Մեծ Քալի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դալիփ Սինգհ Ռանա (հնդկ.` दिलीप सिंह राणा, օգոստոսի 27, 1972, Դհիրանա, Սիրմուր, Հիմաչալ-Պրադեշ, Հնդկաստան), առավել հայտնի իր Մեծ Քալի (महान खली) ռինգային կեղծանվամբ, հնդիկ նախկին պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), կինոդերասան և ծանրամարտիկ։ Առավելապես հայտնի է «WWE» կազմակերպությունում անցկացրած տարիներից։
The Great Khali Դալիփ Սինգհ Ռանա | |
---|---|
![]() | |
Ռինգային անուն(ներ) | Հսկա Սինգհ Քալի Մեծ Քալի Դալիփ Սինգհ |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 157 կգ |
Հայտարարվող հասակ | 2,16 մ |
Ծննդյան թվական | օգոստոսի 27, 1972 (51 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Դեբյուտ | Հոկտեմբերի 7, 2000 |
Որպես ըմբշամարտիկ, իր նորամուտը կատարել է իրանցի ըմբիշ Խոսրով Դավարիի հետ, իսկ կարիերայի ընթացքում թիմակցել է հնդիկներ Ռանջին Սինգհի և Ջինդեր Մահալի հետ։ 2007 թ.-ին ճանաչվել է Աշխարհի ծանրքաշային չեմպիոն։
Մինչև ռեստլինգով զբաղվելը, Սինգհն աշխատել է որպես Հնդկաստանի Փանջաբի նահանգի ոստիկան։ Նկարահանվել է 3 հոլիվուդյան և 2 բոլիվուդյան ֆիլմերում։
Տառապում է գիգանտիզմով։
Արտաքին հղումներ Խմբագրել
Գրեյթ Քալի Վիքիպահեստում |
- WWE էջը
- Ֆանկայք Archived 2019-07-14 at the Wayback Machine.
- Դալիփ Սինգհ - IMDb էջ