Ջին Շրիմփտոն
Ջին Ռոզմարի Շրիմփտոն (անգլ.՝ Jean Rosemary Shrimpton, նոյեմբերի 7, 1942[1][2], Հայ Ուիքոմ, Բակինհեմփշիր, կոմսություն, Բաքինհեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[3], անգլիացի մոդել և դերասանուհի։ Աշխարհի առաջին սուպերմոդելներից մեկն է և նորաձևության իկոնա[4][5][6]։ 2012 թվականին Շրիմփթոնը ըստ Թայմ ամսագրի ընդգրկել է «Բոլոր ժամանակների 100 ամենաազդեցիկ նորաձևության իկոնաները» ցանկում[7][7]։
Ջին Շրիմփտոն անգլ.՝ Jean Shrimpton | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1942[1][2] (81 տարեկան) |
Ծննդավայր | Հայ Ուիքոմ, Բակինհեմփշիր, կոմսություն, Բաքինհեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ազգություն | անգլիացի |
Կրթություն | St Bernard's Catholic Grammar School? |
Մասնագիտություն | մոդել, դերասանուհի |
Աշխատավայր | famedface |
Ամուսին | Մայքլ Քոքս |
Երեխաներ | Թադեուս Քոքս |
Jean Shrimpton Վիքիպահեստում |
Վաղ տարիներ
խմբագրելԾնվել է Բակինգեմշիրում (Անգլիա), սովորել է St Bernard's Convent դպրոցում (Սլաու)։ Երբ նա 17 տարեկան էր, ընդունվեց Langham Secretarial College քոլեջը Լոնդոնում։ 1960 թվականին նա սկսեց աշխատել որպես մոդել և հայտնվեց այնպիսի հայտնի ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են՝ Vogue, Harper's Bazaar և Vanity Fair[8]։
Գործունեություն
խմբագրելՆրա կարիերան ծաղկեց լուսանկարիչ Դեյվիդ Բեյլիի շնորհիվ[9], երբ նրանք 1960 թվականին հանդիպեցին միմյանց նկարահանումների ժամանակ երբ Շրիմփթոնը նկարահանվում էր Kellogg's ընկերության եգիպտացորենի փաթիլների գովազդի համար[10]։ Նրանց առաջին լուսանկարահանումը եղավ 1960 թվականին[11][12]։ Համագործակցելով միմյանց հետ, Շրիմփթոնը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում[13]։ Նա ասում է, որ պարտք է Բեյլիին իր գործունեության[13], իրեն հայտնի դարձնելու[14][15] և ազդեցիկ դերի համար[11][14][16][17][18][19]։
Իր գործունեության ընթացքում նրան բազմիցս կոչել են «աշխարհի ամենաշատ վարձատրվող մոդել»[13][20][21][22], «ամենահայտնի մոդել»[21][23][24], «աշխարհում ամենաշատ լուսանկարահանված մոդել»[21][23], «աշխարհի ամենագեղեցիկ դեմք», «ամենագեղեցիկ կինը աշխարհում»[6][13][25][26][27], «րոպեի դեմքը», «60–ականների դեմքը»[5][28] և այլն։ 1963 թվականին Glamour ամսագիրը նրան հայտարարեց որպես «տարվա մոդել»։
Դառնալով հայտնի իր երկար ոտքերով[29], գեղեցիկ կազմվածքով[30], երկար մազերով[31][32][33][34][35],, «եղնիկի» աչքերով, երկար և կոր թարթիչներով[36], կամարաձև հոնքերով և շրթունքներով[37]։
1965 թվականին նա օգնեց ստեղծել մինի կիսաշրջազգեստները[27][38], որի արդյունքում երկու անգամ գործնական այցով մեկնեց Ավստրալիա, որը հովանավորել էր Victoria Racing Club ակումբը և տեղական սինթետիկ մանրաթել արտադրող ընկերությունը, որոնք օգնեցին ստեղծել շուտով շատ հայտնի դարձած զգեստը։ Դրա համար նա վաստակեց 2000 ֆունտ ստերլինգ, որը այդ թվականներին բավականին մեծ գումար էր[39]։
