Ջեք Կորկ
Ջեք Կորկ (անգլ.՝ Jack Cork,հունիսի 25, 1989[1][2], Carshalton, Սաթն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բարնլիի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Մեծ Բրիտանիայի հավաքականի կազմում Կորկը մասնակցել է 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերին[3]։
Կորկը Սուոնսի Սիթիի կազմում 2015 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Jack Frank Porteous Cork | ||
Քաղաքացիությունը | Անգլիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 25, 1989[1][2] (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Carshalton, Սաթն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 183 սմ | ||
Քաշ | 69 կգ | ||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բարնլի | ||
Համար | 4 | ||
Պատանեկան կարիերա | |||
1998-2006 | Չելսի | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2006-2011 | Չելսի | 0 | (0) |
2006 | → Բորնմուտ | 4 | (0) |
2007 | → Բորնմուտ | 3 | (0) |
2007-2008 | → Սկանտորպ Յունայթեդ | 34 | (2) |
2008-2009 | → Սաութհեմպտոն | 23 | (0) |
2009 | → Ուոտֆորդ | 19 | (0) |
2009 | → Կովենտրի Սիթի | 21 | (0) |
2010 | → Բարնլի | 11 | (1) |
2010-2011 | → Բարնլի | 40 | (3) |
2011-2015 | Սաութհեմպտոն | 114 | (2) |
2015-2017 | Սուոնսի Սիթի | 80 | (2) |
2017-ներկա | Բարնլի | 87 | (3) |
Ազգային հավաքական‡ | |||
2005 | Անգլիա Մ16 | 3 | (0) |
2005-2006 | Անգլիա Մ17 | 7 | (0) |
2006 | Անգլիա Մ18 | 1 | (0) |
2007-2008 | Անգլիա Մ19 | 14 | (0) |
2009 | Անգլիա Մ20 | 1 | (0) |
2008-2011 | Անգլիա Մ21 | 13 | (0) |
2012 | Մեծ Բրիտանիա | 4 | (0) |
2017-ներկա | Անգլիա | 1 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրելՉելսի
խմբագրելԿորկը Չելսիի ակադեմիայի սան է։ Չելսիի առաջին կազմ տեղափոխվեց 2006 թվականին։
2006-07 մրցաշրջանում Կորկը վարձավճարով տեղափոխվեց Անգլիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող Բորնմուտ[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2006 թվականի նոյեմբերի 3-ին՝ Սուոնսի Սիթիի դեմ խաղում[5]։ 2007 թվականի ամռանը նա Չելսիի կազմում մասնակցեց մինչմրցաշրջանային ընկերական խաղերին ԱՄՆ-ում։ Իր դեբյուտը Չելսիի կազմում նշեց հուլիսի 14-ին՝ Ամերիկայի դեմ ընկերական խաղում[6]։ Այս մրցաշարում նա հիմնականում խաղում էր ձախ պաշտպանի դիրքում։
2007-08 մրցաշրջանում Կորկը վարձավճարով տեղափոխվեց Չեմպիոնշիպում հանդես եկող Սկանտորպ Յունայթեդ։ Իր դեբյուտը նշեց 2007 թվականի օգոստոսի 25-ին՝ Բրիստոլ Սիթիի դեմ խաղում[7]։ Իր առաջին պրոֆեսիոնալ գոլը խփեց 2007 թվականի նոյեմբերի 27-ին՝ Կովենտրի Սիթիի դեմ խաղում[8][9]։ Սկանտորպ Յունայթեդի կազմում Կորկը անցկացրեց 35 հանդիպում և դարձավ 2 գոլի հեղինակ՝ ճանաչվելով ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստ[10]։
2008 թվականի օգոստոսի 21-ին Կորկը կես տարվա վարձավճարով տեղափոխվեց Չեմպիոնշիպում հանդես եկող Սաութհեմպտոն[11]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 23-ին՝ Դերբի Կաունտիի դեմ խաղում[12]։ 2009 թվականի հունվարին Կորկը վարձավճարով տեղափոխվեց Ուոտֆորդ[13]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 3-ին՝ Անգլիայի գավաթի Սկանտորպ Յունայթեդի դեմ խաղում[14]։ Իր առաջին գոլը խփեց հունվարի 24-ին՝ Քրիսթալ Փելասի դեմ Անգլիայի գավաթի խաղում[15][16]։
2009 թվականի օգոստոսի 21-ին Կորկը 3 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Չելսիի հետ, ինչից հետո վարձավճարով տեղափոխվեց Կովենտրի Սիթի մինչև 2009 թվականի դեկտեմբերը[17][18]։ Իր դեբյուտը նշեց 2009 թվականի օգոստոսի 22-ին՝ Սուոնսի Սիթիի դեմ խաղում[19]։
2010 թվականի փետրվարի 1-ին Կորկը վարձավճարով տեղափոխվեց Բարնլի[20]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց փետրվարի 9-ին՝ Ֆուլհեմի դեմ խաղում[21]։ Իր առաջին գոլը խփեց 2010 թվականի մայիսի 9-ին՝ Տոտենհեմի դեմ խաղում[22][23]։ 2010 թվականի օգոստոսի 12-ին Բարնլին երկարաձգեց Կորկի վարձավճարը 1 տարով[24][25]։ 2010 թվականի նոյեմբերի 27-ին՝ Դերբի Կաունտիի դեմ խաղում անգլիացին գոլի հեղինակ դարձավ խաղի ավելացված ժամանակում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[26]։
Սաութհեմպտոն
խմբագրել2011 թվականի հուլիսի 7-ին Կորկը տեղափոխվեց Սաութհեմպտոն[27][28]։ 2011-12 մրցաշրջանում նա դարձավ ակումբիի միակ ֆուտբոլիստը, ով խաղադաշտ է դուրս եկել առաջնության բոլոր խաղերում[29], իսկ Սաութհեմպտոնը զբաղեցրեց 2-րդ տեղը Չեմպիոնշիպում՝ տեղափոխվելով Պրեմիեր Լիգա[30]։ Իր դեբյուտը նշեց 2011 թվականի օգոստոսի 6-ին՝ Լիդս Յունայթեդի դեմ խաղում[31]։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի օգոստոսի 26-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Միլուոլի դեմ խաղում[32][33]։ Իր առաջին գոլը առաջնությունում խփեց 2014 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում[34][35]։ Սաութհեմպտոնի կազմում Կորկը անցկացրեց 3․5 մրցաշրջան՝ մասնակցելով 152 հանդիպման և դառնալով 3 գոլի հեղինակ։
