Ջեսի Քինգ

շոտլանդացի նկարիչ

Ջեսի Մերիոն Քինգ (անգլ.՝ Jessie M. King, մարտի 20, 1875(1875-03-20)[1][2][3][…], Bearsden, New Kilpatrick, Դանբարտոնշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 3, 1949(1949-08-03)[1][3][4][…], Kirkcudbright, Kirkcudbrightshire, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի նկարիչ, մանկական գրականության նկարազարդող։

Ջեսի Քինգ
Դիմանկար
Ծնվել էմարտի 20, 1875(1875-03-20)[1][2][3][…]
ԾննդավայրBearsden, New Kilpatrick, Դանբարտոնշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էօգոստոսի 3, 1949(1949-08-03)[1][3][4][…] (74 տարեկան)
Մահվան վայրKirkcudbright, Kirkcudbrightshire, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունԳլազգոյի արվեստի դպրոց
Ազդվել էAubrey Beardsley?
Մասնագիտություննկարչուհի, նկարազարդող և գծանկարիչ
ԱմուսինE. A. Taylor?
ԱնդամությունGlasgow Girls?[5]
Jessie Marion King Վիքիպահեստում

Կյանքը և գործունեությունըԽմբագրել

Ջեսիի հայրը զբաղեցրել է Շոտլանդիայի եկեղեցու ամենաբարձր պաշտոններից մեկը, և նա ստացել է խիստ կրոնական կրթություն։ 1891 թվականին աղջիկը ընդունվում է Մարգարիտա թագուհու քոլեջը, որտեղ սովորում է գեղանկարչություն։ 1892 թվականին Ջեսի Քինգը շարունակում է իր ուսումը Գլազգոյի արվեստի դպրոցում, որն ավարտում է արծաթե մեդալով (1898)։ 1899 թվականին նկարչուհին սկսում է դասավանդել դպրոցում դիզայն և գրքային նկարազարդում։ Ջեսիի առաջին աշխատանքները, որոնք լույս են տեսել 1899-1902 թվականներին Բեռլինի «Գլոբուս» խմբագրությունում, նրան մեծ ճանաչում բերեցին։ Քինգի նկարազարդումները ստեղծվել են մոդեռն ոճով նկարչուհու գործունեությունը նաև սերտորեն կապված է շոտլանդիայի մոդեռնիստական «Քառյակը» խմբի հետ, որը գլխավորում էր Չառլզ Ռեննի Մակինթոշը։

1902 թվականին Քինգը ճանապարհորդում է Գերմանիա և Իտալիա, այդ ժամանակ նա բացահայտում է Բոտիչելլիի արվեստը, որը մեծ ազդեցություն է ունեցել նկարչուհու գեղանկարչության վրա։ Որոշ ժամանակ անց Ջեսին նկարազարդում է երեխաների Ավետարանը։ Այս աշխատանքի համար Թուրինում կայանալիք ժամանակակից դեկորատիվ արվեստի միջազգային ցուցահանդեսում նա արժանանում է ոսկե մեդալի։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

  • Jessie M. King illustrations at Art Passions
  • Jessie Marion King biography at the Gracefield Arts Centre in Dumfries, Scotland virtual representation of the Gracefield Arts Centre's Permanent Collection at exploreart.co.uk