Ջենք Ույղուր

թուրքական ծագմամբ ամերիկացի վերլուծաբան, քաղաքական մեկնաբան, ակտիվիստ

Ջենք Քադիր Ույղուր (անգլ.՝ Cenk Kadir Uygur, արտասանվում է՝ /ˈdʒɛŋk ˈjuːɡər/; թուրքերեն՝ Cenk Kadir Uygur, ˈdʒɛɲc ˈujɡur; մարտի 21, 1970(1970-03-21), Ստամբուլ, Թուրքիա), թուրքական ծագմամբ ամերիկացի վերլուծաբան, քաղաքական մեկնաբան, ակտիվիստ։ Ույղուրը հանդիսանում է The Young Turks (TYT) ամերիկյան լիբերալ-առաջադիմական, սոցիալ-քաղաքական ծրագրի գլխավոր հաղորդավարը և համահիմնադիրը։ Հանդիսանում է նաև TYT Network միացյալ ցանցի համահիմնադիր։ Ույղուրը ծնվել է Թուրքիայում։ 8 տարեկանից տեղափոխվել է ԱՄՆ՝ ստանալով ամերիկյան քաղաքացիություն։ Մինչ քաղաքական մեկնաբանի կարիերայի սկիզբը, աշխատել է որպես իրավաբան։ Երիտասարդ տարիներին եղել է պահպանողական հայացքների կրող, քննադատել է ֆեմինիզմը, աբորտները և դրական խտրականությունը։ Ներկայումս առաջադիմական հայացքների կրող է[1][2]։ 2012 թվականին քննադատությունների է արժանացել[3]՝ իր նախորդ հրապարակումներում հայոց ցեղասպանությունը ժխտելու համար[4][5]։ Համարվում է «Wolf PAC» շարժման հիմնադիր, որը հանդես է գալիս ԱՄՆ Սահմանադրություն|ԱՄՆ Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու կոչերով։ Նպատակը ընտրությունների ժամանակ ընտրական բոլոր շերտերում թեկնածուների ֆինանսավորման արգելումն էր[6][7]։

Ջենք Ույղուր
թուրքերեն՝ Cenk Uygur
Դիմանկար
Ծնվել էմարտի 21, 1970(1970-03-21) (52 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա և Flag of the United States.svg ԱՄՆ
Մայրենի լեզութուրքերեն
Կրոնաթեիզմ
ԿրթությունԿոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, Ուորթոնի դպրոց և East Brunswick High School?
ԵրկերThe Young Turks
Մասնագիտությունռադիոհաղորդավար, փաստաբան, յություբեր, լրագրող, քաղաքական գործիչ և հեռուստատեսային պրոդյուսեր
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն, անկախ քաղաքական գործիչ (2007) և Դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Commons-logo.svg Cenk Uygur Վիքիպահեստում

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Rampell Ed։ «Cenk Uygur»։ The Progressive 76 (8)։ Վերցված է հունիսի 30, 2013 
  2. «Cenk Uygur bringing Young Turks to TV»։ UPI։ Sep 20, 2011 
  3. Armenians protest Uygur talk at Democratic Convention asbarez.com, 15. Februar 2012
  4. Historical Fact or Falsehood? Cenk Uygur, 20. November 1991
  5. Chris Shea (1999-09-06)։ «Letters to the Editor – Turko-Armenian war brews in the Ivory Tower» (անգլերեն)։ salon.com։ Արխիվացված է օրիգինալից 1999-09-01-ին։ Վերցված է 2015-01-14 
  6. The Young Turks (2011-10-19)։ «Cenk Announces Wolf-PAC.com at Occupy Wall Street» 
  7. «The Plan - Wolf PAC» 

Արտաքին հղումներԽմբագրել