Ջինդեր Մահալ

կանադացի ըմբշամարտիկ

Յուվրաժ (Ռաժ) Սինգհ Դհեսի (անգլ.՝ Yuvraj "Raj" Singh Dhesi, հինդի՝ यूवराज "राज" देशाइ, հուլիսի 19, 1986(1986-07-19), Կալգարի, Ալբերտա, Կանադա[3]), հնդկական արմատներով կանադացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Հանդես է գալիս «WWE» կազմակերպության «SmackDown» ապրանքանիշում՝ Ջինդեր Մահալ (Jinder Mahal) ռինգային անվամբ։ Հանդիսանում է գործող WWE չեմպիոնը։

Ջինդեր Մահալ
Jinder Mahal
Մահալը 2014 թվականին
Իրական անունՅուվրաժ Սինգհ Դհեսի
Yuvraj Singh Dhesi
Ռինգային անուն(ներ)Ջինդեր Մահալ[1]
Ռաժ Դհեսի
Ռաժ Սինգհ
Թայգեր Ռաժ Սինգհ
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ101 կգ[1]
Հայտարարվող հասակ1,96 մ[1]
Ծննդյան թվականհուլիսի 19, 1986 (37 տարեկան)
ԾննդավայրԿանադա Կալգարի, Ալբերտա, Կանադա[2]
ՄարզիչԱլեն Քեյջ
Գամա Սինգհ
Ջերի Մորրոու
Ջակայլա Սանդերս
Դեբյուտ1994

«WWE»-ում անցկացրած առաջին ժամանակահատվածում (2010–2014) կարճատև ելույթներ է ունեցել իր քեյֆեբային (սցենարային) աներձագ Մեծ Քալիի հետ, ինչից հետո միմիայն օգտագործվել է որպես ջոբեր՝ ձևավորելով «3MB» խմբավորումը Հիթ Սլեյտերի և Դրյու Մակինթայերի հետ։ 2014 թվականին «WWE»-ից հեռացվելուց հետո, Մահալը երկու տարի անցկացնում է անկախ առաջնություններում, որից հետո վերադառնում է «WWE»: Ֆիզիկական վիճակը մեծապես բարելավելուց հետո, «Ռեսլմանիա 33»-ից հետո Մահալը մարզական կարիերայում մեծ խթանում է ստանում, որն ի վերջո հանգուցալուծվում է 2017 թվականի մայիսին, երբ «Backlash» շոուի ժամանակ նրան հաջողվում է պարտության մատնել Ռենդի Օրտոնին և տիրել WWE չեմպիոնական գոտուն։ Սույն հաղթանակով Մահալը դարձավ կազմակերպության պատմության 50-րդ WWE չեմպիոնը և տվյալ տիտղոսի առաջին հնդիկ կրողը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Էջը WWE.com կայքում». WWE. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  2. «PWA Heavyweight Championship». Prairie Wrestling Alliance. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 28-ին.
  3. «ラジャ・シン». Inoki Genome Federation. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.(ճապոներեն)

Արտաքին հղումներ խմբագրել