Ջերի (անգլ.՝ Jerry), շագանակագույն մարդակերպ արու մուկ։ Առաջին անգամ էկրաններին հայտնվել է 1940 թվականին։ «Թոմ և Ջերի» մուլտֆիլմի երկրորդ գլխավոր հերոսն է։


Ջերալդ Ջոնսթոն վան Մաուս
ԿերպարՋերի
Սեռարական
Մազերշագանակագույն
Աչքերսև
Ստեղծման օրմայիսի 18, 1939

Ջերին Թոմ կատվի տարատեսակ հետապնդումների և մարտերի հիմնական նպատակն է, և փորձում է մշտապես ինչ-որ բաներ կազմակերպել Թոմին վատ իրադրության մեջ գցելու համար։ Վարում է անկախ կենսակերպ, Թոմի հետ բախումների միջև ընկած ժամանակահատվածում սնունդ է գողանում խոհանոցում տեղադրված սառնարանից կամ հանգստանում է[1]։

Նկարագրություն խմբագրել

Բնավորություն խմբագրել

Ջերին և Թոմը ունեն որոշ նմանություններ. նրանք երկուսն էլ սիրում են համեղ ուտել, հետաքրքրություն դրսևորել ծանոթ կատուների նկատմամբ (թեև Ջերին ունեցել է մկնիկ ընկերուհիներ, սակայն որոշ սերիաներում նրան հաջողվում է սիրաշահել Թոմի ընկերուհիների սիրտը)։ Մկնիկը սիրում է ուտել պանիր, բարձրանալ սառնարանի վրա, նաև սիրում է հանգստանալ և քնել։ Սերիաներից մեկում երևում է, որ Ջերին լուսնոտ է։ Հաճախ սիրում է ծաղրել Թոմին, և կարևոր չէ, թե Թոմը որսում է իրեն, թե զբաղված է իր գործերով։

Ջերին սիրում է նաև սպորտով զբաղվել, խաղում է բեյսբոլ, թենիս[2], գոլֆ[3], բիլիարդ[4], բոուլինգ[5], սիրում է ձուկ որսալ[6]։ Ի սկզբանե Ջերին Թոմի հետ միասին ապրում էր գավառական մի փոքրիկ քաղաքում (կամ արվարձանում), սակայն հետագայում տեղափոխվում է Նյու Յորքի առանձնատուն, որտեղ մակաբուծորեն ապրում է Թոմի տերերի՝ երիտասարդ զույգ Ջորջի և Ջոանի տանը։ Սակայն մի քանի սերիայում ցուցադրվում է, որ Ջերին քնում է դաշնամուրի մեջ, բիլիարդի սեղանի ներսում և փոստատանը։

Ջերիի բնավորության գծերից է բարությունը. նա Թոմին դժվարության պահին մենակ չի թողնում, նույնիսկ եթե նրանք թշնամաբար են տրամադրված միմյանց հանդեպ կամ ընկերացել են։ Ջերին նաև դառնում է մկնիկ Թաֆիի խնամակալը, որոշ դրվագներում նա պաշտպանում է իր ընկերներին Թոմից և բակի մյուս կատուներից, հաճախ կատարում է իր ընկերների խնդրանքը, իսկ դժվարության մեջ հայտնվելիս օգտվում է Սպայկա շան պաշտպանությունից՝ ընդդեմ Թոմի և օգնում նրան։ Երբեմն Ջերին մատնում է, որ Թոմը վերցրել է Թայկա շան ձագին։ Տեսնելով այդ ամենը՝ Սպայկան պաշտպանում է իր ձագին կատվից։

Ջերին անսովոր ուժեղ է իր չափերի համեմատ. նա կարող է բարձրացնել կամ նետել իրենից մեծ և ծանր առարկաներ։ Երբ շատ զայրացած կամ անելանելի վիճակում է հայտնվում, կարողանում է նաև ուժեղ հարվածել կամ ծեծել Թոմին։