Սուոնսի Սիթի
խմբագրել2015 թվականի հունվարի 30-ին Կորկը 3․5 տարվա պայմանագիր կնքեց Սուոնսի Սիթիի հետ[36]։ Ակումբը նրա համար վճարեց 3 միլիոն ֆունտ ստերլինգ[37]։ Իր դեբյուտը նշեց 2015 թվականի փետրվարի 7-ին՝ Սանդերլենդի դեմ խաղում[38]։ Իր առաջին գոլը Սուոնսիի կազմում խփեց 2015 թվականի ապրիլի 25-ին՝ Նյուքասլի դեմ խաղում[39][40]։ Սուոնսիի կազմում Կորկը անցկացրեց 83 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
Բարնլի
խմբագրել2017 թվականի հուլիսի 11-ին Կորկը 4 տարվա պայմանագիր կնքեց Բարնլիի հետ[41]։ Ակումբը նրա համար վճարեց 8 միլիոն ֆունտ ստերլինգ[42]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ Չելսիի դեմ խաղում[43]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 23-ին՝ Բլեքբուրնի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[44][45]։ Պրեմիեր Լիգայում Բարնլիի կազմում իր առաջին գոլը Կորկը խփեց նոյեմբերի 18-ին՝ Սուոնսի Սիթիի դեմ խաղում[46][47]։ Թիմի ավագի թևկապով առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ դեկտեմբերի 9-ին՝ Ուոթֆորդի դեմ խաղում[48]։ 2018 թվականի ապրիլի 7-ին անգլիացին գոլ խփեց Ուոթֆորդի դեմ խաղում՝ օգնելով Բարնլիին հաղթել 2-1 հաշվով[49]։ 2017-18 մրցաշրջանում Կորկը անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[50]։
Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Կորկը անցկացրեց 2018 թվականի հուլիսի 26-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Աբերդինի դեմ խաղում[51]։ Եվրոգավաթներում իր առաջին գոլը խփեց օգոստոսի 2-ին՝ Եվրոպայի Լիգայի Աբերդինի դեմ պատասխան խաղում[52]։ Օգոստոսի 16-ին Կորկը խփեց Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Իստանբուլ Բաշակշեհիրի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[53][54]։ Դեկտեմբերի 5-ին անգլիացին գոլ խփեց Լիվերպուլի դեմ խաղում, սակայն Բարնլին պարտվեց 3-1 հաշվով[55]։ 2018-19 մրցաշրջանում Կորկը անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[56]։
Միջազգային կարիերա
խմբագրելԿորկը ներկայացրել է Անգլիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Անգլիայի Մ19 հավաքականի կազմում նա մասնակցեց 2008 թվականի Եվրոպայի առաջնությանը, և Անգլիայի Մ21 հավաքականի կազմում մասնակցեց 2011 թվականի Եվրոպայի առաջնությանը։
2012 թվականի հուլիսի 2-ին Կորկը հրավիրվեց Մեծ Բրիտանիայի ազգային հավաքական՝ 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերի համար[57]։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 20-ին՝ Բրազիլիայի դեմ ընկերական խաղում[58]։ Օլիմիական խաղերի ժամանակ նա մասնակցեց 3 խաղի[59][60][61], իսկ Մեծ Բրիտանիան դուրս մնաց քառորդ եզրափակչից[62]։
2017 թվականի նոյեմբերի 7-ին Կորկը առաջին անգամ հրավիրվեց Անգլիայի ազգային հավաքական՝ Գերմանիայի և Բրազիլիայի դեմ խաղերի համար[63][64]։ Իր դեբյուտը նշեց 2017 թվականի նոյեմբերի 10-ին՝ Գերմանիայի դեմ խաղում[65]։
Կարիերայի վիճակագրություն
խմբագրելԱկումբային վիճակագրություն
խմբագրել2019 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ[66]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Չելսի | 2006–07 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 0 | 0 | |
Բորնմուտ (վարձավճար) | 2006–07 | Լիգա Մեկ | 7 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 9 | 0 | ||
Սկանտորպ Յունայթեդ (վարձավճար) | 2007–08 | Չեմպիոնշիպ | 34 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 35 | 2 | ||
Սաութհեմպտոն (վարձավճար) | 2008–09 | 23 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 25 | 0 | |||
Ուոտֆորդ (վարձավճար) | 2008–09 | 19 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 21 | 1 | |||
Կովենտրի Սիթի (վարձավճար) | 2009–10 | 21 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 21 | 0 | |||
Բարնլի (վարձավճար) | 2009–10 | Պրեմիեր Լիգա | 11 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 1 | ||
2010–11 | Չեմպիոնշիպ | 40 | 3 | 3 | 0 | 3 | 0 | 46 | 3 | |||
Ընդհանուր | 51 | 4 | 3 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 57 | 4 | ||
Սաութհեմպտոն | 2011–12 | Չեմպիոնշիպ | 46 | 0 | 1 | 0 | — | 2 | 0 | 49 | 0 | |
2012–13 | Պրեմիեր Լիգա | 28 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 30 | 0 | |||
2013–14 | 28 | 0 | 2 | 0 | 3 | 0 | 33 | 0 | ||||
2014–15 | 12 | 2 | 1 | 0 | 2 | 1 | 15 | 3 | ||||
