Ջեսիկա Բյորս (գերմ.՝ Jessica Börhs, մարտի 5, 1980(1980-03-05)[1], Մագդեբուրգ, Արևելյան Գերմանիա[2]), գերմանացի երգչուհի, դերասանուհի։

Ջեսիկա Բյորս
գերմ.՝ Jessica Boehrs
Ծնվել էմարտի 5, 1980(1980-03-05)[1] (44 տարեկան)
ԾննդավայրՄագդեբուրգ, Արևելյան Գերմանիա[2]
Քաղաքացիություն Գերմանիա և  Արևելյան Գերմանիա
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, երգչուհի և կինոդերասանուհի
Ժանրերփոփ
jessicaboehrs.com

Կենսագրություն խմբագրել

Երգչուհու իր կարիերան սկսել է 1996 թվականին JessVaness երաժշտախմբում։ Լինելով Novaspace նախագծին մասնակցող եվրատրանս ոճի երգչուհի՝ թողարկել է լավագույն երգերի տասնյակում ընդգրկված մի շարք հիթեր, այդ թվում՝ "Time After Time", "Guardian Angel" և "Beds Are Burning" երգերը։ Այդ ծրագրին մասնակցելու ընթացքում թողարկել է նաև երաժշտական երկու ալբոմ՝ Supernova-ն և Cubes-ը։ Կինոյի ասպարեզում նրա հիշարժան աշխատանքը «Եվրաճամփորդություն» («EuroTrip», 2004 թ.) ֆիլմում գլխավոր հերոսի՝ Սքոթ Թոմասի ըկերուհու՝ Միկիի դերի տպավորիչ կատարումն է։

Ջեսիկան մի շարք երգեր է ձայնագրել նաև ելույթ ունենալով Caught in the Act և Tic Tac Toe երաժշտախմբերի հետ։ 2006–2007 թվականներին գերմանական հեռուստատեսության Schloss Einstein ծրագրում խաղացել է Նինա Վալդգրուբերի դերը։ Բացի այդ, RTL 2 հեռուստաաընկերությունում վարել է «Apres Ski Hit» երաժշտական ծրագիրը, իսկ 2010 թվականից՝ «Ընթրիք նշանավոր անձնավորության հետ» ծրագիրը, որը նույնպես մեծ ժողովրդականություն է վայելում։

Անձնական կյանք խմբագրել

Ջեսիկան ապրում է Մյունխենում, Պոտսդամում; 2010 թվականի հուլիսին ամուսնացել է դերասան Մարկուս Գրյուսերի հետ[3]։ 2015 թվականի մարտ ամսին նրանք ամուսնալուծվել են[4]։

2015 թվականի սեպտեմբերին Ջեսիկան արու զավակի մայր է դարձել[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
2010–2014 Kreuzfahrt ins Glück Անդրեա Հերբստ / Մանուելա (Մանու) Մյուլլեր 7 դրվագ
2011 Hallo Robbie! Մարիոն Շյոլլեր 8-րդ տարեշրջան, 8 դրվագ, "Robbie hat Schwein"
2008 Սիրո փոթորիկ Յանա Շնայդեր 8 դրվագ
Im Tal der wilden Rosen Սինդի Կալոն 3-րդ տարեշրջան, 3-րդ դրվագ, "Gipfel der Liebe"
Ein Ferienhaus auf Ibiza Անյա հեռուստաֆիլմ
2007 Schloss Einstein Նինա 3 դրվագ
2006 Սեր՝ Գարդա լճի վրա Իզաբելա Հոֆեր 14 դրվագ
Մեկ ճանապարհ Արտոնյալ բուֆետապան
Ռոզամունդ Պիլխեր Մարիան Սիմոնս 1 դրվագ՝ "Die Liebe ihres Lebens"
Die Familienanwältin Բիգգի 1 դրվագ՝ "Ramba Zamba"
Նրանք գիտեն Լեյսի
2005 Zack! Comedy nach Maß Տարբեր կերպարներ
2004 Եվրաճամփորդություն Միկի
2002 Մարիենհոֆ Մելանի Նոյհաուս 1 դրվագ
Der Bulle von Tölz Բիրգիտ Հաուզեր 1 դրվագ՝ "Liebespaarmörder"
2000 SOKO 5113 Լենա Ռիս 1 դրվագ՝ "Eine Nummer zu groß"
1999 Die Rote Meile Նադին 1 դրվագ
Unschuldige Biester Լիզա Շտրեկման հեռուստաֆիլմ
1998 Julia - Kämpfe für deine Träume! Մելանի Կնաուպ հեռուստաֆիլմ
1995 Die Kreuzfahrt Կատյա հեռուստաֆիլմ

Սկավառակագրություն խմբագրել

Սինգլներ խմբագրել

  • 2002 Time After Time
  • 2002 To France
  • 2002 Guardian Angel
  • 2003 Paradise
  • 2003 Run to You
  • 2004 Beds Are Burning
  • 2004 So Lonely
  • 2004 Dancing with
  • 2006 All Through the Night

Ալբոմներ խմբագրել

  • 2002 Supernova
  • 2004 Cubes
  • 2006 DJ Edition

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #106153443X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Jessica Boehrs: Traumhochzeit nach dreieinhalb Anträgen
  4. Jessica Boehrs & Markus Grüsser: Ihre Ehe ist gescheitert in: BUNTE on 23. March 2015
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեսիկա Բյորս» հոդվածին։