Ջեք Ռոդուել
Ջեք Քրիստիան Ռոդուել (անգլ.՝ Jack Christian Rodwell, մարտի 11, 1991[1], Սաուսպորթ, Սեֆթոն, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Սանդերլենդի» կիսապաշտպան։ Անգլիայի հավաքականի նախկին խաղացող։
Ջեք Ռոդուել անգլ.՝ Jack Rodwell | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ջեք Քրիստիան Ռոդուելլ | |||||||||||||||||
Ազգությունը | Անգլիացի | |||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 11, 1991 (32 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր |
Սաութփորտ, ![]() | |||||||||||||||||
Հասակ | 188 սմ | |||||||||||||||||
Քաշ | 80 կգ | |||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Սանդերլենդ | |||||||||||||||||
Համար | 8 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
ԿարիերաԽմբագրել
ԱկումբայինԽմբագրել
Ռոդուելը ֆուտբոլով սկսել է զբաղվել «Էվերթոն» ակումբում, որին երկրպագել է մանկության տարիներին։ Ակումբի խաղացող է դարձել 7 տարեկանում։ Թիմի պահեստային կազմում ընդգրկվել է 15 տարեկանում։
Ռոդուելը դարձավ Էվերթոնի ամենաերիտասարդ խաղացողը, ով մասնակցել է եվրագավաթներին։ Ակումբի կազմում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել «ԱԶ» ակումբի հետ խաղում. այդ ժամանակ նա 16 տարեկան 284 օրական էր։
2007 թվականի մարտի 9-ին առաջին անգամ մասնակցել Պրեմիեր լիգային՝ փոխարինման դուրս գալով «Սանդերլենդի» դեմ խաղում, իսկ մեկ շաբաթ անց պայմանագիր է կնքել «Էվերթոնի» հետ[2]։ Ակումբի հիմնական կազմում առաջին անգամ դաշտ է դուրս եկել 2008 թվականի օգոստոսի 16-ին՝ «Բլեքբեռն Ռովերս» ակումբի դեմ խաղում[3]։ «Էվերթոնի» կազմում Ջեք Ռոդուելն իր առաջին գոլը խփել է 2009 թվականի փետրվարին, երբ ակումբը Անգլիայի գավաթի առաջնության շրջանակներում խաղում էր «Աստոն Վիլլայի» հետ։
«Էվերթոնի» հիմնական կազմի մշտական խաղացող է դարձել 2009-10 մրցաշրջանում։ Այդ նույն մրցաշրջանում նա խփել է իր առաջին գոլ Պրեմիեր Լիգայում. դա եղավ 2010 թվականի փետրվարի 20-ին, երբ «Էվերթոնը» խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ 2010 թվականի մայիսի 24-ին Ջեք Ռոդուելը 5 տարով նոր պայմանագիր է կնքել «Էվերթոնի» հետ[4]։
2011 թվականի օգոստոսի 1-ին՝ «Լիվերպուլի» դեմ խաղի ժամանակ, Ջեք Ռոդուելը 23-րդ րոպեին հեռացվել է խաղադաշտից իբր թե Լուիս Սուարեսի դեմ ոչ սպորտային պահվածք ցուցաբերելու համար[5]։ Ավելի ուշ խաղադաշտից նրա հեռացումը բողոքարկվել է «Էվերթոնի» կողմից, և Անգլիայի ֆուտբոլային միությունը չեղյալ է համարել կիսապաշտպանի որակազրկումը[6]։
2012 թվականի օգոստոսի 12-ին հայտնի է դարձել, որ «Էվերթոնն» ընդհունել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը Ռոդվելի տեղափոխության վերաբերյալ[7]։ Նույն օրվա երեկոյան ֆուտբոլիստը 5 տարով պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ[8]։
ՀավաքականումԽմբագրել
Ջեք Ռոդվելը հանդես է եկել Անգլիայի՝ մինչև 16, 17, 19 տարեկանների հավաքականներում։
2009 թվականի մարտին առաջին անգամ հրավիրվել է Անգլիայի երիտասարդական հավաքական, որի կազմում իր առաջին գոլը խփել է 2009 թվականի հունիսի 8-ին Ադրբեջանի երիտասարդական հավաքականի դարպասին։ Երկրի երիտասարդական հավաքականի կազմում երկու անգամ մասնակցել է այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջնությանը։
ՎիճակագրությունԽմբագրել
ԱկումբայինԽմբագրել
- 25 հունվար, 2014 թվական-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ | Եվրագավաթներ | Այլ | Արդյունքներ | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Էվերթոն | 2007-08 | 2 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 3 | 0 |
