Ջենիֆեր Իգան (անգլ.՝ Jennifer Egan, սեպտեմբերի 7, 1962(1962-09-07)[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[3]), ամերիկացի ժամանակակից գրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր

Ջենիֆեր Իգան
անգլ.՝ Jennifer Egan
Ծնվել էսեպտեմբերի 7, 1962(1962-09-07)[1][2] (61 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[3]
Մասնագիտությունգրող և վիպասան
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՔեմբրիջի համալսարան, Փենսիլվանիայի համալսարան, Սուրբ Ջոնի քոլեջ և Լոուելի ավագ դպրոց
Ուշագրավ աշխատանքներA Visit from the Goon Squad?[4]
Պարգևներ
ԱմուսինDavid Hershkovits?
Կայքjenniferegan.com
 Jennifer Egan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջենիֆերը ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 7-ին, Չիկագոյում։ Մանկությունն անց է կացրել Սան Ֆրանցիսկոյում։ Լոուելի դպրոցն ավարտելուց հետո անգլիական գրականություն է ուսումնասիրել Փենսիլվանիայի համալսարանում։ Գրական գործունեությունն սկսել է որպես կարճ պատմվածքների հեղինակ, որոնք լույս են տեսել The New Yorker-ում, Harper’s Magazine-ում, Zoetrope: All-Story-ում, Ploughshares-ում և The New York Times Magazine-ում։ Արդեն հրատարակել է պատմվածքների մեկ ժողովածու և չորս վեպ, որոնցից մեկը՝ Look at me—ն, 2001 թվականին հայտնվել է National Book Award մրցանակաբաշխության եզրափակիչ փուլում։

Իգանի առաջին վեպը՝ «Անտեսանելի կրկեսը» նույնպես լուրջ հաջողություն է ունեցել, հիմք հանդիսացել նույնանուն կինոնկարի համար։ Գրողի երկրորդ գիրքը տեղ է գտել գրքի ամերիկյան ազգային մրցանակաբաշխության կարճ ցուցակում՝ շորթ լիսթում (short list): Իգանի երրորդ վեպը՝ «Միջնաբերդը», բեսթսելլեր է դարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, և CBS Films կինոընկերությունը գնել է դրա էկրանավորման իրավունքը։

2011 թվականին Ջենիֆեր Իգանը Պուլիտցերյան մրցանակի է արժանացել «Ժամանակը վերջինն է ծիծաղում» («A Visit from the Goon Squad») վեպի համար[6] (A Visit From the Goon Squad)[7].

Մատենագրություն խմբագրել

  • Emerald City (պատմվածքների ժողովածու)

Վեպեր խմբագրել

  • Անտեսանելի կրկեսը / The Invisible Circus (1995)
  • Look at Me (2001)
  • Միջնաբերդը / The Keep (2006)
  • Ժամանակը վերջինն է ծիծաղում / A Visit from the Goon Squad (2010)
  • Manhattan Beach (2017)

Պարգևներ խմբագրել

  • «Միջնաբերդը» վեպը տեղ է գտել գրքի ամերիկյան ազգային մրցանակաբաշխության կարճ ցուցակում՝ շորթ լիսթում (short list);
  • 2010 թվականին՝ Պուլիտցերյան մրցանակ «Գեղարվեստական արձակ» անվանակարգում, «Ժամանակը վերջինն է ծիծաղում» վեպի համար։ Մրցանակը շնորհվել է հետևյալ ձևակերպմամբ. «թվային տեխնոլոգիաների և սրընթաց փոփոխվող մշակույթի դարաշրջանում հասունացման ու ծերացման թեմայի գյուտարարական հետազոտության համար»[8];
  • 2011 թվականին՝ Գրաքննադատների ամերիկյան շրջանակի մրցանակ (National Book Critics Circle Award )՝ «Գեղարվեստական արձակ» անվանակարգում, «A Visit From the Goon Squad» վեպի համար
  • 2011 թվականին հայտնվել է PEN/Faulkner Award մրցանակաբաշխության եզրափակիչ փուլում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #114419833 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  5. https://www.gf.org/fellows/all-fellows/jennifer-egan/
  6. Анна Наринская (2013 թ․ սեպտեմբերի 6). «Выбор Игоря Гулина». Журнал «Коммерсантъ Weekend», №32, стр. 31. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.
  7. «Рассказ Пулитцеровского лауреата опубликуют в Twitter». Lenta.ru. 2012 թ․ մայիսի 25. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.
  8. «The 2011 Pulitzer Prize Winners Fiction». The Pulitzer Prizes. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենիֆեր Իգան» հոդվածին։