Լուսնոտություն
Լուսնոտություն (սոմնամբուլիզմ, գիշերաշրջություն) (լատին․՝ somnus քուն և լատին․՝ ambulo քայլում եմ, թափառում եմ) քնի խանգարում է դանդաղ քնի (NREM) պարասոմնիաների շարքից[1]։ Այն կապված չէ որևէ հոգեկան խանգարման հետ, ինչպես նախկինում կարծում էին։ Քնի առաջնային խանգարում է, որը կարող է հաճախանալ կամ բարդանալ որոշ այլ քնի հետ կապված (քնի օբստրուկտիվ ապնոէ) կամ հոգեբանական խանգարումների կամ սոմատիկ հիվանդությունների ժամանակ, և երբեմն զուգակցվում էպիլեպսիայի որոշ ձևերի հետ և ծանր, հատկապես ինֆեկցիոն, հիվանդությունների ժամանակ։
Լուսնոտություն | |
---|---|
Տեսակ | հիվանդություն |
Բժշկական մասնագիտություն | քնի բժշկություն |
ՀՄԴ-9 | 307.4307.4 |
ՀՄԴ-10 | F51.3 |
Sleepwalking Վիքիպահեստում |
Պատճառներ
խմբագրելԼուսնոտության նոպան առաջանում է, երբ տեղի է ունենում ոչ լիարժեք արթնացում և ԿՆՀ-ի քուն ապահովող կենտրոնները դեռ շարունակում են որոշակի գործառույթ կատարել։
Կլինիկական պատկեր
խմբագրելԼուսնոտության նոպան սկսվում է դանդաղ քնի փուլի խորը ենթափուլից (NREM3-4), ոչ լիարժեք արթնացման պատճառով։ Լուսնոտի աչքերը սովորաբար բաց են լինում։ Նա նստում է անկողնում հետո վեր է կենում անկողնուց, քայլում աննպատակ կամ կեղծ նպատակային բարդ համակարգված գործողություններ է կատարում և առավոտյան այդ մասին սովորաբար բոլորովին չի հիշում[2]։
Պատմություն
խմբագրելՀնում լուսնոտությունը համարվել է առեղծվածային և աստվածային հիվանդություն։ Մարդիկ երկյուղել են լուսնոտներից, հավատալով, որ նրանք կարող են քայլել տանիքի եզրերով կամ գուշակել ապագան։ Հաճախ կապել են հոգեկան հիվանդության հետ։
Տարածվածություն
խմբագրելԼուսնոտությունը բավական տարածված երևույթ է։ ԱՄՆ-ի Քնի Ազգային Հիմնադրամի տվյալների համաձայն ԱՄՆ-ում լուսնատությունը տարածված է երեխաների ու դեռահասների մոտ 1-2%-ի մոտ[3]։ Երեխաների մոտ լուսնոտությունը հանդիպում է բավական հաճախ, սակայն զարգացմանը զուգընթաց սովորաբար դադարում է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ International Classification of Sleep Disorders, 2nd ed. 2005 American Academy of Sleep Medicine
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Mahowald, Mark. "Sleepwalking". National Sleep Foundation.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսնոտություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 697)։ |