Ջենե Դակոնամ (ֆր.՝ Djené Dakonam, դեկտեմբերի 31, 1991(1991-12-31)[1], Dapaong, Տոգո), տոգոյեցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Խետաֆեի և Տոգոյի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Football pictogram.svg
Ջենե Դակոնամ
Djené Dakonam
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Dakonam Ortega Djené
Քաղաքացիությունը Տոգո Տոգո
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 31, 1991(1991-12-31)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Dapaong, Տոգո
Հասակ 187 սմ
Քաշ 72 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Խետաֆե
Համար 2
Պատանեկան կարիերա
ՏոգոԷտուալ Ֆիլանտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2011 ԲենինՏոներ Աբոմեյ
2011-2014 Կամերուն Կոտոն Սպորտ
2014-2016 Իսպանիա Ալկորկոն 59 (1)
2016-2017 Բելգիա Սենտ-Տրյուդեն 26 (0)
2017-ներկա Իսպանիա Խետաֆե 76 (1)
Ազգային հավաքական
2010 Տոգո Տոգո Մ20
2012-ներկա Տոգո Տոգո 49 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 27-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 27-ի, 2019

Ակումբային կարիերաԽմբագրել

Վաղ կարիերաԽմբագրել

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Ջենեն սկսել է Տոներ Աբոմեյում։ 2011 թվականին նա միացավ Կոտոն Սպորտին։ 2013 թվականի նոյեմբերին Ջենեն փորձաշրջան անցավ Լանսում[3][4], սակայն մի քանի ամիս անց վերադարձավ Կամերուն[5]։

2014 թվականի հոկտեմբերի 25-ին Ջենեն լրիվ տրանսֆերով տեղափոխվեց իսպանական Ալկորկոն[6][7][8]։ Իր դեբյուտը Եվրոպայում նշեց հոկտեմբերի 26-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ռեալ Սարագոսայի դեմ խաղում[9][10]։ Նոյեմբերի 1-ին Ջենեն հեռացվեց խաղադաշտից Ալավեսի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 29-րդ րոպեին[11]։ 2015 թվականի մարտի 23-ին տոգոյեցին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2018 թվականը[12]։ Սեգունդա Դիվիզիոնում իր առաջին գոլը խփեց մայիսի 9-ին՝ Սաբադելի դեմ խաղում[13]։ Ալկորկոնի կազմում Ջենեն անցկացրեց 59 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

2016 թվականի հուլիսի 1-ին Ջենեն միացավ Սենտ-Տրյուդենին[14][15]։ Իր դեբյուտը Բելգիայի առաջնությունում նշեց հուլիսի 30-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լոկերենի դեմ խաղում[16]։ Հոկտեմբերի 26-ին Ջենեն հեռացվեց խաղադաշտից Զյուլտե Վարեգեմի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման վերջին րոպեին[17]։ Նոյեմբերի 29-ին նա կարմիր քարտ ստացավ Բելգիայի գավաթի Մեխելենի դեմ խաղում[18]։ Սենտ-Տրյուդենի կազմում Ջենեն անցկացրեց 27 հանդիպում։

ԽետաֆեԽմբագրել

2017 թվականի հուլիսի 24-ին Ջենեն 4 տարվա պայմանագիր կնքեց Խետաֆեի հետ[19][20][21]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 20-ին՝ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում[22][23]։ Լա Լիգայում առաջին գոլը խփեց 2018 թվականի մարտի 17-ին՝ Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում[24]։ Խետաֆեի ավագի թևկապով Ջենեն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2019 թվականի հունվարի 6-ին՝ Բարսելոնայի դեմ խաղում[25]։ Հունվարի 26-ին տոգոյեցին հեռացվեց խաղադաշտից Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 90-րդ րոպեին[26]։ Ապրիլի 21-ին նա կարմիր քարտ ստացավ Սևիլյայի դեմ խաղի 74-րդ րոպեին[27]։ 2018-19 մրցաշրջանում Ջենեն անցկացրեց 38 հանդիպում[28]՝ ՈՒԵՖԱ-ի կողմից ընդգրկվելով Լա Լիգայի խորհրդանշական հավաքականում[29]։

Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Ջենեն անցկացրեց 2019 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Տրաբզոնսպորի դեմ խաղում[30][31]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Տոգոյի ազգային հավաքականում իր դեբյուտը Ջենեն նշեց 2012 թվականի սեպտեմբերի 8-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Գաբոնի դեմ խաղում[32][33]։ 2013 թվականին նա մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[34][35]՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 4 հանդիպումներում, իսկ Տոգոն հասավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ լրացուցիչ ժամանակում պարտվեց Բուրկինա Ֆասոյին[36][37]։ 2017 թվականի հունվարին Ջենեն կրկին մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[38][39], սակայն Տոգոն դուրս մնաց խմբային փուլից[40]։ Թիմի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2017 թվականի հունիսի 1-ին՝ Նիգերիայի դեմ ընկերական խաղում[41]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ[42]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ալկորկոն 2014–15 Սեգունդա Դիվիզիոն 24 1 0 0 24 1
2015–16 35 0 0 0 35 0
Ընդհանուր 59 1 0 0 0 0 0 0 59 1
Սենտ-Տրյուդեն 2016–17 Առաջին Դիվիզիոն A 26 0 1 0 27 0
Խետաֆե 2017–18 Լա Լիգա 36 1 0 0 36 1
2018–19 34 0 4 0 38 0
2019–20 6 0 0 0 1 0 7 0
Ընդհանուր 76 1 4 0 1 0 0 0 81 1
Կարիերայի ընդհանուր 161 2 5 0 1 0 0 0 167 2

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ[43]

Տոգո
Տարի Խաղեր Գոլեր
2012 3 0
20132 10 0
2014 4 0
2015 5 0
20162 8 0
2017 11 0
2018 5 0
2019 3 0
Ընդհանուր 49 0