Ընդհանուր | 114 | 2 | 5 | 0 | 0 | 0 | 8 | 1 | 127 | 3 | ||
Սուոնսի Սիթի | 2014–15 | Պրեմիեր Լիգա | 15 | 1 | 0 | 0 | — | 0 | 0 | 15 | 1 | |
2015–16 | 35 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 36 | 1 | ||||
2016–17 | 30 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 32 | 0 | ||||
Ընդհանուր | 80 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 83 | 2 | ||
Բարնլի | 2017–18 | Պրեմիեր Լիգա | 38 | 2 | 1 | 0 | — | 2 | 1 | 41 | 3 | |
2018–19 | 37 | 1 | 2 | 0 | 6 | 2 | 0 | 0 | 45 | 3 | ||
2019–20 | 12 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 12 | 0 | |||
Ընդհանուր | 87 | 3 | 3 | 0 | 6 | 2 | 2 | 1 | 98 | 6 | ||
Կարիերայի ընդհանուր | 436 | 13 | 18 | 1 | 6 | 2 | 16 | 2 | 476 | 18 |
Միջազգային վիճակագրություն
խմբագրել2019 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ[66]
Անգլիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 1 | 0 |
Ընդհանուր | 1 | 0 |
Նվաճումներ
խմբագրելԱկումբային
խմբագրելՍաութհեմպտոն
- Չեմպիոնշիպ․ երկրորդ տեղ․ 2011–12
Անհատական
խմբագրել- Սկանտորպ Յունայթեդի տարվա լավագույն ֆուտբոլիստ․ 2007–08
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «England - J. Cork - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Cherries sign Chelsea youngsters» (բրիտանական անգլերեն). 2006 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Swansea City - AFC Bournemouth, Nov 3, 2006 - League One - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «MINUTE DETAIL: CHELSEA 2 CLUB AMERICA 1 | News Article | News | Official Site | Chelsea Football Club». 2014 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Bristol City - Scunthorpe United, Aug 25, 2007 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Coventry City - Scunthorpe United, Nov 27, 2007 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Scunthorpe 2-1 Coventry» (բրիտանական անգլերեն). 2008 թ․ մարտի 1. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «VOTE FOR YOUR PLAYER OF THE SEASON 2016/17» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-09-11-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Saints bag Chelsea's Cork on loan» (բրիտանական անգլերեն). 2008 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Derby County - Southampton FC, Aug 23, 2008 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Chelsea's Cork loaned to Watford» (բրիտանական անգլերեն). 2009. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Watford FC - Scunthorpe United, Jan 3, 2009 - FA Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Watford FC - Crystal Palace, Jan 24, 2009 - FA Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Watford 4-3 Crystal Palace» (բրիտանական անգլերեն). 2009. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Chelsea centre-half Jack Cork on loan to Coventry City». 50 Years Over 100 Years. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Coventry set for Cork deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Coventry City - Swansea City, Aug 22, 2009 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Burnley make double loan signing» (բրիտանական անգլերեն). 2010 թ․ փետրվարի 1. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Fulham FC - Burnley FC, Feb 9, 2010 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Burnley FC - Tottenham Hotspur, May 9, 2010 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Burnley 4-2 Tottenham» (բրիտանական անգլերեն). 2010 թ․ մայիսի 9. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Burnley | News | Latest Headlines | Latest Headlines | Loan Star Jack's The Lad - Again!». 2012 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Cork completes Burnley loan move» (բրիտանական անգլերեն). 2010 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Burnley FC - Derby County, Nov 27, 2010 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Southampton | News | Latest News | Latest News | Saints Sign Jack Cork». 2011 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Southampton sign Jack Cork on a four-year deal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2011 թ․ հուլիսի 11. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Jack Cork | Football Stats | Burnley | Season 2011/2012 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Championship Table | 2011/12 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Southampton FC - Leeds United, Aug 6, 2011 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Millwall FC - Southampton FC, Aug 26, 2014 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Millwall 0-2 Southampton». