեն
2001-2012 Նիդերլանդներ Այաքս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2016 Նիդերլանդներ Յոնգ Այաքս 36 (2)
2012-ներկա Նիդերլանդներ Այաքս 148 (9)
Ազգային հավաքական
2009 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ17 7 (0)
2010-2011 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ19 3 (1)
2012-2013 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ20 8 (0)
2013-ներկա Նիդերլանդներ Նիդերլանդներ 19 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մարտի 31-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 31-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Այաքս խմբագրել

Վելտմանը Այաքսի ակադեմիայի սան է։ Այաքսի երիտասարդական թիմի հետ 2011-12 մրցաշրջանում հաղթել է երիտասարդական Էրեդիվիզին և երկրորդ տեղը զբաղեցրել NextGen Series-ում (Մ20 տարեկանների Չեմպիոնների Լիգա)[5][6]։ Իր դեբյուտը Այաքսի առաջին թիմի կազմում նշեց 2012 թվականի օգոստոսի 19-ին՝ Նիդերլանդների առաջնության ՆԵԿ-ի դեմ խաղում[7]։ 2013 թվականի հունիսի 6-ին Վելտմանը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2017 թվականը[8]։ Իր առաջին պրոֆեսիոնալ գոլը խփեց Յոնգ Այաքսի կազմում 2013 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Վոլենդամի դեմ խաղում[9]։ Իր դեբյուտը եվրոպական առաջնություններում նշեց հոկտեմբերի 22-ին՝ Սելտիկի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը Այաքսի առաջին թիմի կազմում խփեց 2014 թվականի մարտի 2-ին՝ Ֆեյենորդի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[11]։ 2014 թվականի մարտի 31-ին Վելտմանը երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2018 թվականը[12]։ 2017 թվականի օգոստոսին հոլանդացին երկարաձգեց իր պայմանագիրը 3 տարով[13]։

2017 թվականի փետրվարի 12-ին՝ Սպարտա Ռոտերդամի դեմ խաղում[14] Վելտմանը օգտվեց իր թիմակցի ընկած լինելու հանգամանքից և խաբեց պաշտպանին՝ շրջանցելով նրան, ինչը մեծ զայրույթ առաջացրեց երկրպագուների մոտ[15][16]։

Միջազգային կարիերա խմբագրել

Նիդերլանդների մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում Վելտմանը մասնակցեց 2009 թվականի Եվրոպայի առաջնությանը՝ օգնելով իր թիմին գրավել երկրորդ տեղը[17]։ Բացի այդ, նա խաղացել է նաև Նիդերլանդների մինչև 19 և մինչև 20 տարեկանների հավաքականներ։

2013 թվականի նոյեմբերի 8-ին Վելտմանը առաջին անգամ հրավիրվեց Նիդերլանդների ազգային հավաքական Լուի վան Գալի կողմից՝ Ճապոնիայի[18] և Կոլումբիայի[19] դեմ խաղերի համար[20]։ Իր դեբյուտը նշեց նոյեմբերի 19-ին՝ Կոլումբիայի դեմ խաղում[19][21]։ 2014 թվականի մայիսի 31-ին Վելտմանը հայտավորվեց Նիդերլանդների հավաքականի կազմ՝ աշխարհի առաջնության համար[22]։ Նա մասնակցեց 2 խաղի, իսկ Նիդերլանդները գրավեցին 3-րդ հորիզոնականը առաջնությունում[23]։ Իր առաջին գոլը հավաքականում Վելտմանը խփեց 2017 թվականի հունիսի 4-ին՝ Կոտ դ'Իվուարի դեմ ընկերական խաղում՝ այս հանդիպման ժամանակ ձևակերպելով դուբլ[24]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի մարտի 31-ի դրությամբ[25]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Այաքս 2012–13 Էրեդիվիզի 7 0 3 0 0 0 0 0 10 0
2013–14 25 2 4 0 4 0 1 0 34 2
2014–15 25 4 1 0 8 0 0 0 34 4
2015–16 34 2 1 0 9 0 0 0 44 2
2016–17 30 0 0 0 14 0 0 0 44 0
2017–18 27 1 2 0 4 0 0 0 33 1
Ընդհանուր 148 9 11 0 39 0 1 0 199 9
Կարիերայի ընդհանուր 148 9 11 0 39 0 1 0 199 9

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի մարտի 31-ի դրությամբ[25]

Նիդերլանդներ
Տարի Խաղեր Գոլեր
2013 1 0
2014 6 0
2015 1 0
2016 6 0
2017 5 2
Ընդհանուր 19 2

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հունիսի 4, 2017 Դե Կուիպ, Ռոտերդամ, Նիդերլանդներ   Կոտ դ'Իվուար 1–0 5–0 Ընկերական խաղ
2. 3–0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Այաքս

Միջազգային խմբագրել

Նիդերլանդներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Netherlands - J. Veltman - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  5. «Ajax A1 verliest finale van NextGen Series van Inter Milan». Elfvoetbal.nl. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  6. «NextGen Series: Ajax 1-1 Inter aet (3-5 on pens)». FC Internazionale - Inter Milan. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.(չաշխատող հղում)
  7. «NEC Nijmegen - Ajax Amsterdam, Aug 19, 2012 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  8. «Blind en Veltman verlengen contract bij Ajax». www.ad.nl (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  9. «Ajax Amsterdam U21 - FC Volendam, Sep 30, 2013 - Jupiler League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  10. «Celtic FC - Ajax Amsterdam, Oct 22, 2013 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  11. «Feyenoord Rotterdam - Ajax Amsterdam, Mar 2, 2014 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  12. «Joël Veltman extends contract». Ajax (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  13. «Ajax pin down Tottenham target Veltman | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  14. «Ajax Amsterdam - Sparta Rotterdam, Feb 12, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  15. Davis, Callum (2017 թ․ փետրվարի 12). «Ajax defender Joel Veltman produces the most unsportsmanlike move of all time». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  16. «Joel Veltman doesn't know the meaning of the word 'sportsmanship'». NewsComAu. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  17. UEFA.com. «Under-17 - Germany reward fans with U17 success». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  18. «Japan - Netherlands, Nov 16, 2013 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  19. 19,0 19,1 «Netherlands - Colombia, Nov 19, 2013 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  20. «Van Gaal verrast: Veltman in Oranje» (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  21. «Voetbalzone - Meepraten over voetbal». www.voetbalzone.nl. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  22. «Deze 23 spelers neemt Van Gaal mee naar Brazilië». NRC (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  23. FIFA.com. «2014 FIFA World Cup™ - Teams - Netherlands - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  24. «Netherlands - Ivory Coast, Jun 4, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  25. 25,0 25,1 «Joël Veltman». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  26. Steinberg, Jacob (2017 թ․ մայիսի 24). «Manchester United beat Ajax 2-0 to win Europa League – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  27. FIFA.com. «2014 FIFA World Cup Brazil™ - Matches - Brazil-Netherlands - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոել Վելտման» հոդվածին։