2008-09 | 19 | 0 | 6 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 25 | 1 | |
2009-10 | 26 | 2 | 2 | 0 | 8 | 2 | 0 | 0 | 36 | 4 | |
2010-11 | 24 | 0 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 28 | 1 | |
2011-12 | 14 | 2 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 2 | |
Արդյունք | 85 | 4 | 15 | 2 | 9 | 2 | 0 | 0 | 109 | 8 | |
Մանչեսթեր Սիթի | 2012-13 | 11 | 2 | 3 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 15 | 2 |
2013-14 | 3 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 8 | 0 | |
Արդյունք | 14 | 2 | 7 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 23 | 2 | |
Ընդհանուր կարիերայի ընթացքում | 99 | 6 | 22 | 2 | 11 | 2 | 0 | 0 | 132 | 10 |
ՀավաքականումԽմբագրել
- 2 հունիսի, 2013 թվական-ի դրությամբ
Ռոդուելի խաղերն ու գոլերն Անգլիայի ազգային հավաքականի կազմում | |||||
---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Գոլեր | Առաջնություն |
1 | 12 նոյեմբերի, 2011 թվական | Իսպանիա | 1:0 | - | Ընկերական խաղ |
2 | 16 նոյեմբերի, 2011 | Շվեդիա | 1:0 | - | Ընկերական խաղ |
3 | 2 հունիսի, 2013 | Բրազիլիա | 2:2 | - | Ընկերական խաղ |
Արդյունք։ 3 խաղ - 0 գոլ։ 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 0 պարտություն
ՁեռքբերումներԽմբագրել
ԹիմայինԽմբագրել
- Անգլիայի գավաթ
- Եզրափակչի մասնակից (1) - 2008-09
- Անգլիայի ֆուտբոլի առաջնություն
- Չեմպիոն (1) - 2013-14
- Փոխչեմպիոն (1) - 2012-13
- Անգլիայի գավաթ
- Եզրափակչի մասնակից (1) - 2012-13
- Լիգայի գավաթ
- Գավաթակիր (1) - 2013-14
- Եվրոպայի երիտասարդական առաջնություն (մինչև 21)
- Փոխչեմպիոն (1) - 2009
ԱնհատականԽմբագրել
- «Էվերթոնի» տարվա երիտասարդ խաղացող (1) - 2009-10
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Rodwell signs Everton deal» (անգլերեն)։ Sky Sports։ 2008-03-17։ Արխիվացված օրիգինալից 2012-04-01-ին։ Վերցված է 2011-12-25
- ↑ Smith, Nick (2008-08-19)։ «Baptism of fire for Everton FC's Jack Rodwell» (անգլերեն)։ Daily Post։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-01-ին։ Վերցված է 2011-12-25
- ↑ «Родуэлл подписал пятилетний контракт с «Эвертоном»» (ռուսերեն)։ Sports.ru։ 2010-05-24։ Արխիվացված օրիգինալից 2012-04-01-ին։ Վերցված է 2011-12-25
- ↑ ««Эвертон» остался в меньшинстве в первом тайме матча с «Ливерпулем»» (ռուսերեն)։ Sports.ru։ 2011-10-01։ Արխիվացված օրիգինալից 2012-04-01-ին։ Վերցված է 2011-12-25
- ↑ «Дисквалификация Родуэлла отменена» (ռուսերեն)։ Sports.ru։ 2011-10-04։ Արխիվացված օրիգինալից 2012-04-01-ին։ Վերցված է 2011-12-25
- ↑ «Blues Accept Rodwell Bid» (անգլերեն)։ Официальный сайт ФК «Эвертон»։ 2012-08-12։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-18-ին։ Վերցված է 2012-08-12
- ↑ «Rodwell City Move Complete» (անգլերեն)։ Официальный сайт ФК «Эвертон»։ 2012-08-12։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-18-ին։ Վերցված է 2012-08-13
Արտաքին հղումներԽմբագրել
- Էջը «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքում (անգլ.)
- Էջը Archived 2014-10-10 at the Wayback Machine. Ֆուտբոլային միության պաշտոնական կայքում (անգլ.)
- Էջը Sports.ru կայքում (անգլ.)
- Էջը soccerbase.com կայքում (անգլ.)
- Էջը Internet Movie Database կայքում (անգլ.)
- Էջը transfermarkt.com կայքում (անգլ.)