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Southampton FC - Newcastle United, Sep 13, 2014 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Southampton 4-0 Newcastle United». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Jack Cork: Swansea City finalise signing of Southampton midfielder». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ Association, Press (2015 թ․ հունվարի 30). «Swansea complete £3m signing of Jack Cork from Southampton». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Swansea City - Sunderland AFC, Feb 7, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Newcastle United - Swansea City, Apr 25, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Cork nets first Swansea goal». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Burnley Football Club Cork: It's Great To Be Back!» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Jack Cork: Burnley sign midfielder from Swansea City for about £10m». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հուլիսի 11. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Chelsea FC - Burnley FC, Aug 12, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Blackburn Rovers - Burnley FC, Aug 23, 2017 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Blackburn Rovers 0-2 Burnley». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Burnley FC - Swansea City, Nov 18, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Burnley 2–0 Swansea City». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Burnley FC - Watford FC, Dec 9, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Watford FC - Burnley FC, Apr 7, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Jack Cork | Football Stats | Burnley | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Aberdeen FC - Burnley FC, Jul 26, 2018 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Burnley FC - Aberdeen FC, Aug 2, 2018 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Burnley FC - Istanbul Basaksehir FK, Aug 16, 2018 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Burnley 1–0 Istanbul Basaksehir». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Burnley FC - Liverpool FC, Dec 5, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Jack Cork | Football Stats | Burnley | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Pearce names squad | Latest News | London 2012 | Sky Sports Olympics». 2012 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ White, Duncan (2012 թ․ հուլիսի 20). «London 2012 Olympics: Great Britain 0 Brazil 2» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ Winter, Henry (2012 թ․ հուլիսի 26). «London 2012 Olympics: Great Britain 1 Senegal 1» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ Winter, Henry (2012 թ․ հուլիսի 30). «London 2012 Olympics: Great Britain overcome UAE to set up Uruguay decider» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ Winter, Henry (2012 թ․ օգոստոսի 2). «London 2012 Olympics: Great Britain 1 Uruguay 0 – match report» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ Winter, Henry (2012 թ․ օգոստոսի 4). «London 2012 Olympics; Team GB 1 South Korea 1 aet (4-5 pens): match report» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Burnley's Cork added to depleted England». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Burnley midfielder Jack Cork receives first England call-up». BT.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-11-10-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «England 0-0 Germany». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ 66,0 66,1 «Jack Cork». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Կորկի պաշտոնական Տվիտերի էջը
- Կորկի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կորկը transfermarkt-ում
- Կորկը soccerbase.com-ում
- Կորկը WhoScored.com կայքում
- Կորկը Բարնլիի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-09-23 Wayback Machine
- Կորկը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Կորկը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեք Կորկ» հոդվածին։ |