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Կոտոն Սպորտ

ԱնհատականԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Togo - D. Dakonam - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2019-09-28 
  3. Deniran-Alleyne Tashan (2019-05-01)։ «Who is Djene? The £31m defender Emery has scouted to solve Arsenal's weakness»։ footballlondon։ Վերցված է 2019-09-28 
  4. «Djene Dakonam: l'international togolais à l'essai au RC Lens !»։ Africa Top Sports (fr-FR)։ 2013-11-28։ Վերցված է 2019-09-28 
  5. «Djene Dakonam: Le Togolais de retour à Coton Sport Garoua !»։ Africa Top Sports (fr-FR)։ 2014-02-17։ Վերցված է 2019-09-28 
  6. «Djene Dakonam: 6 Things to Know About the Getafe Star and Rumoured Arsenal Transfer Target»։ 90min.com (անգլերեն)։ 2019-03-20։ Վերցված է 2019-09-28 
  7. «El internacional togolés Djené, inscrito con la A.D. Alcorcón | Alcorcón - Web Oficial»։ www.adalcorcon.com (իսպաներեն)։ Վերցված է 2019-09-28 
  8. «Togo: Djene Dakonam à l'essai à Alcorcon»։ Africa Top Sports (fr-FR)։ 2014-08-26։ Վերցված է 2019-09-28 
  9. «AD Alcorcón - Real Zaragoza, Oct 26, 2014 - LaLiga2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-28 
  10. MARCA.com (2014-10-26)։ «Borja Bastón y Jaime meten al Zaragoza en zona de promoción»։ MARCA.com (իսպաներեն)։ Վերցված է 2019-09-28 
  11. «Deportivo Alavés - AD Alcorcón, Nov 1, 2014 - LaLiga2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-28 
  12. «Djené renueva hasta junio de 2018 | Alcorcón - Web Oficial»։ www.adalcorcon.com (իսպաներեն)։ Վերցված է 2019-09-28 
  13. «CE Sabadell - AD Alcorcón, May 9, 2015 - LaLiga2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-28 
  14. «Djene jugará en el Sint-Truidense la próxima temporada | Alcorcón - Web Oficial»։ www.adalcorcon.com (իսպաներեն)։ Վերցված է 2019-09-28 
  15. Efe (2016-07-02)։ «Djené jugará en el Sint-Truidense belga la próxima temporada»։ Marca.com (իսպաներեն)։ Վերցված է 2019-09-28 
  16. «Sint-Truidense VV - KSC Lokeren, Jul 30, 2016 - Jupiler Pro League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-28 
  17. «Sint-Truidense VV - SV Zulte Waregem, Oct 26, 2016 - Jupiler Pro League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-28 
  18. «Sint-Truidense VV - KV Mechelen, Nov 29, 2016 - Beker van Belgie - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-28 
  19. Kiyonga Ismael (2017-07-25)։ «Togo international defender Djene signs for Getafe»։ Kawowo Sports (en-US)։ Վերցված է 2019-09-28 
  20. «Togolese Dakonam secures deal with Getafe - 2018 FIFA World Cup Qualifiers - Africa - Togo»։ African Football։ Վերցված է 2019-09-28 
  21. «Djene firma por 4 temporadas»։ Getafe CF (es-ES)։ Վերցված է 2019-09-28 
  22. «Athletic Bilbao - Getafe CF, Aug 20, 2017 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-28 
  23. AS Diario (2017-08-20)։ «Liga Santander | Premio a la resistencia del Geta»։ AS.com (իսպաներեն)։ Վերցված է 2019-09-28 
  24. «Real Sociedad - Getafe CF, Mar 17, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-28 
  25. «Getafe CF - FC Barcelona, Jan 6, 2019 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-28 
  26. «Atlético Madrid - Getafe CF, Jan 26, 2019 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-28 
  27. «Getafe CF - Sevilla FC, Apr 21, 2019 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-28 
  28. «Dakonam Djene | Football Stats | Getafe | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-09-28 
  29. 29,0 29,1 UEFA.com։ «Equipo de la Liga 2018/19»։ UEFA.com (իսպաներեն)։ Վերցված է 2019-09-28 
  30. «Getafe CF - Trabzonspor, Sep 19, 2019 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-28 
  31. UEFA.com։ «Getafe-Trabzonspor | UEFA Europa League»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-28 
  32. «Gabon - Togo, Sep 8, 2012 - Africa Cup of Nations qualification - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-28 
  33. «CAN 2013 : Gabon-Togo (1-1)»։ Football 365 (fr-FR)։ Վերցված է 2019-09-28 
  34. «Togo release final Afcon squad | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-09-28 
  35. «Togo - Teams - CAN 2013 - Ahram Online»։ english.ahram.org.eg։ Վերցված է 2019-09-28 
  36. «Burkina Faso - Togo, Feb 3, 2013 - Africa Cup of Nations 2013 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-28 
  37. Futaa։ «AFCON 2013: Burkina Faso knocks Togo to grace semis»։ futaa.com։ Վերցված է 2019-09-28 
  38. Isabirye David (2017-01-04)։ «AFCON 2017: Togo names final 23 man squad»։ Kawowo Sports (en-US)։ Վերցված է 2019-09-28 
  39. APANEWS։ «Togo names 23-man squad for AFCON 2017»։ apanews.net (անգլերեն)։ Վերցված է 2019-09-28 
  40. Welle Deutsche։ «AFCON 2017: Congo ease past Togo, Morocco down holders Ivory Coast | DW | 24.01.2017»։ DW.COM (en-GB)։ Վերցված է 2019-09-28 
  41. «Nigeria - Togo, Jun 1, 2017 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-28 
  42. «Dakonam Djené»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-09-28 
  43. Strack-Zimmermann Benjamin։ «Djené Dakonam»։ www.national-football-teams.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-28 
  44. Hub Africa News։ «Coton sport crowned, tonnerre go down»։ www.africanewshub.com։ Վերցված է 2019-09-28 

Արտաքին հղումներԽմբագրել