Երբ նա ժամանեց Մելբուրն, առաջացրեց սկանդալ, քանի որ հագել էր Քոլին Ռոլֆի ստեղծած սպիտակ զգեստը, որը ուներ 10 սմ․ երկարություն, չէր կրել գլխարկ և ձեռնոցներ, այլ թևին կապել էր տղամարդու ժամացույց, որը այդ ժամանակներում շատ անսովոր էր։ Շրիմփթոնը չէր պատկերացնում, որ կարժանանա նման սկանդալային արձագանքների ԶԼՄ–ների և մարդկության կողմից[6][27]։
1986 թվականին The Smithereens խմբի «Behind the Wall of Sleep» երգի մեջ հիշատակվում է Շրիմփթոնի անունը[40]։
Անձնական կյանք
խմբագրելՇրիմփթոնը և Դեյվիդ Բեյլին սկսեցին ժամադրվել իրենց համագործակցություններից ոչ ուշ, սակայն այն ընդհատվեց 1964 թվականին[9]։ Այդ ժամանակահատվածում Բեյլին ամուսնացած էր, սակայն բաժանվել էր, կարծելով, որ կապերը պետք է շարունակեր Շրիմփթոնի հետ[16]։ Նրա մյուս հայտնի սիրավեպն է եղել Տերենց Սթեմփի հետ։ Սակայն 1979 թվականին նա ամուսնացավ լուսանկարիչ Մայքլ Քոքսի հետ[41] Պենզանսում, երբ նա արդեն չորս ամիս հղի էր և սպասում էին իրենց երեխային՝ Թադեուսին (ծնվել է 1979 թվականին)։ Նրանք Պենզանսի Cornwall հյուրանոցի սեփականատերերն են[28]։
2012 թվականի հունվարի 26–ին BBC Four ալիքը ստեղծեց ֆիլմ, կոչված «We'll Take Manhattan», որը պատմում էր Շրիմփթոնի և Բեյլիի սիրավեպի մասին։ Շրիմփթոնի դերը կատարում էր Քարեն Գիլանը[42][43]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ Jean Shripmton - An Autobiography. Ebury Press. 1990. էջ 9. ISBN 978-0852238585.
- ↑ Mansour, David (2005). From Abba to Zoom: A Pop Culture Encyclopedia of the Late 20th Century. էջ 430. ISBN 0-7407-5118-2.
- ↑ 5,0 5,1 Busch, Charles (1995 թ․ հունվարի 24). «He's Every Woman». The Advocate: p.60.
{{cite journal}}
:|page=
has extra text (օգնություն) - ↑ 6,0 6,1 6,2 «Milesago article on Jean Shrimpton». Milesago.com. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
- ↑ 7,0 7,1 Berry, Allison (2012 թ․ ապրիլի 2). «All-Time 100 Fashion Icons: Jean Shrimpton». Time.
- ↑ «Twiggy and The Shrimp – By Bill Harry». Retrosellers.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
- ↑ 9,0 9,1 «PDN Legends Online: David Bailey». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Bumpus, Jessica (2010 թ․ մարտի 3). «The Shrimpton Story». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ 11,0 11,1 Muir, Robin (2007 թ․ մարտի 17). «Two take Manhattan». The Guardian.
- ↑ Muir, Robin (2002 թ․ հունիսի 29). «`That Bob Richardson was commissioned for Brides is like finding Charles Manson...(subscription required)». The Independent.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 Bocca, Geoffrey (1967 թ․ հունվարի 8). «The Girl Behind the World's Most Beautiful Face». Family Weekly.