Պատմություն խմբագրել

Թոմը և Ջերին մանկության տարիներին խմբագրել

1990 թվականին Ջերին կրում է կարմիր ժապավենակապ, և գլխին մազափունջ ունի։ Նա հաճախ ծաղրում է Թոմին (կատվի ձագի կերպարանքով), շատ դեպքերում Ջերին հաղթում է։ Որոշ դրվագներում նա ընկերանում է Թոմի հետ։

Հնչյունավորում խմբագրել

  • Ուիլյամ Հաննա (1940-1958) (ձայնային էֆեկտներ)
  • Սառա Բերներ (The Zoot Cat, Anchors Aweigh)[7]
  • Փոլ Ֆրիս (Blue Cat Blues)
  • Ալեն Սվիֆթ (Ջին Դեյչի սերիաներ) (ձայնային էֆեկտներ)[8]
  • Ջուն Ֆորեյ և Մել Բլանք (Չակ Ջոնսի սերիաներ) (ձայնային էֆեկտներ)
  • Ջոն Սթիվենսոն (Թոմի և Ջերիի շոու)
  • Ֆրենկ Ուելքեր (Թոմի և Ջերիի կատակերգություն, Թոմը և Ջերին մանկության տարիներին, Թոմը և Ջերին․ Կախարդական մատանին)
  • Դանա Հիլ (Թոմի և Ջերիի մեծ ֆիլմը)[9]
  • Սեմյուել Վինսենէ (Թոմի և Ջերիի արկածները)

Ազդեցություն զանգվածային մշակույթի վրա խմբագրել

  • Հարավկորեացի նկարիչ Հյունկո Լին ստեղծել է «Animatus» նախագիծը՝ մուլտիպլիկացիոն հերոսների կմախքի մոդելները, որոնց թվում կան նաև Թոմ կատվի և Ջերի մկան կերպարները։ Կմախքները ստեղծված են՝ հաշվի առնելով մուլտիպլիկացիայի օրենքների առանձնահատկությունները։ Ստեղծագործության հեղինակը հաշվի է առնում վնասվածքի այն մակարդակը, որը ստանում են հերոսները, և կմախքները ստեղծվում են այնպես, որպեսզի դրանք կարողանան դիմակայել այդպիսի ձևախախտումներին։ Կենդանիների նման բոլոր ստեղծագործություններն ունեն լատինական բինոմենական անվանումներ։ Ջերիի մոդելը կոչվում է «Mus Animatus»[10][11][12]։
  • «Փինք Ֆլոյդ» խմբի «Bike» երգում հիշատակվում է Ջերալդ անունով մի մուկ։ Ամենայն հավանականությամբ, խոսքը Ջերի մկան մասին է։
Ես գիտեմ մի փոքրիկ մուկ, որը չունի տուն։
Ես չգիտեմ՝ ինչու։ Ես նրան անվանում եմ Ջերալդ։
Նա բավականին մեծ է, բայց լավն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Barbera, Joe (1994). My Life in 'Toons: From Flatbush to Bedrock in Under a Century. Atlanta, GA: Turner Publishing. էջեր 73–76. ISBN 1-57036-042-1.
  2. դրվագ Tennis Chumps
  3. դրվագ Tee for Two
  4. դրվագ Cue Ball Cat
  5. դրվագ The Bowling Alley Cat
  6. դրվագ The Cat and the Mermouse
  7. Webb, Graham (2000). The animated film encyclopedia: a complete guide to American shorts, features and sequences 1900-197. McFarland. էջեր 45–50. ISBN 0-306-80917-6.
  8. Grimes, William (April 27, 2010). "Allen Swift, Voice Actor for Radio and TV, Dies at 86". The New York Times.
  9. McBride, Joseph (October 2, 1992), «Review of Tom and Jerry: The Movie», Variety, 42: 34–56
  10. «Мультипликационная Остеология Хьюнко Ли: Скелет Багза Банни — журнал «Популярная механика»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  11. Animatus: из чего состоят мультфильмы. Скелеты мультгероев от Хюнгко Ли
  12. Gazeta 2.0 — Череп Микки Мауса, скелеты Тома и Джерри
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերի (մուկ)» հոդվածին։