- ↑ 14,0 14,1 Collette, Adrian (2003 թ․ փետրվարի 16). «The shortest century and the greatest party». The Age. Melbourne.
- ↑ «In the raw». Guardian. 2005 թ․ սեպտեմբերի 17.
- ↑ 16,0 16,1 Hauptfuhrer, Fred (1977 թ․ սեպտեմբերի 26). «The Women David Bailey Photographs Become His Lovers, and Marie Helvin Is the Latest». People. 8 (13). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ NY JS DB 62 by David Bailey Արխիվացված 2010-07-08 Wayback Machine Steidlville.com
- ↑ David Bailey and Martin Harrison. Birth of the Cool: 1957–1969
- ↑ «David Bailey: Godfather of cool». BBC News. 2001 թ․ հունիսի 15.
- ↑ Polly (1967 թ․ հունիսի 12). «Shrimp Shines up Londonderry Hair». Pittsburg Post-Gazette.
- ↑ 21,0 21,1 21,2 Hammond, Fay (1968 թ․ օգոստոսի 19). «Not the Very Model of a Modern Major Mannequin». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «American Designs Best 'London Look'». Milwaukee Journal. 1967 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ 23,0 23,1 Cloud, Barbara (1967 թ․ հունիսի 11). «Most Photographed Model Reticent About Her Role». The Pittsburg Press.
- ↑ Morris, Ann (2001 թ․ հունիսի 23). «A womb with a view». Telegraph. London. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Cloud, Barbara (1967 թ․ հունիսի 9). «Ex-Window Designer London Look Winner». The Pittsburg Press.
- ↑ «Clippings on 3 March 1969». Los Angeles, CA, USA: Independent. 1969 թ․ մարտի 3: 24.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ 27,0 27,1 27,2 McKenzie, Sheena (2012 թ․ նոյեմբերի 1). «Melbourne Cup memories: The legs that stopped a nation». CNN.
- ↑ 28,0 28,1 «Being 'ordinary' has its rewards». The Miami News. 1980 թ․ հունիսի 30.(չաշխատող հղում)
- ↑ Orbach, Suzie. Hunger Strike: The Anorectic's Struggle as a Metaphor for Our Age. էջ 53.
- ↑ Changes in culture and society in the sixties(չաշխատող հղում) nelsonthornes.com
- ↑ Mansour, David (2005). From Abba to Zoom: A Pop Culture Encyclopedia of the Late 20th Century. ISBN 0-7407-5118-2.
- ↑ «'Funny Girl' Can Become Beautiful Girl». The Evening Independent. 1969 թ․ հունվարի 23.
- ↑ Menkes, Suzy (2005 թ․ փետրվարի 28). «A striking combo:broadtail and fringe». New York Times.
- ↑ Alexander, Hilary (2005 թ․ փետրվարի 28). «The Look bounces back in Milan with 'Shrimp Clones'». The Daily Telegraph. London. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «HE FOCUSED ON THE MOST FASHIONABLE FACES OF THE '60S». Philadelphia Inquirer. 1984 թ․ փետրվարի 18.
- ↑ Glossary: Season 1 The Advocate p. 38. 20 November 2001.
- ↑ Cloud, Barbara (1989 թ․ հունվարի 18). «Pout power Fashionable lips are getting fuller now, just like Ms. Hershey's kisses». Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Style Icon: Jean Shrimpton Արխիվացված 2010-11-27 Wayback Machine 2006-09-18. Fabsugar.com
- ↑ «Jean Shrimpton in Melbourne». MILESAGO. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Especially for You (1986)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Jones, Jerene (1982 թ․ հունիսի 14). «Once the Face of the '60s, Jean Shrimpton Is Now the Model of An English Innkeeper». People. 17 (23). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «We'll Take Manhattan». BBC News. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Carpenter, Julie (2011 թ․ օգոստոսի 2). «Return of the Shrimp». Daily Express.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջին Շրիմփտոն» հոդվածին։ |